Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, October 19, 2012 1:14 - 3 քննարկում

Զգուշացեք կեղծիք է. (հակադարձ կարծիք)

Զգուշացեքկեղծիքէ. (հակադարձկարծիք )

Thursday, 18 October 2012 12:08

 

Հարգելի ընթերցող, օրերս մեր կայքէջում հրապարակել էինք Արա Հովհաննեսյանի քննադատական հոդվածը Յուրի Սարգսյանի գրքի վերաբերյալ` «ԱրարատյանԼեռներիգաղտնիքները» կամմտացածին «հիմնավորումներ» եբրայացոցբացառիկությանվերտառությամբ: Ի պատասխան դրա, 15.10.12 թ.-ին «Մամուլ.ամ» կայքի ինչ որ հավելվածում հրապարկվել է «ՍՈՍ. ԿԵՂԾԻՔ Է: մաս 1» վերտառությամբ մեկնաբանություններ: Քանի որ վերոհիշյալը հասանելի է միայն կոնկրոտ հղումը ունեցողներին (?!), ներկայացնում ենք այն նաև մեր կայքէջում, որպեսզի շահագրգիռ ընթերցողը հնարավորություն ունենա ծանոթանալու նաև հակառակ կարծիքին:Ստորև`Վարդան Կարապետյանի ստորագրությամբ հոդվածն ամբողջությամբ:
____________________
ՍՈՍ. ԿԵՂԾԻՔ Է: մաս 1

2011 թ. Երևանում տպագրվեց եվ հետագա ամիսներին մայրաքաղաքի հատ ու կենտ գրախանութներում վաճառվեց Յուրի Սարգսյանի “Արարատյան լեռների գաղտնիքները” ռուսալեզու գիրքը, որում հեղինակը, վերլուծելով և համադրելով բազմաթիվ հնագույն նյութեր, փորձում է նորովի դիտել հեռավոր անցյալը, յուրովի մեկնաբանել բոլորին հուզող բազմաթիվ հարցեր:
Այս տողերի հեղինակը նպատակ չունի ներկայացնել այդ գրքի ողջ բազմաշերտ բովանդակությունը, և ոչ էլ կիսվել գրքի հեղինակի հետ ունեցած իր որոշ անհամաձայնություններով: Ամենևին:
Այս տողերը գրում եմ ստիպված, քանզի վտանգավոր իրավիճակ է ձևավորվում…
Մի քանի օր առաջ` հոկտեմբերի 4-ին, գրվեց, իսկ հոկտեմբերի 9-ի 04.09-ին հայկական կայքերից մեկում տեղադրվեց ոմն Արա Հովհաննեսյանի

«Արարատյան Լեռների գաղտնիքները» կամ մտածածին «հիմնավորումներ» եբրայացոց բացառիկության

Զգուշացեք, կեղծի՛ք է…

Юрий Саргсян. Тайны Араратских Гор

Յուրի Սարգսյան. «ԱրարատյանԼեռների գաղտնիքները» տպավորիչ եվ լուրջ ինտրիգ ու բացահայտումներ խոստացող վերնագրով հոդվածը:

