July 29th, 2010
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Thursday, July 29, 2010 12:28 - 1 Comment
Եթե Ռուսաստանը ծախի Հայաստանին, Հայաստանը կդավաճանի արդյո՞ք Իրանին…
Իրանի դեմ պատժամիջոցները եւ Հայաստանը
Հուլիս 29, 2010 | 12:18
Արդյո՞ք Իրանի դեմ պատժամիջոցները կարող են անդրադառնալ հայ-իրանական տնտեսական կապերի վրա։ Իրանի դեմ պատժամիջոցներ բազմիցս կիրառվել են նաեւ նախկինում, եւ դրանք ուղղակիորեն չեն անդրադարձել հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա։
Բացառություն է միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ Եվրամիությունը ստիպեց Հայաստանին՝ խստացնել երկակի նշանակության ապրանքների արտահանման կարգը, որպեսզի հայկական արտադրության տեխնոլոգիական ապրանքները չհայտնվեն Իրանում, ինչպես նաեւ՝ Հայաստանը չդառնա տարանցիկ երկիր դեպի Իրան տեխնոլոգիական ապրանքների արտահանման համար։ Որպեսզի հասկանալի լինի, թե մինչ ուր էին հասել այդ սահմանափակումները, նշենք, որ Հայաստանում երկակի նշանակության ապրանքների (որոնք կարող են օգտագործվել ե՛ւ խաղաղ, ե՛ւ ռազմական նպատակներով) ցանկում ներառվեցին անգամ սովորական համակարգիչները։ Այդ սահմանափակումները լրջորեն կաշկանդեցին Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, սակայն արտաքին ճնշումը թերեւս ավելի մեծ էր, քան սեփական շահերի պաշտպանության ունակությունը։
Սակայն Հայաստանը եւ Իրանը գտան համագործակցության նոր եզրեր, եւ առաջին հերթին՝ էներգետիկայի բնագավառում։ Կառուցվեց Իրան-Հայաստան գազամուղը, ընթացքի մեջ են կամ համաձայնեցման փուլում են մի շարք այլ խոշոր համատեղ նախագծեր, ինչպես՝ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարը, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, Իրան-Հայաստան երկաթուղին։
Եվրամիության նոր պատժամիջոցները, որոնք աննախադեպ են իրենց մասշտաբով, ուժի մեջ են հուլիսի 27-ից եւ առաջին հերթին ուղղված են հենց Իրանի տնտեսության էներգետիկ հատվածի դեմ։ Պատժամիջոցներով արգելվում է Իրանին մատակարարել նաեւ այնպիսի տեխնոլոգիա, որը հնարավոր կլինի օգտագործել նավթի եւ գազի արդյունահանման ոլորտում։ Իսկ ինչպես հայտնի է՝ Իրանի նավթի եւ գազի արդյունահանման ոլորտը արդիականացման խիստ կարիք է զգում։ Քանի որ Եվրամիությունը չի սպառնում Իրանի գործընկեր-երկրներին, հույս կա, որ հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը չի տուժի։ Ավելին՝ Իրանի շահագրգռվածությունը Հայաստանի հետ էներգետիկ ինտեգրման խորացման ծրագրերում ավելի մեծանում է։ Խնդիրը միայն այն է, թե արդյո՞ք Իրանը կֆինանսավորի այդ ծրագրերը, քանի որ Հայաստանը նման հնարավորություններ չունի։
Իրանի դեմ պատժամիջոցների մյուս ուղղվածությունը վերաբերում է ֆինանսական ինստիտուտներին։ Դեռ հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարած պատժամիջոցներում կոչ էր արվում բոլոր երկրներին՝ զգոնություն ցուցաբերել իրանական բանկերի միջոցով կատարվող բոլոր դրամական փոխանցումների նկատմամբ։ Բացի այդ՝ ՄԱԿ-ը դիմել էր անդամ պետություններին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել իրենց տարածքում իրանական ֆինանսական ինստիտուտների նոր մասնաճյուղերի բացումը արգելելու համար։ Հայաստանում, ինչպես հայտնի է, գործում է իրանական պետական կապիտալով «Մելլաթ» բանկը, որի ակտիվները կազմում են 16,2 մլրդ դրամ (մոտ 45 մլն դոլար)։ Սա, իհարկե, այն մասշտաբը չէ, որ կարող է սպառնալ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջուկային անվտանգությանը։ «Մելլաթ բանկի» հիմնական խնդիրը Հայաստանում գործող իրանցի գործարարների հաշիվների սպասարկումն է։ Չմոռանանք, որ Հայաստանում հիմնադրված օտարերկրյա կապիտալով 3700 ընկերությունների 30 տոկոսը հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ են, թեեւ դրանց զգալի մասը չի գործում։ Եվրամիության ֆինանսական պատժամիջոցների էությունն այն է, որ իրանական ընկերությունների ֆինանսական գործառույթները եվրոպական բանկերում ոչ թե ընդհանրապես արգելվեն, այլ խստորեն վերահսկվեն։ Այսպես՝ 10 հազ. եվրոյից ավելի փոխանցումները պետք է ունենան հիմնավորումներ, իսկ 40 հազ. եվրոյից ավելի փոխանցումների համար հարկավոր է իշխանությունների հատուկ թույլտվությունը։ Այս սահմանափակումը, բնականաբար, տարածվում է նաեւ հայաստանյան «Մելլաթ բանկի» վրա։ Մեզ հայտնի չէ, թե ինչ չափով է «Մելլաթ բանկը» օգտագործվում եվրոպական բանկերի հետ գործարքների ֆինանսավորման նպատակով, բայց այս սահմանափակումը Հայաստանի բանկային համակարգի վրա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող։
Այսպիսով՝ ՄԱԿ-ի եւ Եվրամիության պատժամիջոցները որեւէ լուրջ ազդեցություն Հայաստանի տնտեսական քաղաքականության վրա պետք է որ չունենան։
Սամվել Ավագյան
- Ռուսաստանի հայերի միության և ՀՀԿ-ի նախագահ Արա Աբրահամյանը ՅՈՒՆԵՍԿՈ-ի պատվավոր դեսպանն է, իսկ ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղարը… հարգել է ջարդարարների, սպանությունների ու բռնաբարությունների հեղինակների հիշատակը
- Ճիշտ «ժամանակին» խայտառակեցին իրենց, շնորհիվ հայկական լրատվամիջոցների՝ սորոսյան պարտավորվածությամբ…
- Ամո’թ ձեզ, հայ զինվորներ…
- Սերը հավերժ է, իսկ հայ-ադրբեջանական թշնամությունը՝ սարքովի…
- Մոսկվան զինում է Բաքվին
- Россия введет войска в Карабах, а Турция в Нахичевань: эксперт
- ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ:
- ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒՄՆԵՐ…
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը