ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, October 21, 2012 2:32 - 2 քննարկում

Եթե կիրառվի Սլովակիայի փորձը…

Ֆրանսիայում սոցիալիստները կողմ են Ցեղասպանության օրենքի ընդունմանը

2012-10-21 13:57:08

Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) պատվիրակությունը` ի դեմս երկու համանախագահների` Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի, հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի սոցիալիստների կուսակցության նախագահ Բրյունո Լե Ռուին:

Ինչպես փոխանցում է « Nouvelles d Armenie»-ն, հայկական կառույցի ներկայացուցիչները իրենց կամքն են հայտնել Ֆրանսիայում` Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումների համաձայն, մինչեւ վերջ տանել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը: Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների երկու համանախագահները նշել են, որ «Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչները անհամբեր սպասում են նախագահի եւ սոցիալիստների կուսակցության խոստումների իրականացմանը»:

Բրյունո Լե Ռուն հաստատել է, որ այս հարցում մեծամասնության կամքը չի փոխվել եւ որ նա կհանձնարարի «սոցիալիստների կուսակցությանը տեքստ նախապատրաստել , որը ինչպես կանխամտածվել էր, պետք է ներկայացվի մինչեւ երկրի նախագահի` պաշտոնում գտնվելու առաջին տարվա վերջը»:

«Ես ինձ վրա պատասխանատվություն կվերցնեմ, որպեսզի աջակցեմ եւ օգնեմ երկրի նախագահին իր պարտավորությունները կատարելու գործում»,-նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովում մեծամասնություն կազմող կուսակցության առաջնորդը:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

YAN ZAL
Oct 21, 2012 7:53