ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 29, 2012 12:29 - 28 քննարկում

Ոչ մի հայ Հայաստանում տեղ չունի: Իրականությունը հայաթափ անելու ծրագիրն է իսկ մնացած հեռուստատեսային ելույթները մեզ խաբելու համար է:

 

Մայրս և երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավել են Երևանի աերոպորտում ՊԱՀԱԾ: Պատճառը` նորմալ մարդ լինելն ա: Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, և իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է:Սկզբում ասեցին`ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության ԲՈԼՈՐ փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են: Իմ հայրը` Ժան Հենդյանը և մայրս` Լաիլա Միրոն հանդիսանում են Սիրիայի հայ համայնքի ամենամեծ հովանավորներից մեկը, ամեն տարի նրանք իրենց հովանավորության տակ են առնում 10-ից ավել հայ ուսանողների և հոգում նրանց բոլոր ծախսերն ու կարիքները: Ամեն տարի ես ինքս, ապրելով Գերմանիայում, մասնակցում եմ համահայկական դրամահավաքին (Armenian fond), և իմ անունով միշտ նորմալ գումար եմ փոխանցում ֆոնդին, այս ամենը չեն կարող հերքել, որովհետև կան ապացույցներ:  (Օդանավակայանի հայ գերիների) մեջ իմ հարազատ քույրիկներն են, որոնք ունեն 5 երեխա, ամենամեծը 8 տարեկան է, ամենափոքրը`9 ամսեկան:Արդեն 50 ժամ է նրանք գտնվում են տրանզիտ զոնայում աթոռների վրա, սոված, ծարավ և օդափոխիչից մրսած (իհարկե բարեբախտաբար, կարողացել ենք ուտելիք և երեխաներին կաթ ու պամպերս ներս մտցնել): Ասեմ նաև, որ երկու եղբայրներս սովորում են Հայաստանում, Հագոբ և Հարութ Հենդյանները: Հայրս երկրաշարժի ժամանակ Սիրիայից մեծ օգնություն և գումար է ուղարկել իր ազգին: Երբ Արմավիայի օդանավը կործանվեց, հայրսէ Ժան Հանդեյանը Սիրիայում հայակական դեսպանատան հաշվեհամարին փոխանցել է  5000$ (իմ խոսքերը չեն կարող հերքվել, քանի որ դեսպանատներում գրված են):մեր ուզածը ընդամենը վիզա հատկացնելն էր, ու ոչ մի տեսակ նյութական օգնություն մենք չենք պահանջել, փառք Աստծո, մենք դրա կարիքը չունենք:Նույնիսկ մեր (շաատ) բարի ու լավ Սփյուռքի նախարարությունը ստացել է այդ փաստաթղթերը, ԲԱՅՑ, կներեք վիզա չենք տալիս…

Տիկին Հրանուշ Հակոբյան, Դուք չե՞ք, որ ամբողջ օրը TV-ով հայտարարում, որ մեր դռները բաց են Սփյուռքին: Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին: Իսկ հիմա մերոնց ԱՌԱՆՑ որևէ բացատրության մերժում եք, և ստորաբար վերաբերվում նրանց: Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել:

Իսկ այսօր մեր հարգելի ԿՈՒՇՏ  անվտանգությունը հրահանգել է առանց որևէ պատճառի իրենց հետ ուղարկել վաղվա թռիչքով ՀԵՏ:

Մերոնք Իստանբուլից եկել են Երևան առանց պրոբլեմի, իսկ պրոբլեմը Երևանում են ունեցել: Ուղղակի սրտացավով ասում եմ, ՈՉ ՀԱԼԱԼ ԼԻՆԻ ԻՆՉՔԱՆ ԻՄ ԾՆՈՂՆԵՐԸ օգնություն են արել (հայակական դեսպանատան միջոցով) ու ՄԻՇՏ: Թուրքիային են եկել, ոչ թե Հալեպից, քանի որ Հալեպում հիմա ահավոր վիճակ ա, ու իրանց հետի երեխաներին չվտանգելով, ուզեցել են  Թուրքիայով հասնել Հայաստան, իսկ աննամուս, անթասիբ հայերս թուրքին են հետ ուղարկում:

Թուրքը, որ թուրք ա, իրոք ավելի մարդկային է եղել իրանց հետ, իմանալով, որ հայ են, քան մեր հայաստանցիք:

Այս բառերը գրելիս ինձ աերոպորտի ներսից արդեն տեղեկացնում են, որ մերոնց տոմսերը արդեն առած ա դեպի Իստանբուլ վաղը, ու առաջին անգամ եմ տեսնում, որ մարդկանցից փող են վերցնում  դեպորտ անելու համար: 1400 եվրո: Իրանց ներսի աշխատողներն ասել են հա ձեր ախպերները հայ են, Երևանում են սովորում, իսկ դուք հայ չեք…

ՀԱՅ ԱԶԳ ՄՆԱՍ ԲԱՐՈՎ….

Blognews am

 



28 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Admin
Aug 29, 2012 12:51

խնդիրը նրանում է որ մի ուժ կա ,անունը չտանք, Որին խանգարում է Հայերի գոյությունը սիրԻԱՅում և մերձավոր արեվելքում , Իսկ Հայաստանը պետք է դատարկել միևնույն Ժամանակ:Ահա թե ինչու նրանց խաբում լարում են Հայաստանը հետո նենց անում որ Հայաստանում մուտք չունենան նրանք ել ստիպված գնալու են այն երկիր որտեղ հնարավոր է և հաճախ ԱՄՆ ն նրանց անմիջապես մուտքի վիզա է բացում. Այն երկիրը որի վիզա ստանալը անհնարին է: Իրաքի Հայերը հազարներով Հորդանանի Սահմանին սպասում էին Հայաստանի դաբրոյին արդյունքում հայտնվեցին ԱՄՆում: Իսկ ինչպես եք դիմադրելու
միայն չասեք իշխանափախություն; որովհետեվ հիմա Հայաստանում բոլոր ընդիմությունները և իշխանությունը իրար հետ նույն գործի վրա են: մի տեսեք էտ ընդիմադիրը ոնցա ակտիվ մասնակցում Սիրիայի հայերի դուրս բերման գործում: Իսկ նրանք չեն ուզում գնալ

Պապին
Aug 29, 2012 13:17