ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, May 25, 2012 13:01 - 1 քննարկում

– Ով վերև է, իջեք ներքև, ով ներքև է, վարկ վերցրեք, ով վերցրել է, շուտ շուտ ծախսեք, ով ծախսել է երկրից թռեք…

Նախագահի տապանը

Նոյան տապանի պատմությունը շատ հին է, հաստատ չգիտենք, տապան եղել է թե ոչ, բայց մեր օրերի տապանը, իր ուղևորներով հանդերձ, մեր դիմաց է: Եվ այս «տապանի» պատմությունը հարկավոր է գրի առնել, որպես արդի տապանի պատմություն:
Այսպիսով. 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվելուց առաջ, համաշխարհային բանկի տնօրենը մի հրեշտակի գալստուկով, հայտնվեց մեր երկրի նախագահին և զգուշացրեց գալիք ճգնաժամի մասին: Նա ասաց.
– Ես ջղայնացել եմ մարդկանց վրա, նենց չեն ապրում ոնց որ ես եմ ուզում, սաղ ուզում են բարձր տեղ ապրեն, չեն ուզում իջնեն վար, վարկ վերցնեն, որ ես իմ անելիքը գիտենամ: Ուստի շուտով էնպիսի մի ճգնաժամ եմ տժացնելու, որ համաշխարհային ջրհեղեղը դեմը հեչ բան է: Բայց քանի որ դու միշտ կատարել էս իմ կամքը ու հլու ծառայել էս ինձ, ես քեզ կասեմ ինչպես փրկվես.
Ուրեմն, մինչև ճգնաժամը սկսվելը բանկիդ փողերը լավ պահի, ծանոթբարեկամով, թոռուծոռով, բոլորին ապահովի: Հետո կգնես մի մեծ ջիփ, էդ ջիփի անիվների փոխարեն փուչիկներ կդնես, որ ոչ սուզվի ոչ էլ վայր ընկնի, համ էլ մեքենայի քաշը կթեթևանա ու սալյառկա քիչ կծախսի, մենակ հանկարծ փուչիկները բնական գազով չլցնես, ում գազերը ուզում է լինի: Հետո մոտակա թաղերը ման կգաս ու խառոշի տղեքից կկազմես մի վաշխառուների թիմ, ու հետդ կվերցնես տապան, էդ թիմում պարտադիր չէ որ ընտյրալներդ զույգերով լինեն, ամեքից մի հատը բավական է, համ էլ տեղերը որ շբոթեն տուրուդմփոց չի լինի: Ուրեմն էդ թիմում կնդգրկես մի հատ խոշոռ եղջերավոր, մի հատ քաչալգլուխավոր, մի երկու երեք մանր պճեղավոր, հա՛: Երբ սկսվի ջրհե.., չէ ճգնաժամը, քո թիմի հետ կնստես քո տապանը ու կփրկվես:
– Եվ այսպիսով նախագան իր թիմի հետ փրկվեց և ընտրություններում հաղթեց: Նրա տապանը չորս տարի հազար տեսակ ֆինանսական ծալքերով լողալուց հետո, եկաաավ դեմ առավ Երևանի ամենաբարձր բլրի սուր ծայրին ցցված , դեռ սովետի օրօգ կառուցված, Փարվանա ռեստորանին: Եվ նա որոշեց քևֆ անել, ընտրություններում տարած իր կուսակցության հաղթանակը նշելու համար: Այդպես է կարգը, ընտրություններից առաջ ժողովրդի համար չգիտես ում գազերով լցված փուչիկով համերգ, իսկ ընտրություններից հետո իր թիմի հետ փարվանայում քևֆ:
Բայց փրկված նախագան չէր մոռացել իր պարտականությունները ժողովրդի առջև, նա շատ լավ գիտեր – ինչԱ պետք անել. Նա ուզում էր պարզել թե ինչու՞ բարձր տեղ ապրողները չեն ուզում վար իջնել: Նա մտածում էր. – Ախր վարը լավ է է՜, կյանք կա, կյա՞նք. Նախագան ընկավ կասկածանքների մեջ, երկար մտածելուց ու պարելուց հետո ասաց:
– «Սամո, քևֆ կազմակերպելով չես պրծնի, գործ էլ պիտի անես» Հեսա հենց քո համար մի հատ գործ կա: Ես գիտեմ, որ դու կյանքը լավ գիտես ու բավական գիտելիքներ ունես կյանքի առկայությունը պարզելու համար, հլը մի հատ կոխխացրած իջի էս «Փարվանա»յի բլրից ներքև ու ուշադիր զննի քաղաքը, տես կյանք կա՞ թե ոչ:
– Երբ սամոն իջնում էր, նախագան հարցրեց:
– Արա էս տապանի ռուչնիկը քաշել է՞ս, հանկարձ էստեղից վար չգլովենք:
– Ամեն ինչ չոտկի ա շեֆ:
– Դե գնա, գնա մի լաավ զննի, տես կյանք կա՞, եթե կա տես դոլարի կուրսը ինչքան է:
– Ոնց ասես տենց էլ կլի շեֆ, նախագան ինչ որ ասաում ա, ճիշտ ա ասում::
– Սամոն ֆարսաժը միացրած մի վայրկյանից կորավ բլրի ստորոտում: Նախագան երկար չսպասեց, երկու րոպեից սամոն եկավ ու բերանը լիքը խոտ: Նախագան տեսնելով սամոյի բերանի խոտը, գլխի ընկավ, որ ներքևում դեռ կյանք կա ու դինջացավ, ուրեմն կյանքը շարունակվում է և կարելի է նոր վարկեր վերցնել համաշխարհքային բանկից: Եվ նա սկսեց բոլորովին նորովի մտածել, նախագան տեսնելով, որ վերևից ներքև իջնելը վտանգավոր չէ, սկսեց արտասանել «Սասունցի դավիթ» ը, օտարալեզու-վաշխառույական տարբերակով.
– Ով վերև է, իջեք ներքև, ով ներքև է, վարկ վերցրեք, ով վերցրել է, շուտ շուտ ծախսեք, ով ծախսել է երկրից թռեք…

Ակսել Վարդանյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Smerch
May 25, 2012 22:51