Հոդվածը անմիջապես գտավ իր հասցեատիրոջը եվ կայծակնային արագությամբ ստացավ “արժանի” արձագանք` գրվեցին մեկնություններ, Սարգսյանին տրվեցին “խարանող” գնահատականներ…
Հայ հասարակության “նեղ շրջանակներում քաջ հայտնի եվ համապատասխան համբավ” վայելողները, երևի թե քննարկվող գրքի մասին առաջին անգամ լսելով (էլ չեմ ասում` ԿԱՐԴԱՑԱԾ ՉԼԻՆԵԼՈՎ ) պախարակեցին Յ.Սարգսյանին` նա դարձավ ջհուդ… դրանից բխող եզրահանգումներով:
Գիրքը հայտարարվեց “չափազանց վտանգավոր”, ավելի վտանգավոր քան…
Որոշ “սուպերհայրենասերներ” շատ կարճ ժամանակահատվածում այնպես ինքնաոգևորվեցին ու գռգռվեցին, որ կողմ թողնելով բարոյականության ամեննատարրական նորմերը, ի ցույց դնելով իրենց բարոյականության ողջ զինանոցը, ուղղակի անցան լպիրշ հայհոյանքների:
Ես կարծում եմ, որ Պարոն Սարգսյանը տեղյակ է այդ ամենին և, լինելով իրավաբան, միջոցներ կձեռնարկի երևանաբնակ ոմն հակոբ մարգարյանի եվ ամերիկաբնակ …. հետ դատական ատյաններում հանդիպելու համար: ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներ կան, հանցակազմը առկա է և իրենց իսկ կողմից փաստված:
Եվ այսպես – ին՞չ կատարվեց: Յուրի Սարգսյանը մեկ տարի առաջ 300 օրինակով տպագրեց եվ մեզ տրամադրեց հետաքրքիր մի աշխատանք, որը ոչ միայն արժե ընթերցել, այլ նաև ուսումնասիրել, համաձայնել կամ հակաճառել…
Բայց ոչ կեղծել, փնովել կամ այլափոխել… Այդպես գործում են լոկ մեկ պարագայում`երբ պատվերը պետք է ցանկացած գնով կատարել…
Հակասարգսյանական հոդվածը գրված է “Արա Հովհաննեսյանի” կողմից, որի ով լինելը դժվար է պարզել. հայագե՞տ է, պատմաբա՞ն թե՞ ուղղակի “հայրենասեր”: Ինձ չհաջողվեց գտնել նման անուն ազգանուն ունեցող հեղինակի որևիցէ աշխատանք… կա այդպիսի սպորտսմեն, քրեածին անձ, պատահական “անցորդ”…
Ով էլ լինի այդ անվան տակ թաքնվողը, մեկ է` հոդվածը գրված է, ասել է, թե քարը նետված է:
Որեմն անցնեմ բուն նյութին:
Հոդվածն ունի ընդհանուր բնույթի շատ “եզրահանգումներ” որոնց մասին խոսել, նշանակում է ներգրավվել ծրագրավորված սադրանքի մեջ: Այդ վերացական, անհիմն “եզրահանգումները” թողնում եմ հոդվածագրի խղճին (եթե այն գոյություն ունի): Իսկ ես, իմ հնարավորության սահմաններում, կփորձեմ ձեզ հետ միասին պարզել, թե ինչ կեղտոտ, ստոր ու $$$$-ական ոճով են ձևավորված հակասարգսյանական “եզրահանգումները”:
Կարդալով անհավատալի արագությամբ համապատասխան կայքերում տարածում գտած հոդվածը, ևս մեկ անգամ, բայց արդեն հոդվածագրի օգնությամբ, ես անդրադարձա Յուրի Սարգսյանի գրքին` փորձելով գտնել այն, ինչը, գուցեև, չեմ նկատել…
Եվ նկատեցի, շատ բան նկատեցի, բայց ոչ ի օգուտ հոդվածի հեղինակի…
Նշեմ, որ այս ամենի մեջ ինձ հատուկ ‘ցավ’ պատճառեց հոդվածագրի կողմից Սարգսյանին վերագրվող արիացիների մասին արված “եզրահանգումները”, ու ես որոշեցի առաջնային կարգով դա ստուգել: Պարզվեց, որ Յուրի Սարգսյանը կարծես կանխագուշակել էր իր գլխին գալիքը: Գրքի նախավերջին բաժնում, ուր նա կիսվում է արիական ցեղի ծագումնաբանության հետ առնչվող իր հիրավի անսպասելի ու երբեմն անհավանական թվացող բացահայտումներով (մասամբ Արաքսի առեղծվածը), Սարգսյանը նշում է, որ ժամանակակից համացանցը, իր բոլոր դրական հատկանիշներից զատ, լայն հնարավորություն է ընձեռում նաև կեղծիքների տարածման համար: Սարգսյանը անգամ մոդելավորել և ընթերցողին է ներկայացրել այդպիսի իրավիճակ, անվանելով այն “հիմար”:
Կարդանք բնագիրը, այսինքն գիրքը (ընդգծումն իմն է).
«Давайте представим такую идеотскую ситуацию: переводчик взялся перевести священные слова российского гимна. Строка «Россия – священная наша держава! Россия – любимая наша страна!» перевел «Романия – священная наша держава! Романия – любимая наша страна!» и в качестве комментария добавил, что некоторые издания по ошибке вместօ «Романия» пишут «Россия»! Абсурд? Да! Кощунственно? Да! Чистая фальсификация? Да! В конце концов – оскорбительно? Да!
Фальшивый текст пойдет по свету, через возможности современной коммуникации станет доступным многим обременениями бытовыми проблемами потребителям. А как вы думайте – много ли читателей засомневаются в тексте перевода и решат сравнить с оригиналом? Сомневаюсь. А как себе поведут истинные патриоты России? Им придется доказывать очевидное!»
«Тайны Араратских Гор» ст. 402
Հուսով եմ, որ այն մարդիք, ովքեր առատորեն մեկնաբանություններ են թողել համացանցում, գոնե ի վիճակի են մի քանի տող կարդալ առանց “միջնորդության” և կամ էլ, հանուն ճշմարտության, այսուհետ բերվող բնագիրը հասկանալու համար կդիմեն ռուսերեն իմացողների օգնությանը:
Իսկ ես ուղղակի կդիմեմ Սարգսյանին`«Դուք եք մեղավոր: Եթե չհուշեիք, միգուցե չֆայմեին, որ կարելի է այդպես գործել»:
Իսկապես եղավ այնպես, ինչպես մոդելավորել և զգուշացրել էր Սարգսյանը` “վայ հայրենասեր” Արա Հովհաննիսյանի կեղծիքներով լի հոդվածը նետվեց համացանց… ու ինչպես կասեին նման պարագայում` “գնա, գալիս եմ…”: Իսկ Յուրի Սարգսյանը պարզվում է “պարտավոր” է արդարանալ…
Քանի՞ բարեխիղճ ընթերցող է ստուգել, համեմատել հոդվածում նշվածը բնագրի հետ: Չգիտեմ: Կասկածում եմ… Իսկ եթե կան այդպիսիք, ապա ինչու են լռում, թե՞ մտածում են` ” սադրանք է… թույն ու թարախ… հեռու մնանք սրանցից…”:
Հեռու մնացեք` հաջորդը դուք եք…
Իսկ ես կփորձեմ դա անել: Փառք Աստծոն, որ հոդվածագիրը, ստեղծելու համար լուրջ, անկողմնակալ և օբյեկտիվ քննադատի տպավորություն, երբեմն հղումներ է կատարում և անգամ նշում համապատասխան էջերը: Մեզ մնում է քիչ բան` բացել գիրքը և կարդալ նշված էջը:

