Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, October 24, 2012 17:35 - 7 քննարկում

Զանգահարեք այս մարդկանց և խնդրեք, որ սուտ լուրեր չտարածեն աշխարհով մեկ…

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 INTERNATIONAL  COMPATRIOTIC   ASSOCIATION  OF  TAVUSH  REGION

0078, 41 Margaryan Str.,Art 41,Yerevan,Armenia, Tel: (37410)35 14 91,   mob: (37499)44 55 99 E-mail: tavush_miavorum@mail.ru

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ0078, Հայաստան, Երևան, Մարգարյան 41, բն. 41
Հեռ. (37410)35 14 91 բջջ.(37499)44 55 99

 

 

 

Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման նախագահ, Տավուշի մարզի գործարարների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը և Հայաստանի գրողների միության նախագահ, Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման խորհրդի անդամ Լևոն Անանյանը նոյեմբերի 21–ին այցելեցին Տավուշի մարզի ՍՕՍ մանկական գյուղ (մանկատուն)  և Կողբ գյուղի դպրոցներ ու հաշմանդամության կենտրոն: Մանկատանը, դպրոցներում և հաշմանդամության կենտրոնում Սերգեյ Բարսեղյանը և Լևոն Անանյանը հանդիպեցին կառույցների ղեկավարների և երեխաների  հետ, ծանոթանալով խնդիրներին: Հայրենակցական միության ղեկավարները միաժամանակ կազմակերպել էին բարեգործական ակցիա վերոնշյալ կառույցների երեխաների, Կողբ գյուղի սոցիալապես անապահով ընտանիքների և գյուղի գրադարանի համար: Բարեգործական ակցիային իրենց մասնակցությունն էին ունեցել նաև Ամքոր կազմակերպությունը և Հայաստանի ազգային գրադարանը: Հավելենք, որ  ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը ևս հայրենակցական միավորման խորհրդի անդամ է:

ՏՄՄՀՄ մամլո գրասենյակ

21.10.12թ.



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

YAN ZAL
Oct 24, 2012 21:27