ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, October 16, 2012 18:40 - չքննարկված

Ադրբեջանական-կոմունիստական կացութաձևը Հայաստանում կյանք չունի…

Երեկ երեկոյան, Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ այցելել են ԲՀԿ կենտրոնական գրասենյակ և երկարատև զրուցել ԲՀԿ ղեկավարի հետ: Հանդիպման նպատակը եղել է ուսումնասիրել ԲՀԿ-ի ղեկավարներից մեկի, ՀՀ նախկին ԱԳՆ նախարար «Սիվիլիտաս» հիմնադրամի հիմնադիր և նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի դեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սանձազերծած քարոզչական, քաղաքական և ֆինանսական սադրանքների շղթան, որում ներգրաված են ՀՀ դատախազությունը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ, ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ-ՕԵԿ-ՀԱԿ մոտ վեց տասնյակ պատգամավորները՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ և Տիգրան Սարգսյանի կառավարության մի քանի նախարարներ:

Արտասահմանյան դրամաշնորներով պահպանվող և Հայաստանում կառուցողական աշխատանքներ կատարող «Սիվիլիտաս» հիմնադրամի նկատմամբ անօրինական պահանջներով սկսված և ՀՀ նախագահի անմիջական միջամտությամբ պատվիրված և հրահրված գործառույթները անհանգստացրել են Հայաստանում և արտասահմանում ապրող բարի կամքի տեր մարդկանց: ԲՀԿ այցելած արտասահմանյան դիվանագետները ցանկացել են մոտիկից ծանոթանալ Հայաստանում ծայր առած և ժողովրդավարության հիմքերը խարխլող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական ընտրություններից առաջ իր հակառակորդներից ազատվելու նպատակով սկսած ինքնագլուխ արշավանքին, որ իր ժամանակին փորձեց կատարել Ռումինիայի կոմկուսի ղեկավար Չաուշեսկոն՝ հայտնի ժողովրդական զանգածների կողմից ցուցաբերած վերջաբանով: Ներկայիս ՀՀ նախագահը, որ կոմունիստական ծրագրերից ծնված և առաջացած արհեստավարժ մեթոդաբան է, առաջնորդվում է 22 տարի առաջ անարգված ծրագրերով և սովետական Ադրբեջանի կոմկուսում աշխատած տարիներին ձեռք բերված հակաժողովրդական փորձով: Նման վարքագիծը իրոք անհանգստացրել է սովետական-կոմունիստականը արմատախիլ արած ուժերին:
Մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ի կենտրոնատեղի էր այցելել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, որը Օսկանյանի դեմ ՀՀ նախագահի կազմակերպած գործողությունները համարել էր խիստ վտանգավոր, հատկապես Հայաստանում տիրող քաղաքական կացության վերաբերյալ և անհանգստացած էր երկրում հիվանդ ժովրդավարությունը մեռցնել փորձողների գործողություններից: Այս կապակցությամբ հանդիպումից հետո Հեֆերնը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ:
ՀՀ իշխանություններն արդեն անհանգստացած էին Ջոն Հեֆերնի ԲՀԿ կենտրոնական գրասենյակ այցելությունից և կատարած հայտարարությունից ու ջանք ու եռանդ չէին խնայում կասեցնել արտասահմանյան երկրների դեսպանների և դիվանագիտական ներկայացուցիչների երեկվա նոր հանդիպումը ԲՀԿ-ի հետ: Հատկապես այդ նմատակով իր անգործության մեջ աչքի ընկնող ԱԳ նախարար Նալբանդյանը ամեն ինչ փորձեց, կանխելու այդ հանդիպումը: «Դուք չէ, որ մեզ պետք է ինչ-որ բան արգելեք,,,»-նրա երեսին շպրտեցին մի քանի դեսպաններ, որոնց Նալբանդյանը անձնազրույցում փորձում էր համոզել չգնալ այդ հանդիպմանը
ԱՐՔԻՄԵԴ:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