ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ Admin. Wednesday, Marchի 10, 2010 5:35 - 7 քննարկում

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ:

«Պապ թագավորը` ընդհատված Տիգրան Մեծն էր»

Այսպես կարելի է մեկ տողով բնութագրել Պապ թագավորի`ասուպի պես փայլատակած և 4-րդ դարի դաժան քաղաքական մթնոլորտում այրված 3 տարիների գահակալումը:
Պապին վերաբերող քննարկումը հագեցած է համընդհանուր զարմանքով, թե ինչպես 17 տարեկանում գահին հայտնված պատանին կարողացավ անել այն, ինչը մնաց մեր` իրադարձություններով հարուստ պատմության էջերում որպես աննախադեպ դրվագ:

Ինչպես` այսօրվա 10-րդ դասարանցու հասակի երիտասարդը կողմնորոշվեց Բյուզանդիայի, Պարսկաստանի, կրոնական և արքունյաց` բազմաշերտ շախմատային իրավիճակում , կարողացավ կատարել մեր պետականության համար դարակազմիկ բարենորոգումներ, որոնցից մի մասի շառավիղները հասել են առ այսօր:

Խոստովանենք, որ կան աշխարիս երեսին անհատներ, որոնց կյանքն ու գործունեությունը վկայում են նրանց տեսակի ծագումնաբանության անբացահայտ ու անհասանելի շավիղների մասին:

Այդպիսին էին Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծը, Հուլիոս Կեսարը: Անկասկած այդպիսին էր նաև Պապ թագավորը, ում արքայական թռիչքը դավադիր ընդհատվեց բարձրագույն կետում:

Պապ թագավորի կյանքը ներկայացված է լայն հասարակությանը Ստեփան Զորյանի պատմավեպի շնորհիվ: Բայց ով է հիմա կարդում, այն էլ երեսուն տարվա վաղեմություն ունեցող խունացած հրատակությունը, առավել ևս որ ոչ մի քննական թեստում չկա այս թեմայի հետ առնչվող հարց:

Այստեղից էլ առաջանում են «անդունդները», որոնք բաժանում են մեր ներկան` հայոց պետականության փառապանծ փորձերից:

Պապը կրճատեց հարկերը, վերականգնեց բանակը, հիմք դրեց ինքնուրույն ազգային եկեղեցու, վերականգնեց Հայակական պետականությունը: Նա Մեծ Հայքի վերջին թագավորը եղավ, դավադրաբար սպանվեց ու երբեք չմոռացվեց:
Չկա Պապ թագավորը,չկա Մեծ Հայքը…Մնացել է մի ոտնաչափ, փոքրիկ-փոքրիկ մի
արցունքի կաթիլ ՀԱՅԱՍՏԱՆԻԿ ու մեծ ցավ,որը անվանվում է ԵՂԵՌՆ…
Մորթված ժողովրդի փշրաքներն ուզում են դիմադրել,դիմակայել ներկա ժամանակի
միջազգային արհեստական սարքված փոթորիկներին,որոնց հիմնական նպատակն է
վերջնականապես տարալուծել այդ փոքրիկ փշրաքներին ,կուլ տալ նրանց հայրենիքն ,ստեղծելով համաշխարհային կառավարում՝ երկիր մոլորակի ձուրաքանչյուր մետր քառակուսուց ստանալ առավելագույն եկամուտ, իրենց հետագա ծրագրերի համար:
Անբարոյական աշխարհն 0գտագործելով հայ ժողովրդի մեծագույն ցավն՝Մեծ եղեռնն կամաց-կամաց իրագործում իր հրեշավոր պլանները:
Համաշխարային քաղաքականության մեջ հայ ժողովուրդը դարձել է այսպես կոչված
«ֆուտբոլային դիվանագիտության» գնդակը,քաղաքական եղանակից ելնելով,երբ
ուզում են ցանկացած ուղությամբ ու ցանկացած ուժգնությամբ հարվածում են եվ
հաճախ ի վնաս հայ ժողովրդի:
Եվ որն է փրկությունը,ելքը …Պետք է հասկանալ ,որ նման բոլոր հարցերը լուծվում են մի միայն փոքրիկ հայաստանում,ամերիկաներում,ֆրանսիաներում եվ այլ տեղ չի լուծվում:Մենք հայաստանում,մի միայն հայաստանում ապրելով ու արարելով կարող ենք գոյատեվել որպես ազգ,որպես ժողովուրդ:
Պատմական փաստերը ցույց են տվել,որ արտասահմանում ապրելով լուծվում են:
Մեզ հարկավոր է նոր ստրատեգ ՊԱՊ թագավոր,որի շուրջ հավաքվելով առողջ ուժերը կարող են կերտել փոքրիկ Ապրող հայաստան,իսկ արտասահմանում ապրող
այսպես ասած քամի անող հայերը պետք է նպաստեն հիմնականում փոքրիկ հայաստանի զարգացմանՆ երբեք չմոռանալով մոտ երկու միլիոն հայերի ցեղասպանությունը:
Խորը հետաքննելով անկախացումից հետո մեր «ընտրված »նախագահներին,կարելի է ասել,
ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ԹԱԳԱՎՈՐՆԵՐՏ ՄԵՐԿ ԵՆ,ԱՆԳՐԱԳԵՏ,ԲՈԲԻԿ ՈՒ ԱՆԿՈՒՇՏ…

