ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, September 11, 2012 4:20 - չքննարկված

Ուղիղ եթեր՝ Անպտուղ Ագարակից…

ԱԺ այսօրվա խճանկար.Բիշարյանի ուղիղ սայթաքումը, գեներալների վեճն ու Հովիկ Աբրահամյանի քլնգոցին

Սեպ 10, 2012Չի մեկնաբանվել

Եւ այսպես, Հայաստանի Հանրապետության հիմնով այսօր ազդարարվեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի բացումը: Առաջին իսկ նիստին հետեւելով թերեւս հոդս ցնդեցին հույսեր / իշխող ՀՀԿ-ի նոր կարգախոսից ներշնչված/, որ 5-րդ գումարման ԱԺ-ն կարող է առավել խոստումնալից լինել: Նիստի մեկնարկից րոպեներ անց արդեն դեժավյու ապրեցինք.քվորոմն ապահովվելու նպատակով բերման ենթարկված 101 պատգամավորներից շատերը սովորույթի ուժով գրանցման կոճակը սեղմելուց րոպեներ անց կայծակնային արագությամբ լքեցին դահլիճը: Քառօրյայի առաջին նիստն ընթացավ եւ ավարտվեց կիսադատարկ դահլիճում: Պարզվեց, սական, որ ԱԺ շենքում րոպեներ անցկացնելը եւ մի կոճակ սեղմելն անգամ բավականին ծանր գործ է որոշ պատգամավորների համար: Մասնավորապես Գեներալ Մանվել Գրիգորյանի եւ վերջինից անբաժան Սեյրան Սարոյանի: Բանն այն է, որ դահլիճից ծլկելուց հետո նրանք մոտ մի քանի րոպե բարձրաձայն վիճում էին, թե այնուամենայնիվ ոտքո՞վ իջնեն մեկ հարկը, թե վերելակով: Գեներալ Մանվելը հորդորում էր, թե ընդամենը մի հարկ է, ՚Համ էլ կմարզվենք՚, փոխարենը Սեյրան Սարոյանն էր տրտնջում, որ շատ հոգնած է, գլուխն էլ ուռած ու քայլելու հավես չունի: Հա, ի վերջո գեներալն ու իր ուղեկցողը ոտքով իջան, իսկ Սարոյանն ու յուրայինըՙ վերելակով:
Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ փայլեց ընդիմադիր երեսփոխանների պորտը տեղը դնելովՙ: Երբ վերջինը Դավիթ Հարությունյանի հետ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկում էին լրացում կատարել եւ առաջարկում վերանայել 12 հանձնաժողովներում նրանց ներկայացված լինելու կարգը: Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում այնքան դժգոհեցին եւ անողոք քննադատեցին, որ այդ հնարավորությունը դեռեւս չկա, որ Աբրահամյանը չդիմացավ, պոռթկաց, թե ՚Բա էդ ա, օրենքում ձեր օգտին ենք լրացում անում, հիմա ինչի՞ց եք դժգոհումՙ: Մազալու ընդդիմություն:
Ինչեւէ, աշնանային նստաշրջանի առաջին նիստն այնուամենայնիվ կարող ենք իրադարձային համարել: Նախ վերջապես Րաֆֆի Հովհաննիսյանը երկար մտորումներից հետո ի վերջո կարողացավ որոշում կայացնել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ապա
օրեր առաջ Ազգային ժողովում Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակվելով, Վիկտոր Դալլաքյանն այլեւս սեւերես չմնալով ճամբարափոխ լինելու համար, ներկայացավ լրագրողներին եւ չքմեղացավ, թե ինքը քննադատել է բոլոր երեք նախագահներին, բայց միեւնույն ժամանակ լավն էլ է ասել: Այսպիսով իրեն իբր արդարացրեց ու դեռ մի ավետիս էլ հղեց, թե շուտով նաեւ նախագահի աշխատակազմի տեղակալ էլ է նշանակվելու: Իրադարձություն կարելի է համարել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ոգեւորությունըՙ հայ շախմատիստների` երրորդ անգամ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:Նախարարը աջուձախ շնորհավարում էր բոլորին:
Իսկ այ, ԱԺ այսօրվա սայթաքումն ամնաաղմկահարույցն էրՙ ուղիղ իմաստով: ՕԵԿ խմբակցության փոխնախագահ, պատգամավոր տիկին Բիշարյանն այնպես գահավիժեց ԱԺ աստիճաններից, որ ողջ օրը ականատես լրագրողների ուշքն ու միտքը ոչ թե ԱԺ դահլիճի ներսում ընթացող քննարկումն էր, այլ Բիշարյանի առողջական վիճակը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