Ահա հոդվածը.
«Հպանցիկ անդրադառնալով հայկական այբուբենին, անում է հետևյալ առտառոց հայտարարությունը. «Ժամանակակից հայկական այբուբենը հավանաբար ստեղծվել է հատուկ Բիբլիայի թարգմանության համար» (էջ 57): Այսինքն, էլ ինչի՞ է պետք Հայոց այբուբենը, եթե ոչ, միայն սուրբ կոչված գիրքը թարգմանելու համար, նույնիսկ հեղինակն ինքը, որն զբաղվում է հայագիտությամբ և կարծես թե արդեն «հեղինակավոր հայագետ» է, գրում է միայն ռուսերեն»:
Իսկ ահա գրքից այդ էջի համապատասխան մասը.
«Современный армянский алфавит был, вероятно, создан специально для того, чтобы перевести Библию. Такая же ситуация с грузинскими буквами. Армянская письменность существовала еще до н.э., но ок. 300 года н.э., когда началась христианизация страны, эта письменность фактически исчезла. Новый армянский алфавит создал ок. 405 году Месроп Маштоц. По инициативе католикоса Саака, он осуществил перевод Библии».
Եվ ին՞չ: Այն ՞ որ
Ø «Современный армянский алфавит был, вероятно, создан специально для того, чтобы перевести Библию», թե՞
Ø «կարծես թե արդեն «հեղինակավոր հայագետ» է, գրում է միայն ռուսերեն»:
Եթե առաջինը, ապա դիմեք պատմական աղբյուրներին և կամ էլ տվեք ձեր համապատասխան նյութը, իսկ եթե ընբոստանում եք այն բանի համար, որ «գրում է միայն ռուսերեն» (այսինքն գիրքը գրված է ռուսերեն), ապա դա «ուրիշ օպերա է»:
Եթե դա է հիմնական ցավը, ապա հոդվածի հեղինակին կխնդրեի մինչ քննադատելը ձեռնամուխ լինել «անշնորակալ» թարգմանչական գործին և հայերեն ներկայացնել շումերական, աքքադական, բաբելոնյան, եգիպտական, խեթթական և բոլոր մյուս հնագույն քաղաքակրթությունների գրավոր ժառանգությունը: Միգուցե այդ պարագայում Սարգսյանը ստիպված չեր լինի դիմել օտարալեզու աղբյուրներին:
Էլ չեմ խոսում այդ թեզի` “գրում է միայն ռուսերեն”, պառակտիչ հատկության մասին: Կպախարակենք բոլորին, ով գրել է կամ գրում է ռուսերեն, կամ անգլերեն, կամ խոսում է որևիցե բառբառով: Հետո կանցնենք ծննդավայրին, կրոնին և կամ էլ երեսին թրաշի առկայությանը… Բոլորին կհայտարարենք թշնամի, կոչնչացնենք… Հերն էլ անիծած, որ այս ամենի արդյունքում Ազգը կպառակտվի, կվերանա: “Զատո” ինքնագոհ ինչ որ մեկը իրեն միակ իսկական Հայ ու ազգային մտածողության միակ իսկական կրող կհամարի:

