ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, May 31, 2012 19:36 - 2 քննարկում

Ստում ես ալկաշ հնգեր, 2 ձայնասկավառակ հրատարակելու համար 30 հազար դոլար պետք չէ: Դու մուրում ես` ինքդ քեզանից… Քիչ կեր, մի խմի, բողախիդ նայիր: Ձեր նմանները խայտառակում են ազգը…

Վարչապետն ու Ծառուկյանը կհովանավորեն Հախվեդյանի ձայնասկավառակները

ՀԵՂԻՆԱԿ՝ ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
31/05/2012 | ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Ես սպասում եմ քեզ, հայրիկ» եւ «Կտակ». այսպես է իր երկու նոր ձայնասկավառակները վերնագրել Ռուբեն Հախվերդյանը, որոնք դեռ պատրաստման փուլում են. «Երկու ձայնասկավառակներում էլ կան թե հին երգեր եւ թե նոր երգեր, էդ «հայրենասիրական» բառը չեմ սիրում, որովհետեւ հայրենասիրական երգը դա լավ երգն է, իսկ ոչ հայրենասիրական երգն էլ ինձ համար՝ ոչ լավ հայերենով գրված ու ոչ բանաստեղծական երգը, բայց ձայնասկավառակներից մեկում թեմատիկ՝ հայրենասիրական, պատերազմի տարիներին գրված երգեր են: Մյուսը կոչվում է «Կտակ», որտեղ «50-ից հետոն է»: Մի նոր երգ էլ կա, որ 18 տարեկանում եմ գրել, բայց նոր եմ ձայնագրում: Երեւի մոտ 30 հազար դոլարի չափ փող է գնացել այդ երկու սիդիի վրա, դրան գումարած պետք ա նաեւ արտադրել, հիմա սպասում եմ, թե սպոնսորները երբ կարող են բարեհաճել փող տալ, որպեսզի արտադրեմ»: Իսկ կա՞ն սպոնսորներ եւ ովքե՞ր են: «Իհարկե կան, կարող եմ անուններն էլ ասել, դրանցից մեկը մեր վարչապետն ա, մեկը՝ Ծառուկյան Գագիկը, մեկը՝ Արմեն Դարբինյանը, Սլավոնականի ռեկտորը, ու էլի մի երկու հոգի, բոլորովին տարբեր մարդիկ են, ամեն մեկն իրա չափով օգնել ա, ու գոհ եմ իրանցից»:

Ինչպես նշեց Հախվերդյանը, մոտ երկու տարի է արդեն, ինչ աշխատում է այս նոր ձայնասկավառակների վրա, որոնց դիզայնի հեղինակն է լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը, իսկ թե ձայնասկավառակները երբ կլինեն, կախված է ֆինանսավորումից. «Մինչեւ փողը չլինի, չեմ կարող ասել, բայց մոտավորապես մեկ ամսից: Կան տպարանային ծախսեր, հետո դրսում պիտի տպեմ այդ սիդիները, օրինակ, երկու սիդիի համար 3 հազար դոլար եմ տվել, որ Փարիզում մաստերինգ անեն, դա առանձին մասնագիտություն է եւ ձայնագրող ռեժիսորի հետ կապ չունի: Ամեն գործիքավորումն արժե հազար դոլար, բայց դա սովորական գին ա էսօրվա դրությամբ, եթե մեր լավագույն գործիքավորողներն են անում»:

Հախվերդյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե գո՞հ է արդյունքից: «Ես միշտ դժգոհ եմ, ինձանից ավելի դժգոհ եմ, քան որեւէ ուրիշ մեկից, եթե գոհ լինես, հենա բան չես անի, բայց կարծում եմ՝ վատ չի ստացվել, համենայնդեպս կարող եմ ասել՝ մինչեւ այսօրվա իմ դիսկերից շատ ավելի բարձր ա եւ երկու անգամ ավելի լավ ա ստացվել»:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Antarameg
Jun 1, 2012 18:31