ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, October 2, 2012 12:17 - 3 քննարկում

Արևմուտքը Վրաստանը հանձնում է Ռուսաստանի՞ն: Ի՞նչ կպահանջի փոխարենը՝ Սիրիա՞ն, Իրանը՞…

Մեդվեդևը և Իվանիշվիլին հեռակա կարգով հաճոյախոսություններ են փոխանակում

22:25 • 02.10.12

Վրաստանի խորհրդարանական ընտրություններումհաղթանակ տարած «Վրացական երազանք»կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին և ՌԴվարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռակա կարգովհաճոյախոսություններ են փոխանակել, հաղորդում է«Ինտերֆաքս» գործակալությունը:
Մեդվեդևը հույս է հայտնել, որ Վրաստանիընտրությունների արդյունքը կհանգեցնի քաղաքականլանդշաֆտի բազմազանության այդ երկրում, և խորհրդարանում առավել կառուցողական ուժերկհայտնվեն:
Իր հերթին, Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի մղումը դեպի ՆԱՏՕ չպետք է խանգարիՌուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
«Ես լավ հասկանում եմ առկա հակասությունները, լավ գիտակցում եմ, որ հեշտ չէ և շատ բարդ է,բայց գիտեմ, որ դա նաև անհնար չէ»,- ասել է Իվանիշվիլին Ռուսաստանի հետհարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշումը«չափազանց ծայրահեղացվել է Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, ով դեպի ՆԱՏՕ Վրաստանիմղումը` ինչպես կարմիր լաթ թափահարում էր ցլի դիմաց»:
Աշխարհաքաղաքական պլանում Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումըայսօր անհետաքրքիր է, և չեմ կարծում, որ դա ՌԴ-ի համար այդքան սկզբունքային հարց է, ասել է Իվանիշվիլին:
Նշենք, որ այս պահի դրությամբ Վրաստանի ԿԸՀ-ի կողմից հաշվարկվել է քվեաթերթիկների85,1%-ը, որի արդյունքում ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը կուսակցականցուցակներով առջևում է` 54,89%ով, իսկ Սաակաշվիլիի կուսակցությունը 40,42% ձայն է հավաքել:
Ընտրություններին մասնակցել է երկու ընտրական դաշինք և 14 կուսակցություն:Խորհրդարանանցնելու ընտրական շեմը Վրաստանի քաղաքական կուսակցությունների համար 5% է:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

smerch
Oct 2, 2012 13:32