Մեջբերում հոդվածից.
“Իսկ որտե՞ղ է տեղադրված դրախտը, այս հարցը իհարկե չէր կարող չհետաքրքրել հեղինակին, քանի որ այնտեղ ապրել է Ադամը, որը ըստ հեղինակի հղած ջհուդ Դեյվիդ Ռոլի, հանդիսանում է Աբրահամի տոհմի առաջին անդամը (էջ 60), որն էլ առաջին անգամ հանդիպեց Եհովային և սկսեց ենթարկվել նրան (Ադամին էլ ջհուդ դարձրին)”:
Ահա այդ էջի ամբողջ նյութը ըստ գրքի.
«Вождем одной из тесно сплоченных групп беженцев был необыкновенный человек, который привел свое племя в безопасное место и подарил новое начало, увековеченное в иудеохристианской и исламской традиции в первых главах книги Бытия. Его имя сохранилось как олицетворение первобытного человека, благодаря устной традиции и часто цитируемой генеалогии еврейских патриархов в дополнение к недавно переведенным мифам творения из древней Месопотамии. Адам и члены его клана направились на юг – в Эдем». (Дэвид Рол «Утраченный Завет»)
Где и как произошел этот контакт, первый контакт «адама» с Богом Яхве? Ученый описывает возможный вариант этой встречи в северных вершинах от Эдема.
«Однажды Адам решил пройти вдоль берега вверх по течению. Быстрый ручей, напитанный ледяной водой от талого весеннего снега, уводил его все выше и выше, пока он не смог увидеть самую вершину горы.
…Точно так же, как Авраам и Моисей тысячи лет спустя, Адам впервые встретился лицом к лицу со своим богом здесь, в этом «Высоком месте» над Эдемским садом. Наступил поворотный момент в странствии Человека по векам и эпохам – момент, превративший Адама, «человека красной земли», в генеалогического основателя иудейской, христианской и исламской традиции. Именно это отличало великого предка Детей Яхве от всех, кто существовал до него.
…В более поздних преданиях – в книге Иезекииля и Исайи – упоминалось о таинственной «горе Бога», о «высоком троне» или о «горе собрания», которая находилась «далеко на севере от Израиля».
…Этой встречей завершилась эпоха первобытной невинности. Символическая метафора Древа Познания добра и зла и грехопадения отмечает вторую поворотную точку в жизни Адама, когда человек стал искать неведомое. Стремление к знаниям, заложенное в природе человека, стало смертным грехом, и источником борьбы и страданий потомков первобытного Адама». (Дэвид Рол «Утраченный Завет»)
Ինչպես հասկացաք այստեղ ամբողջովին մեջբերում է Դ. Ռոլից: Ընթերցեք և եզրահանգումներ արեք ինքներդ:

Շարունակելի

Նյութը հրապարակվել է “Մամուլի խոսնակ” նախագծի շրջանակներում:

Հեղինակ` Վարդան Կարապետյան:
Bnaban.am

 

 

Վարդան Կարապետյանի «ՍՈՍ. ԿԵՂԾԻՔ Է»  հոդվածի  առթիվ

 

