July 26th, 2010
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Monday, July 26, 2010 10:40 - 3 Comments
Կարծիք և մեկնաբանում…
| Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի տնօրէն Տէր Վահրամ քահանայի ասածներից մեղմ ասած միայն անորոշութիւն եւ ապակողմնորոշելու եւ հարցումներից խուսանաւելու յստակ միտում է դրսեւորւում, որը ընդհանուր հայտարարի բերելով կարելի է հետեւեալ եզրակացութիւնը կատարել. ներկայի Հայ եկեղեցական կառոյցը, գլխաւորութեամբ Գարեգին Բ.-ի /փոքրամասնութիւն կազմող յարգելի բացառութեամբ/ բռնել է ապազգային, ապակառուցողական եւ նոյն ինքն Քրիստոնէութեան բարոյականութեան ու ոգուն անյարիր ու հակառակ դիրքորոշում, որը վնասից բացի ոչ մի օգուտ չի կարող բերի Հայաստանին ու հայ ազգին: Հայաստանում տիրող անարդար պայմանների /ընկերային, տնտեսական, եւայլն/ նկատմամբ Եկեղեցուց զգաստութեան հրաւիրող եւ քննադատական խօսք կամ վերաբերմունք պաշտօնական մակարդակով չդրսեւորուեց:
Իսկ ինչ վերաբերւում է վերեւի այն տեղեկութեանը /լատինատառ հայերէնով/ թէ Լիբանանում Հայ Եկեղեցին ոչ ոքի չի ամուսնացնում առանց երկու հազար դոլլար ստանալու, ապա դա ճիշտ չէ. Պսակի արարողութեան համար մուծուող գումարը դրանից շատ աւելի քիչ է, առաւելագոյնը հարիւր դոլլար: Հաւանաբար յարգելի յօդուածագիրը շփոթում է այն գումարի հետ, որը տուեալ եկեղեցու ծխական խորհուրդը պահանջում է որպէս տարիների չմուծուած ազգային տուրքի ընդհանուր գումարը, այն եկեղեցում, որտեղ ամուսնութեան ենթակայ թեկնածուն մկրտուել էր մանկութեանը, եւ որպէս եկեղեցու անդամ երկար տարիներ չէր մուծել իրեն բաժին ընկնող մուծուելիք գումարը, որը նրանից կուտակուած հաշուով պահանջւում էր հենց պսակի արարողութեանը դիմելուց: Իհարկէ, սա տարօրինակ է, եւ կան միջոցներ այսպիսի իրաւիճակները մեղմացնելու, սակայն չմոռանանք որ Լիբանանում, եւ ինչպէս առհասարակ Մերձաւոր Արեւելքի հայահոծ գաղթօճախներում Եկեղեցին /այս պարագային Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը/ իր ուսերի վրայ է կրում տուեալ հայ համայնքի կրթական, մշակութային եւ ազգային կառոյցների ամբողջ ծանրութիւնը, եւ այս հանգամանքը պէտք է նկատի ունենալ գոնէ սփիւռքի պայմաններում գործող եկեղեցու գործունէութիւնը գնահատելիս. իսկ Հայաստանում լրիւ տարբեր է իրողութիւնը, որտեղ Հայի ինքնութիւնն իսկ վտանգուած է՝ պետութեան ազգավնաս գործունէութեամբ եւ Էջմիածնի Ամենայն Հայոց Հայրապետութեան մեղսունակ լռութեամբ: Ashot
1
|
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը