ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, October 9, 2012 4:43 - 3 քննարկում

Հայրիկյանին մի կյանքը չբավարարեց սևը սպիտակից ջոկելու համար…

Լրահոս

Բոլշևիկները, որ հանցագործ էին, ցանկացած մարդու համարում էին հանցագործ. Հայրիկյանը` Օսկանյանի «գործի» մասին
2012-10-09 16:23:08

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու փաստին, նշեց, որ եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ կալանքի որոշում ընդունեն, դա կլինի ապացույցն այն բանի, որ այս ամենի թիկունքում կան քաղաքական նկատառումներ. «Վարդան Օսկանյանը միացել է այն 3մլն ՀՀ քաղաքացիներին, ովքեր անձեռնմխելիություն չունեն և դրանից պետք չէ շատ տխրել: Չպետք է անընդհատ նշել, որ Օսկանյանը եղել է ԱԳ նախարար, քանի որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև: Նույն կերպ Օսկանյանի կառավարությունը հետապնդումներ էր իրականացնում նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ»:

Հայրիկյանը համոզված է, որ մենք և մեր իրավապահ մարմինները դեռևս բոլշևիկյան ժառանգության կրողն ենք. «Բոլշևիկների ժամանակ ոչ թե կար անմեղության կանխավարկած, այլ` մեղավորության կանխավարկած: Բոլշևիկները, որ հանցագործ էին, ցանկացած մարդու համարում էին հանցագործ, երբ դեռ մեղավորությունը ապացուցված չէր»:

Լրագրողների դիտարկմանը, որ Օսկանյանը համարվում է 2013թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի պոտենցիալ թեկնածու, դրա համար են նրա նկատմամբ հետապնդումներ իրականացնում, Հայրիկյանն ասաց. «Այն, որ նրա նախագահ դառնալու վախից ելնելեվ են նման հետապնդում կազմակերպել` ես նման տեղեկատվություն չունեմ»:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Oct 9, 2012 5:18