July 18th, 2010
ԷԿՈՆՈՄԻԿԱ - Sunday, July 18, 2010 21:51 - 0 Comments
Երբ «Հանրային Խորհուրդ» (ՀԽ) կոչեցյալը համագործակցում է իշխանությունում ծվարած խավարիչներին, ծնվում է « ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ»…
«ԼԵԶՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և բարոյահոգեբանական ծանր ճգնաժամ է ապրում: ՀՀ հասարակության ընդհանուր թմբիրային վիճակը, որ պայմանավորված է, նախ և առաջ, հայոց արժեհամակարգի խախտված չափանիշներով, վտանգում է մեր անկախությունը, պարարտ հող ստեղծում անդառնալի պարտությունների համար:
Մասնավորապես, ոտնահարված է մեր մայրենիի` հայոց լեզվի կարգավիճակը տառացիորեն բոլոր բնագավառներում, այդ թվում՝ պետական համակարգում: Մինչդեռ հայերենը` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, մեր անկախության և անվտանգության հիմքերի հիմքն է՝ լեզվամտածողության ու հանրակրթության, ազգային ինքնության և արժանապատվության, ինքնաճանաչման և ինքնագնահատման ողնաշարը:
Այս տեսանկյունից դատելով` ներկա ժամանակահատվածում անհրաժեշտ է մշտական և համակողմանի աշխատանք հայոց լեզվի դերի գիտակցման և ներկա վիճակի առողջացման ուղղությամբ: Սույն հռչակագրով կյանքի կոչվող նախաձեռնությունն սկիզբն է ուշացած, սակայն անհրաժեշտ միջոցառումների:
Քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարության մեջ դավադրաբար խցկված Լեզվի պետական տեսչությունը չի կատարում օրենսդրորեն սահմանված իր պարտականությունները, մենք հայտարարում ենք «Լեզվի ժողովրդական տեսչության» ստեղծման մասին: Այդ հասարակական կառույցը իր ձեռքը կվերցնի և կիրականացնի այն գործառույթները, որոնք վերապահված են լեզվի պետական տեսչությանը, նաև կհետևի լեզվական իրավիճակին սփյուռքահայ գաղթօջախներում:
Աշխատանքն առայժմ կազմակերպվելու է նոր կայքի շուրջ` մի շարք առանցքային ուղղություններով.
– կկուտակվի Հայաստանում և սփյուռքահայ գաղթօջախներում հայոց լեզվի վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն՝ հագեցած մասնագիտական վերլուծություններով, լուսանկարներով, տեսադարանով, ձայնադարանով և համապատասխան այլ նյութերով.
– անհաշտ և հետևողական պայքար կմղվի ՀՀ Սահմանադրության, Լեզվի օրենքի և այլ օրենքների ու ենթաօրենսդրական իրավական ակտերի լեզվական պահանջների խախտումների, չարափոխումների, օտարաբանությունների դեմ` ընդհուպ մինչև դատական հայցեր հարուցելը, ինչ կոչում ու պաշտոն էլ ունենան խախտողները և ինչ հանգամանքներում էլ կատարված լինեն խախտումները.
– փորձագիտական խորությամբ կքննարկվեն ՀՀ-ում նախատեսվող և առկա օրենքների, զանգվածային լրատվամիջոցների, գերատեսչությունների և գովազդի լեզուն.
– ուշադրության կենտրոնում կլինեն հանրակրթության վիճակը` ներառյալ դասագրքերի լեզուն և ոճը, ինչպես նաև պետական մարմինների գրագրությունների և պետական ծառայողների պաշտոնական ելույթների լեզուն։
Հայոց լեզուն մեր սրբություն սրբոցն է, մեր գոյատևման երաշխիքը։ Ովքեր չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ այս անքննարկելի ճշմարտությունը, դատապարտված են արժանանալու մեր ժողովրդի ներկա ու գալիք սերունդների նզովքին և անխնա հակազդեցությանը: Մենք ազգովի պետք է լծվենք լեզվապահպանության, ասել է թե` ազգապահպանության գործին։ Մեր լեզուն մեր հայրենիքն է, իսկ առանց հայրենիքի` մարդը ոչինչ է:
Հայտնելով մեր վճռականությունը` իրականացնելու վերոնշյալ գործառույթները` կոչ ենք ուղղում բոլոր հայորդիներին ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Ջավախքում և սփյուռքում՝ սատարելու մեր աշխատանքին իրենց իսկ նախընտրած ձևերով ու միջոցներով։
ԼԵԶՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈւՆ
www.lezu.am
- Ոչինչ չասող ցինիկություն՝ մարդն ինքն իրեն բաց նամակ է գրում…
- Հայաստանի տնտեսական, առերեվույթ իրողությունը և Կառավարության աներեվույթ զարգացման, “միանշանակ”,”համակարգաստեղծ գործընթացները”
- Сталин боролся с еврейской шайкой, захватившей власть в Росии и устроившей геноцид русского народа… Шайку эту возглавлял Троцкий, за что и получил тамагавком по чердаку…
- Участник национально-освободительного движения армян Арцаха.
- Кто заплатил Ленину (Тайна века).
- ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆՏԱՆԻՔ, ՍԵՐ (part-1)
- ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԾԻՔԸ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ Է:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը