ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, September 7, 2012 2:18 - 6 քննարկում

ԲՀԿ-ն Ֆլեշի լեշը փռեց, Ծառուկյանը սարսափած վարչապետին ծառի վրա հանեց… (Ականջդ կանչի Հարություն Առաքելյան):

09.07.2012 13:13 epress.am

«Աստծո անունը տալով՝ անբարո դիմագիծը չես փրկի». ԲՀԿ-ն մեղադրում է վարչապետին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը հստակ նպատակ ունեն վարկաբեկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Այսօր ԲՀԿ մամուլի ծառայությունը  տարածել է ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի պատասխանը լրագրողներից մեկի հարցին, ով հետաքրքրվել է՝ ինչպես խոսնակը կմեկնաբանի թերթերից մեկում հնչած այն տեսակետը, թե Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում Ազգային անվտանգության խորհրդի կարգի բարձր մարմնում ներկայացված լինելու համար:

«Ուզում եմ մի փաստ արձանագրենք. Գագիկ Ծառուկյանն այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է: Նրա տեղը և դերը երկրում որոշում են այն կես միլիոն իրական ձայները, որ ԲՀԿ ստացավ խորհրդարանաակն ընտրություններում, և այն սպասումները, որը հասարակությունն ունի Ծառուկյանից:

Գիտեք, կարծում եմ, ժամանակն է, որ մենք խոսենք բաց և շիտակ՝ առանց «թերթերից մեկում» կամ «մի ինչ-որ թերթ» նման անհասցե ձևակերպումներին: Եվ, կարծում եմ, իրապես ժամանակն է, որ իրերը կոչենք իրենց անուններով. թերթը, որի մասին դուք խոսում եք՝  «Իրատես դե ֆակտոն» է, որի գաղափարական և ֆինասնական հայրերը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու «Ֆլեշի» Բեգլարյան Բարսեղն է: Եվ այդ անձիք մեկ հստակ խնդիր ունեն՝ փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին և  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այդ խնդիրը լուծելու համար նրանք որևէ միջոցի առջև՝ լինի դա բարոյական, թե նյութական, կանգ չեն առնում և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ», – հայտարարել է Ուրիխանյանը:

Նա նշել է, որ այդ ամենն ինչ-որ տեղ տրամաբանական է՝ երկրի տնտեսությունը քանդելուց հետո պետք է գոնե ժամանակավորապես շեղել հասարակական տրամադրությունները:

«Տվյալ լրատվամիջոցում և իրենց «անաչառ» հորջորջող մի քանի այլ լրատվամիջոցներում ու կայքերում այդ երկյակը պարբերաբար և հետևողականորեն պատվերներ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի դեմ, քանզի երկյակին հանգիստ չի տալիս Ծառուկյանի վարկանիշն ու մեծ ժողովրդականությունը, քանզի նրանց մեծապես անհանգստացնում է այն, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ ներկայացուցիչները հրապարակայնորեն քննադատում են տարվող խայտառակ և անարդյունավետ տնտեսական  քաղաքականությունը, որի արդյունքում արտագաղթի, աղքատության տեմպերը այլևս լրջագույն վտանգ են երկրի ազգային անվտանգությանը, երկրի արտաքին պարտքի մտահոգիչ թվերը դարձել և միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների քննարկման և մտահոգության առարկան: Երկիրը դատարկվում է, որովհետև մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հեռանկար չեն տեսնում և բնական է, որ այս ամենին ահա այս վարչապետի պատասխանը  պետք է լիներ հետևյալը՝ «մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»: Ուստի, եթե այդ երկյակը չհանգստանա ու շարունակի տառապել Ծառուկյանի հեղինակությամբ և վարկանիշով, ապա կարծում եմ, ժամանակն է, որ մեր հանրությունը ևս տեղեկանա այն ամենին, ինչի մասին ամեն օր  խոսում են քաղաքական կուլիսներում առ այն, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը և մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն «շահելու» այս կամ այն տենդերը, թե ինչպես հենց այս պահին Տիգրան Սարգսյանի եղբոր հրահանգով ապամոնտաժվում են Մասիս-էջմիածին հատվածի ոռոգման ջրի խողովակներ՝ գյուղացիներին զրկելով իրենց այգիները ոռոգելու վերջին հնարավորությունից, քանզի վարչապետի եղբայրը որոշել է ՀԷԿ կառուցել: Շատ ավելի բաց և հրապարակային կխոսենք «Նաիրիտի» էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված և մեր ժողովրդին տևական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների և շատ ու շատ այլ բաների մասին: Ամեն օր Աստծո անունը տալով և Նարեկացի ցիտելով հնարավոր չէ սեփական անբարո դիմագիծը փրկել:  Ի դեպ, հիշեցնենք, որ ո՛չ քրիստոնեությունը, ո՛չ էլ որևէ այլ կրոն չի ազատում երկրային կյանքում պատասխանատվությունից՝ հարյուր հազարավոր մարդկանց տառապանքի պատճառ դառնալու համար:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Sep 7, 2012 3:11