ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, April 20, 2012 2:20 - 3 քննարկում

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԵՐԸ : Խնդրում եմ ուշադրություն դարձնել հեռախոսազրույցի այս հատվածին՝.

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԵՐԸ
Խնդրում եմ ուշադրություն դարձնել հեռախոսազրույցի այս հատվածին՝.
«Նիկոլ-…ում հետ կապվում եք,ասեք թող Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվեն էլի,հիմա ընդեղ լիքը ժողովուրդ կա:
Արզումանյան-Լիքը ժողովուրդ կա,բայց մարդ չկա,բանը…Մեր Հարութնա Արտաշատի,հա բան անում…ընենց նորմալ մարդ գնար ընդեղ էլի…»:
—————————————–
Նախ,ըստ այս խոսակցության,պարզ է դառնում,որ Արզումանյանը հորդորում է Նիկոլին,որ նորմալ մարդ ուղարկի Ֆրանսիական դեսպանատան մոտ «բան անելու»,քանի որ
ՀԱԿ վերանվանված (սրանք կաշին շուտ-շուտ փոփոխելու հետ շատ սեր ունեն) նախկին ՀՀՇ-ի բորենիների համար «մեր Հարութը Արտաշատի» նորմալ մարդ չէ և նա է այնտեղ «բան անում»,որի «անելը» սրանց դուր չի գալիս փաստորեն:
Իսկ ո՞վ է «մեր Հարութը Արտաշատի»…
Սրան,այս կերպարնի դեռ կանդրադառնամ իմ «Կրակոց Թիկունքից» վավերագրության առաջիկա հատվածներում,բայց անհրաժեշտ էմ համարում տեղեկացնել նաև այստեղ,քանի որ այս ձայնագրության խոսակցությունը ստիպում է ինձ անել դա:
1990 թվականի ՄԱՐՏ ամիսը նշանավոր է հայ ժողովրդի պատմության մեջ:Այդ թվականի այդ նույն ամսին կարևոր կամ նշանակալից պատմական մեկ-երկու դեպք եթե տեղի է ունեցել,դա միայն Վայքի Բարձրունի գյուղի եռօրիա մարտերն էին և այդ նույն օրերին Երասխավանում Վազգեն Սարգսյանի կողմից բացահայտորեն և անթաքույց հրահրված հայ-ադրբեջանական փոխադարձ կրակոցները:Բայց եթե ոչ այսօր,ապա վաղն անպայման Ղարաբաղյան շարժման վերլուծաբանները կմեկնաբանեն,հավատացած եմ,որ մեր նոր ժամանակի պատմության մեջ 90 թվականի Մարտ ամիսը շրջադարձային դեր ունեցող դեպքերով էր հագեցած:Մի օր անպայման կապանքներից կազատվեն շատ լեզուներ,որոնք կպատմեն,կգրեն,կարձանագրեն,որ Մարտ ամսին 90 թվականի ամբողջ թափով հակահարձակման անցան հակաազգային ուժերը:Դա այն ժամանակ բացահայտ տեսանելի չէր ,սակայն այսօր երբ կողք-կողքի ենք դնում կատարված փաստերը,ազգային ողբերգությունը դառնում է ամբողջական:Այդ ամսին էր,որ զանազան օտար, հակաազգային ուժերի և ծախու արարածների կողմից սկսվեցին կազմակերպվել խմբեր,կազմակերպություններ,շարժման մեջ ներդրվել «մարդիկ»,ովքեր պետք է հնարավոր ու անհնար ամեն բան անեին,կործանելու,կամ առնվազն՝ ազգի շահին հակառակ հունով տանելու շարժումը:Այդ ամսին էր, որ դրվեց սկիզբը՝ ազգային շարժմանը ԹԻԿՈՒՆՔԻՑ ԿՐԱԿԵԼՈՒ գործընթացը…
Այդ ամսին էր,որ Արտաշատի քաղաքական,ավելի ճիշտ կլինի ասել՝ կռվող մարտիկների շարքերում «սնկի պես բուսնեց» այս Հարութ կոչեցիալը՝ Դոոսաֆի Հարութը:Մինչ այդ ոչ մի տեղ,ոչ մի հարցում՝ թե երկամիա Ղարաբաղյան շարժման քաղաքական արենայում,թե՝ տեղի ունեցած մի քանի մարտերի,կամ կազմակերպված Արտաշատյան մի քանի ռազմական միավորումների մեջ երբե´ք րոպե անգամ ներկա չեղած այս մարդը,«հանկարծ» հայտնվեց կազմ-պատրաստ զինվորական հագուստով ու զենքով:Հայտնված իսկ րոպեյից