ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, March 13, 2012 0:33 - 5 քննարկում

Ի գիտություն

Ի գիտություն Նավասարդ Կճոյանի սանիկի

 

 

Ժնեւի ամենամյա միջազգային ավտոսրահի բացումը բավական հետաքրքիր անակնկալ է մատուցել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին:

Բանն այն է, որ Ժնեւում ներկայացվել է առաջին Bentley ամենագնացը՝ Bentley EXP 9 Concept ամենագնացը: Նրա վրա տեղադրված է W12 երկու տուրբոչարջերներով, վեց լիտր աշխատանքային ծավալով, 600 ձիաուժ հզորությամբ և 800 նյուտոն մետր շարժիչ:

Ինչպես հայտնի է, Նավասարդ Կճոյանը վերջերս մի Bentley ավտոմեքենա էր նվեր ստացել իր սանիկից: Թերեւս կարեւոր է, որ սրբազանը հետ չմնա ժամանակից եւ փորձի իր ավտոպարկը համալրել նոր Bentley-ով, որն ամենագնաց է:

Բանն այն է, որ ինչպես ընթացիկ ձմեռը ցույց տվեց, Երեւանի քաղաքապետարանը երբեմն կարող է տհաճ անակնկալներ մատուցել եւ ժամանակին չմաքրել փողոցները, ու սեդան Bentley-ը այդ առումով անանցանելի կլինի:

Ի վերջո, սեդան Bentley-ն ափսոս է Հայաստանի ճանապարհների համար, եւ բացի այդ, գուցե կարիք լինի քրիստոնեական առաջնորդի առաքելության շրջանակներում հատուկ նշանակության սրբազնական այցեր կատարել լեռնային շրջաններ, հատկապես ձմռան ամիսներին: Իսկ այդ դեպքում ամենագնացը խիստ անհրաժեշտ է եւ շատ աափսոս կլինի, որ դրա բացակայությունն ազդի Նավասարդ Կճոյանի հոգեւորական գործունեության ցուցանիշների վրա:

Իսկ Bentley-ից բացի այլ մեքենայով քրիստոնեական ծառայություն մատուցելը գործնականում անհնար կլինի, որովհետեւ հոգեւոր հոտի անդամները կարող են շեղվել Սրբազանի տրանսպորտային անմխիթար վիճակի վրա եւ չեն կենտրոնանա նրա ծառայություններն ընդունելիս:

Այնպես որ, քանի դեռ Պահքի շրջան է եւ ակտիվ եկեղեցական գործունեություն չկա, արժե կարճատեւ այցով լինել Ժնեւում եւ մանրամասն ծանոթանալ մեքենայի հետ:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Mar 16, 2012 3:47