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ:



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

MELIQ Karen
Mar 10, 2010 6:27

Պապ արքայի մեջ զուգորդված էին բնածին խելքն ու կազմակերպչական մեծ ընդունակությունները, սառը դատողությունն ու վճռականությունը, որոնք նա անմնացորդ նվիրաբերեց հայոց պետականության հզորացման գործին: Նա եկավ ապացուցելու, որ “այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար”: Եվ սրա համար պարտական ենք այն հայեցի դաստիարակությանը, որ տրվեց Պապին իր մոր կողմից:

Ազգային դաստիարակությունն էր, որ Պապի մեջ սերմանեց աննպաստ միջավայրի ու ճակատագրի դեմ կռվելու կամք եւ իր փառահեղ նախնիներին հավատարիմ մնալու շնորհ:

Այսօր էլ կարիք ունենք Պապ թագավորի նման պետական ղեկավարի, ով ապազգային ու կրոնական խարդավանքներից զորավոր կգտնվի ու ազգային արմատներին, հավատին հենվելով կվերածնի Հայոց Հայրենիքը:

Հայկ Թորգոմյան
http://vahagnakanch.wordpress.com/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%9B-%D5%B0%D5%A1%D5%B5/%D5%BA%D5%A1%D5%BA-%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B6%D6%80%D5%A1-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B1%D5%A5%D6%82%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80/
Ես կավելացնեի ,ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐների սերունդ պետք է դաստիարակել ՀԵՏՈ ՓՆՏՐԵԼ

MELIQ Karen
Mar 10, 2010 6:38

Ռոբերտ Գյումրեցի
Mar 10, 2010 11:43

Ռոբերտ Գյումրեցի
Mar 10, 2010 12:20

Սկանդալ մշակույթի նախարարությունում

http://armtown.com/news/am/has/20100310/3777117309/

Հայկ
Mar 10, 2010 13:19

ՔՈ այս հոդվածից հոգիս փոթորկված է: լրիվ համամիտ եմ:

Samvel
Mar 11, 2010 20:42

Ինչ ասեմ ,գրածը խոսում է ներկա փաստի մասին, բայց անհույս են խոսքերը որ վերջանում են ողբալով… Եթե իրականում հայ ազգը դառնա Քրիստոսին ու Նրա ուսմունքին ,հավատացեք հույս կա մեր ազգի համար…Աստվածաշնչում ԲՄնաց.7:14 ազգը որ ետ դառնա Աստծուն,Նա մեր երկիրը կբժշկի:

Հայկ
Mar 26, 2010 14:43

Մի աշխատասեր և նյութական ապագայի համար այդքան ձիրքերով օժտված ժողովուրդ՝ զարմանալիորեն իդեալիստ է դեպի խաղաղությունը, աղոթում է նրա արևին և չի հավատում, թե պատերազմի ձմեռ կգա։ Սակայն պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկության, քանի որ հակամարտությունն է կառավարում աշխարհը։ Այս ճշմարտությունը չի՛ ուզում հասկանալ մեր ժողովուրդը։ Դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, ինքը մնում մուրացկան, օտարի ձեռքին նայող։
Գարեգին Նժդեհ

Գրեք Ձեր կարծիքը

Մինչ գրառում կատարելը, կարդացեք քննարկումների կանոնադրությունը։

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։

Արխիվ

July 2010
M T W T F S S
« Jun «-»  
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031