ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, October 6, 2012 4:58 - չքննարկված

Փեսան քաղաքական կատեգորիա՞ է

06-10-2012 16:01

 

 

Այն պահին , երբ Միքայել Մինասյանը կարողացավ ստանալ լուսահոգի Աճառյանի հայտնի բացատրական բառարանում տված  «փեսա»  կոչումը, Հայաստանի ներքաղաքական կյանքում ձևավորվեց նոր քաղաքագիտական եզր` Փեսա: Գիտականորեն հաստատված է, որ ժամանակի հրամայականով բառերը կարող են ստանալ նոր իմաստներ:
Այսպիսով  ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանով պայմանավորված «փեսա» եզրը նորանոր տիրույթներ է նվաճում: Իսկ այս իմաստային «նվաճումներն» ուղղակի կապ ունեն Միքայել Մինասյանի (այսուհետ Փեսա) նվաճած բարձունքների հետ: Իսկ այդօրինակ նվաճումներ մեր երկրում ոչ ոք չունի: Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ էին հայտնվում թիվ մեկ Փեսայի այս կամ այն ձեռքբերման մասին, իսկ վերջերս սկիզբ առած կոմպրոմատների պատերազմից հասարակությանը հայտնի դարձան նոր առավել զգալի ձեռքբերումների մասին: Եթե ծավալապաշտական այս տեմպերը պահպանվեն, վստահորեն կարելի է ասել, որ ամենամոտ ապագայում Հայաստանի տնտեսությունը կներառնվի մեկ միասնական տնտեսական համակարգի մեջ, որի սեփականատերը կլինի` Փեսան: Այո’ Փեսան ու այո’ մեծատառով:
Իհարկե, շատերին այս սցենարը դուր չի գալիս, շատերն են ընդվզում` մտքում կամ բացահայտ, սակայն Փեսան չի շեղվում իր ընտրած ճանապարհից: Իսկ ընդվզողները հարմար պահի կհեռացվեն դաշտից ու արագ կմոռացվեն: Արդեն իսկ նախադեպեր կան, առ այն որ ոտքի տակ ընկնողները դաժան ճակատագրի են արժանանում`սնանկացվում են, տարագրվում , տարբեր դեպքերում ոչնչացվելուց խուսափելու համար նույնիսկ «ինքնաոչնչանում» են:
Եթե տնտեսական ու մեդիա ոլորտներում Փեսան ապահովել է իր առաջատար դիրքերն ու անշեղորեն առաջ է ընթանում, ապա քաղաքական դաշտում նա դեռ բավարար կշիռ չունի: Իհարկե, երկրի ներքաղաքական զարգացումներում նրա ազդեցությունն ակնհայտ է` այս կամ այն ասպարեզում նրա մերձավորների ու ընկերների հայտնվելու տեսքով, սակայն վերջնական արդյունքը հաստատ փեսայի սրտով չէ: Նկատի առնելով այլ ոլորտներում նրա չհիմնավորված ամբիցիաները, կարելի է ենթադրել, որ Փեսան իր մասին դեռ խոսել կտա ու այդ օրը սարերի հետևում չէ:
Որոշ վերլուծաբաններ հակված են կարծելու, որ Փեսան անշեղորեն ընթանում է դեպի 2018 թվականի նախագահական ընտրություններ` դառնալով Սերժ Սարգսյանի իրավահաջորդը: Այս տեկանետն, իհարկե, գործընթացների զարգացման հնարավոր տարբերակ է, սակայն, երբ այն դիտարկում ենք ավելի խորը պրիզմայով, ապա ակներև է դառնում այն փաստը, որ Փեսան կարիք չունի նախագահ դառնալու, քանի որ դառնալով թիվ մեկ սեփականատերը կարող է իր մոտ աշխատանքի ընդունել իր ցանկացած նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին , իսկ իր համար վատ աշխատելու դեպքում էլ ուղղակի ազատել ՀՀ նախագահին և մնացածին աշխատանքից: Այսպիսով կարելի է գան եզրահանգման, որ Փեսայի վերջնական նպատակն է դառնալ Հայաստանի խոշոր և միակ գործատուն, մնում է միայն գալիք նախագահական ընտրություններում կարողանա ամեն գնով պահել իր նախնական գործատու` Աներոջ ներկայիս աթոռը:

 

Մինաս Միքայելյան

Maxinfo



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