Յուրի Սարգսյանի «Тайны Араратских Гор»  գրքի հետ կապված համացանցում հրապարակվեց «Զգուշացեք կեղծիք է» հոդվածը, որին հաջորդեց ոմն Վարդան Կարապետյանի «Սոս. Կեղծիք է» հոդվածը,  այս առիթով  կուզենայի արտահայտել  իմ դիտարկումները:

Հոդվածի հեղինակը, ներկայանալով  որպես  ազնիվ  ընթերցող,  իր  պարտքն  է  համարել միջամտել  գործին («քանզի վտանգավոր իրավիճակ է ձևավորվում…»):  Նա  գործը  սկսում  է  տարբեր որակավորումներով վարկաբեկելով  ինձ.   «Հակասարգսյանական հոդվածը գրված է  Արա Հովհաննեսյանի կողմից, որի ով լինելը դժվար է պարզել. հայագե՞տ է, պատմաբա՞ն թե՞ ուղղակի  ” հայրենասեր”:  Ինձ չհաջողվեց գտնել նման անուն ազգանուն ունեցող հեղինակի որևիցէ աշխատանք… կա այդպիսի սպորտսմեն, քրեածին անձ, պատահական “անցորդ”…»:

Նախ ասեմ, որ ես նույնպես չկարողացա պարզել Վարդան Կարապետյանի ով լինելը, բայց  ես  դրանից չեմ  վրդովվում (ճիշտն ասած,  դա ինձ պետք էլ չէ):

Ի  գիտություն հոդվածի  հեղինակի (քանի  որ  նա  այնքան  շատ  է  ուզում  իմանալ  իմ  ով  լինելը),  ես  էլ  իր  նման  ընթերցող  եմ, ցավոք  ապրում  և  աշխատում  եմ  արտերկրում   և  իմ  կարծիքն  եմ  հայտնել  գրքի  մասին, իսկ  թե  ինչու՞  այն  այդքան  արագ տարածվեց  համացանցում,  մտածեք  ինքներդ:  Իմանալով  թե  ում  հետ  եմ  գործ  ունենալու,  նշել  եմ  ամեն  մի  էջը,  որի  մասին  խոսել  եմ, շատ  ափսոսում  եմ, որ  չեմ  ներկայացրել  այդ  էջերի  պատճենները, եթե  դրա  կարիքը  լինի, այդպես  էլ  կանեմ:

Այնուհետև հեղինակը սկսում  է  սպառնալիքներ տեղալ (հավանաբար  ահաբեկելու համար). «Ես կարծում եմ,  որ Պարոն Սարգսյանը տեղյակ է այդ ամենին և, լինելով իրավաբան, միջոցներ կձեռնարկի երևանաբնակ ոմն հակոբ մարգարյանի եվ ամերիկաբնակ …. Հետ դատական ատյաններում հանդիպելու համար: ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներ կան, հանցակազմը առկա է և իրենց իսկ կողմից փաստված» (թե  ում  են  վերաբերում  բազմակետերը, ինքներդ  հասկացեք ):

Պետք է ասել, ես իսկապես «ահաբեկված» եմ, քանի որ, եթե Յուրի Սարգսյանը ապրելով և գործելով Հայաստանում, կարողացել է հակահայկական գիրք հրատարակել և նույնիսկ պատիվների արժանանալ,  ապա նա ըստ  երևույթին  ամենակարող է:

Պարզ  է, որակավորումներ  և սպառնալիքներ  օգտագործում են միայն  ասելիք  չունեցողները, իսկ  հիմա  տեսնենք  թե ինչպիսի  կեղծիքների  մեջ  է  մեղադրում  մեզ  հոդվածի  հեղինակը:

Նախ  ըստ  հոդվածագրի  պարզվում  է,  որ  այս  ամենը  կանխատեսել  էր  գրքի  հեղինակը և ինքն  էլ  օգնել  է (հուշել է) ինձ  քննադատելու  իրեն, նշելով  թե  ինչպիսի  կեղծիքներ  կարող  են  առաջանալ  հենց  միայն  թարգմանության  ժամանակ: Այսինքն՝  պարզվում  է, որ  այս  ամենը  առաջացել  է  իմ  սխալ  թարգմանելու  հետևանքով: Այնուհետև  անմիջապես  անցնում  է  օրինակի,  մեջբերելով իմ  թարգմանած համապատասխան  պարբերությունը:  Նշեմ, որ մեջբերում  եմ միայն թարգմանած նախադասությունը և  գրքի  համապատասխան  նախադասությունը՝ ռուսերեն. «Ժամանակակից հայկական այբուբենը հավանաբար ստեղծվել է հատուկ Բիբլիայի թարգմանության համար» (էջ 57): «Современный армянский алфавит был, вероятно, создан специально для того, чтобы перевести Библию.»

