ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, April 11, 2012 16:04 - 8 քննարկում

Աբպուշ մարդու հայտարարություն՝ երջանիկ ժպիտը դեմքին…

Արմեն Աշոտյան. Ե՞րբ չընտրել ՀՀԿ-ին...

ՀՀ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում հերթական անգամ գրանցել է ընտրությունների հետ առնչվող գրառում: Այս անգամ վերջինս մանրամասնում է՝ ինչու չպետք է ընտրել ՀՀԿ-ին: Մեջբերում ենք գրառումն ամբողջությամբ.

Երբ չընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

1.Հանրապետականին չպետք է ընտրեք, եթե հոգնել եք արցախյան խնդրից և Ձեր համար մեկ է` ինչպես է կարգավորվելու ղարաբաղյան խնդիրը:
2. Հանրապետականին չպետք է ընտրել, եթե կարծում եք, որ այս անհանգիստ աշխարհում լարվող տարածաշրջանում Ձեզ համար մեկ է երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը:
3. Հանրապետականին չպետք է ընտրել, եթե կարծում եք, որ կարելի է հավատալ այն քաղաքական ուժերին, որոնք խորշում են որոշակի ժամանկահատվածի պատասխանատվությունից, բայց ուզում են ստանալ ավելի երկար ժամանկահատվածով պատասխանատվության վստահություն / թերևս Աշոտյանը ակնարկում է կոալիցիայի անդամ այն քաղաքական ուժերին, ովքեր քննադատում են ՀՀԿ-ին` մոռանալով, որ իրենք ևս իշխանության մաս են եղել-խմբ./:
4.Հանրապետականին մի՛ ընտրեք, եթե կարող եք ձեզ թույլ տալ համապատասխան սուտ խոստումներով և ամբիցիաներով նոր քաղաքական էլիտա դաստիարակելու շռայլություն :
5. Եթե դուք պատրաստ եք հիասթափվել ձեր ընտրության հաջորդ իսկ օրը` չկատարված խոստումների համար, ապա մի՛ ընտրեք Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Մնացյալ բոլոր դեպքերում մայիսի վեցին ընտրեք ՀՀԿ-ին: Ինչպես ասում են նման դեպքերում՝ «Աշոտյան,  էշի մորը աչքով անես»:

 



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գրիգոր
Apr 11, 2012 18:42