Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, October 22, 2012 13:45 - 3 քննարկում

Եթե դա այդպես է՝ ուրեմն հալա՜լ է վրացիներին:

Երբեք վրացիներին մեզ բարեկամ չեմ համարել, սակայն ուրախանում եմ, երբ նրանք իրենց երկրի համար (իհարկե ոչ ի վնաս մեզ) լավ բաներ են անում:
Այսօր «Голос России» ռադիոկայանը հաղորդեց՝ Վրաստանի նորընտիր խորհրդարանը բացի այն, որ շատ սառն է ընդունել Սահակաշվիլու հայտնվելը խորհրդարանում, նաև իր անդրանիկ նիստում խորհրդարանական հանձնաժողով է ստեղծել «Սահակաշվիլու ռեժիմի կատարած հանցագործությունների բացահայտման» նպատակով:
Եթե դա այդպես է՝ ուրեմն հալա՜լ է վրացիներին:
Պատկերացնում է՞ք, թե հիմա ինչերի հասած կլիներ Հայաստանը, եթե ժամանակին այդպիսի քայլեր կատարվեյին ԼՏՊ-ի ռեժիմի հանդեպ: Դա բոլորին զգաստ կպահեր ու հեռու այն գայթակղություններից, որոնք առաջ են գալիս «չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ» մակարդակով ՝ մեկը մյուսին «փոխարինող» հայաստանյան անարժան իշխանությունների երևան գալուց: Այսօր հայաստանյան լրատվամիջոցները համառորեն լռում էին այդ մասին:
Ժամանակին մեր ռուս բարեկամներին կատակով խորհուրդ էի տալիս՝ ՌԴ քրեական օրենսգրքում մտցնել«Երկիրն անսթափ ղեկավարելու մասին» հոդված… Կատակը կատակ, բայց մեզ հայտնի է թե ինչպիսի՞ վնասներ հասցվեց Ռուսաստանի միջազգային վարկին Ելցինի Ռեժիմի պատճառով:
Ռուսաստանի մասշտաբով Ելցինը հրեշտակ է, Հայաստանի մասշտաբով ԼՏՊ-ի համեմատ…
Հայաստանում անպատժելիությանը պետք է վերջ դրվի և դա պետք է սկսել ամենավերևներից, այդ ժամանակ էլ Խոսրով Հարությունյանների նման քամելեոնները երկրի քաղաքական կյանքում որևէ տեղ ունենալ չեն կարողանա:

Smerch



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ranna
Oct 22, 2012 17:13