սկսեց մեծ ակտիվություն ցուցաբերել, նախ՝ ոչ միայն Արտաշատի «Անկախության Բանակ»-ի շարքերը սղոսկելու համար,այլև այդ ջոկատի ռազմական խորհրդի անդամների շարքերում անմիջապես տեղ գրավելու համար:Ի սկզբանե, այս Հարութի մուտքն ու պահվածքը «Անկախության Բանակ»-ի Արտաշատյան շտաբ այնպիսին էր,որը կարծես ստորադասում էր այս ջոկատի հիմքը դրած և արդեն իսկ մի քանի մարտերի բովով անցած շատ մարտիկների ներկայությունը:Հետագա այս տարիներին,երբ փորձում եմ ետ նայել և վերագնահատել այն ժամանակվա իրավիճակը,հասկանում եմ,որ այսպիսիների մուտքն ու գործունեությունը տարբեր ջոկատներ ու կազմակերպություններ,ոչ միայն պատեհապաշտության արդյունք էր,այլ՝ հատուկ մշակված ծրագրի իրագործում ինչ-ինչ ուժերի կողմից,ինչում այսօր առավել ևս համոզված եմ:Այսպիսիների շարքերը կարելի էր դասել այն ժամանակ շատերին,որոնցից ամենահայտնին էր Կոմսոմոլի շենքից դուրս եկած և նորաստեղծ Հանրապետական Կուսակցության շտաբ մտած ու անմիջապես հե´նց Աշոտ Նավասարդյանի կիպ կողքը տեղ գրաված Աշոտ Աղաբաբյանը,որին այն ժամանակ բոլորս Կոմսոմոլ Աշոտ էինք անվանում,նույն ինքը՝ «Բուռնաշը» հայտնի,այսօրվա:Այսպիսիները ՄՏՑՎԵՑԻՆ ջոկատներ ու կազմակերպություններ հատուկ նպատակներով,ինչպես ասացի,հետագայում այդ ջոկատների ու կազմակերպությունների, մինչ իրենց ներկայությունը կատարված գործերը վերագրելով իրենց,իրենց համար սարքելով մի գեղեցիկ կենսագրություն և որպես իրենց մութ ծառայությունների վարձ՝ ստանալով ազատ ճանապարհ դեպի քաղաքական ու ֆինանսական որոշակի բարձունք…
Այս «մեր Արտաշատի Հարութի» դեմ սակայն անմիջապես փակվեցին Անկախության Բանակի մուտքի դռները,շատ կասկածելի հիմքերի պատճառով և Դոսսաֆի Հարութը չտատանվեց անմիջապես մտնել ՀՀՇ-ի կազմած Արտաշատի ջոկատի մեջ և դառնել նրա անդամը:Կարճ ժամանակից նա դարձավ, Արտաշատի կենտրոնից այն կողմ չտեղաշարժվող այդ ջոկատի հրամանատար դարձած,սովետական տարիներին հանցագործ աշխարհում հայտնի դեմքերից մեկի՝ Արտաշատցի Լայերթի աջ թևը:Հետո Հարութը պիտի օգրագործեր իր «ֆիդայի» լինելու փաստն ու փորձեր դառնալ պատգամավոր ու քաղաքագլխի թեկնածու,որպես Երկրապահ Կամավորների կողմից առաջադրված մեկը:Չհաջողելով այս ասպարեզում,ի վերջո նա դարձավ Արտաշատի Երկրապահների միության պետ և հանկարծ՝ 2008-ի Մարտի մեկյան դեպքերին «հայտնվեց» Լևոնյան ոհմակի շարքերում,որպես «երկրապահ»՝ երկիրը «փրկելու մոնղոլ-թաթարական» լծից…
Ահա թե ում մասին են հիշատակում Նիկոլն ու Արզումանյանը մարտիմեկյան իրենց հեռախոսազրույցում:
«Մոնղոլ-թաթարական ավազակապետության» դեմ մարտիմեկյան արյունոտ արշավանքը տանուլ տալուց հետո,հանկարծ Գեներալ Մանվելն հասկացավ,որ անհրաժեշտ է իրենից վտանգն հեռացնելու և կազմակերպված դավադրությանն իր «երկրապահների» մասնակցության փաստերը մաքրելու համար,անմիջապես Արտաշատի Երկրապահների ղեկավարի պաշտոնից հեռացնել այս «Արտաշատի մեր Հարութին»՝ ինչ որ մաֆիայի հետ համագործակցելու պատճառաբանությամբ…
Հիմա Մանվելը Նախագահի «ախպեր տղերքի» շարքում է,իսկ «Արտաշատի մեր Հարութը՞»…

Svetlana Margaryan



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Harut
Apr 20, 2012 2:30