Հոդվածի  հեղինակը  գրքից մեջբերելով  այս  նախադասության  ամբողջ  պարբերությունը  և  հայտնաբերելով, որ ես  ամբողջ  պարբերությունը  չեմ  թարգմանել, բայց  երևի  հասկանալով,  որ  թարգմանությունը  ճիշտ  է, հիմա  էլ  նշում  է,  որ  ես  իբր ըմբոստանում  եմ  գրքի  ռուսերեն  գրված  լինելու  համար ???

Հեղինակը  այնուհետև  անցնում  ե  հաջորդ  «կեղծիքի»  բացահայտմանը, հենց  ինքը  խրվելով  նոր  կեղծիքների  մեջ,  մեջբերելով  իմ  հոդվածից. Իսկ որտե՞ղ է տեղադրված դրախտը, այս հարցը իհարկե չէր կարող չհետաքրքրել հեղինակին, քանի որ այնտեղ ապրել է Ադամը, որը ըստ հեղինակի հղած ջհուդ Դեյվիդ Ռոլի, հանդիսանում է Աբրահամի տոհմի առաջին անդամը (էջ 60), որն էլ առաջին անգամ հանդիպեց Եհովային և սկսեց ենթարկվել նրան (Ադամին էլ ջհուդ դարձրին)”:

Հետո  հեղինակը  մեջբերում  է (իմ  նշած  էջ 60) Դեյվիդ Ռոլի  գրքից  հատված,  առանց  իմ թարգմանած նախադասության: Ըստ  երևույթին  հեղինակը  այնքան  է  հուզված, որ  չի  նկատել  ու  բաց  է  թողել  հենց  այն  հատվածը,  որտեղից  կատարել  եմ  թարգմանությունը  Ադամի Աբրահամի տոհմի առաջին անդամը լինելու  մասին,  որտեղ  Դեյվիդ Ռոլը  գրում  է.  «Он (Адам) является первым из рода Авраама…»  (Տես  Էջ 60 –ի ֆոտոպատճեն):  Հավանաբար  Վարդան Կարապետյանը ոչ  թե միտումնավոր կեղծել  է,  այլ  ուղղակի  ուշադիր  չի  եղել:

Եվ  ահա  այս  կարգի    կեղծիքներ  «բացահայտելուց»  հետո,  հոդվածագիր Վարդան Կարապետյանը դիմում  է  ընթերցողին. «Ընթերցեք և եզրահանգումներ արեք ինքներդ

Այստեղ Վարդան Կարապետյանի  հոդվածը  ընդհատվում  է, գրելով  «Շարունակելի»:

Վերջում  ուզում  եմ  հայտնել,  որ  կարդալով  այս  հակադարձ  կոչվող  կարծիքը,  ես  հասկացա, որ  սա  կարող  է  անվերջ  շարունակվել,  քանի  որ  հիմա  էլ  պետք  է  ապացուցել Վարդան Կարապետյանի պարզունակ  կեղծիքները  ուստի   ես  այլևս չեմ  միջամտի  և  ասպարեզը  թողնում  եմ  ընթերցողին:

Արա Հովհաննեսյան

ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐՈՔ ՅՈՒՐԱ –ՅԱՍԱԲԵԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳԻՐՔԸ ԿԵՂԾԻՔ ՉԷ, ԱՅԼ ԹՈՒՆԱՎՈՐ ՕՁԻ ՔԻՍՏ Է ԻՐ ԲՈԼՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ:
Հետևեք ԱՅՍ ՓԱՍՏԵՐԻՆ և ինքներդ կհամոզվեք, թե ով ինչ ծառի պտուղ է:

H. MARGARYAN



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Տիգրան
Oct 19, 2012 10:17