May 29th, 2010
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Saturday, May 29, 2010 13:06 - 2 Comments
Նախագահական ջուրծեծոց մայիսի 28-ի մասին:
«ՄԱՅԻՍԻ 28-Ի ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՍԱՍԵՐԸ»
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «92 տարի առաջ, տեւական խզումից հետո իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը։ Ո՞վ էր հայը մինչեւ 1918թ. մայիսի 28-ը։ Նա զոհ էր, գաղթական, կապիտալիստ, առեւտրական, խմբագիր, զորավար, բանաստեղծ, շինական, գիտնական եւ այլն։ Նա ամեն ինչ էր, բայց քաղաքականապես` գրեթե ոչինչ։ Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի։ Գիտակցության նման հեղափոխումը բնականաբար մեկ օրում չի կատարվում։ Ասվածի վկայությունն է այն փաստը, որ մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր դեռ չունեն պետության քաղաքացի լինելու գիտակցությունը, չեն զգում դրա ուժն ու պատասխանատվությունը։ Մայիսի 28-ի սխրանքը, իմ համոզմամբ, առաջին հերթին կատարվեց մեր գիտակցության մեջ եւ սրտերում։ Այն նախապատրաստվել ու հասունացել էր դարերի ընթացքում՝ մեր ժողովրդի անհավասար պայքարով ու դառը փորձով։ Վերջապես այն պսակվել էր 1918թ. մայիսյան հաղթանակներով, որոնք եկան վերահաստատելու անմարդկային զրկանքներ տեսած ու վերապրած ժողովրդի ապրելու կամքը: Ապրել ազատ, ապրել արժանապատիվ։ Ապրել ո՛չ թե չմեռնելու, գոյություն քարշ տալու, այլ առաջընթացի համար, ապրել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը համաքայլ։ Սա մի նոր ծննդյան օր էր, ավելի ճիշտ, քաղաքական վերածնունդ, որին, պետք է խոստովանել, մեր հասարակության մեջ պատրաստ էին ո՛չ բոլորը։ Ոմանք մայիսի 28-ն ընկալեցին որպես մեկուսացում։ Բայց հենց այստեղ են մայիսի 28-ի ամենակարեւոր դասերը: Դաս առաջին. ոչ ոք աշխարհում պարտավոր չէ կռվել քեզ համար եւ քո փոխարեն։ Քո ընտանիքի, ազգի, երկրի պաշտպանությունն անձամբ քո գործն է եւ քո նվիրական պարտքը։ Օտար ուժերին ապավինելն ու բոլոր հույսերն այլոց հետ կապելը նշանակում է լինել ոչ իրատես, ի վերջո` կործանվել։ Դաս երկրորդ. ոչ ոք պարտավոր չէ քո փոխարեն հաստատել պետականություն։ Իհարկե, երկու դեպքում էլ կարող են լինել դաշնակիցներ, սակայն այդ սխրագործությունները դու պարտավոր ես պատրաստ լինել կատարելու մեն-մենակ։ Դաս երրորդ. պետական կառույցներ ձեւավորած ժողովրդի նկատմամբ կարելի է տանել առանձին հաղթանակներ, բայց անհնար է իրականացնել ցեղասպանություն։ Ահա թե ինչու Արեւելյան Հայաստանի համար մայիսի 28-ը նոր ծննդյան օր է։ Դաս չորրորդ. հայ ժողովուրդն ի վիճակի է լուծել իր առջեւ դրված ամենաբարդ, երբեմն անհնար եւ երեւակայական թվացող խնդիրները։ Հայ ժողովուրդն ուղղակի անպարտելի է, եթե աշխարհին ներկայանում է միասնական ճակատով։ Եթե հայության բոլոր հատվածները, բոլոր խավերն ու քաղաքական ուժերը գործում են համաձայնության, փոխլրացման մթնոլորտում, եթե երկրի ներսում չկա հինգերորդ շարասյուն, մենք անպարտելի ենք։ Դաս հինգերորդ. պետք է հավատալ հայ ժողովրդի ունակություններին, հավատալ նրա կռվելու, կառուցելու, մտածելու, արարելու մեծ հնարավորություններին։ Այսօր քչերն են հիշում, թե ինչ հուսահատական տրամադրություն էր իշխում Ղարաքիլիսայում հերոսամարտից ընդամենը մի քանի օր առաջ։ Գաղթականության թշվառ տեսարանները խեղճացրել ու բարոյալքել էին նույնիսկ զինվորներին, որոնք արդեն դիմում էին դասալքության։ Իսկ հաղթանակից հետո ոմանք չէին հավատում իրենց աչքերին, չէին հավատում, որ իրենք հաղթել են։ Այսօր էլ մեր շուրջ կան մարդիկ, ովքեր չեն հավատում, թե Հայաստանը կարող է ունենալ եվրոպական զարգացած երկրին վայել բարեկեցություն, օրինապահություն, ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթություն, գիտություն, առողջապահություն, սպորտ եւ այլն։ Մայիսի 28-ը մեզ հուշում է, որ թերահավատությամբ հեռու չես գնա, զոհի, թերարժեքության բարդույթով, աշխարհից խռովածի, բողոքավորի սուգ ու շիվանով հեռու չես գնա, առանց պետական մտածելակերպի, քաղաքացիական պահանջկոտության ու պատրաստակամության, առանց քո երկրի հանդեպ մեծ հավատի հեռու չես գնա։ Իսկ մենք պատրաստվում ենք շատ հեռու գնալ, որովհետեւ մեր թիկունքում ունենք մայիսի 28, որովհետեւ շատ հեռվից ենք գալիս։ Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի կապակցությամբ։ Մայիսյան հերոսամարտերի նահատակներն իրենց արյունով են շաղախել մեր երկրի հիմնաքարերը։ Երկիր, որ կոչվեց Հայաստանի Հանրապետություն եւ մեզ տվեց անձնագիր՝ բառի ուղղակի եւ փոխաբերական իմաստով։ Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, հաջողություն, որ մենք բարեբախտություն ունենանք այսուհետ դարեր շարունակ հպարտությամբ ու արժանապատվությամբ կրելու այդ անձնագիրը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, եւ փա՛ռք հայ ժողովրդին»:
- Դեռ ամիսներ առաջ մոլեգնում էր բուլգակովյան կաշառակեր Սուվարով-Շարիկովի սառնաշունչ մե(կ)նաբանումը…
- Ազգային աննպատակայնությունը որպես հետեւանք քաղաքական դպրոցի բացակայության
- Լևոնյան զոմբիները հոտոտում են նորացված՝ «Հողափոխված Հրապարակի», պաշտպանական համակարգը…
- Երանի Հայաստանի կրթության նախարարը այս փիղը լիներ…
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը