ԱՆՑՈՒԴԱՐՁ - Հեղինակ՝ Admin. Tuesday, Marchի 2, 2010 22:15 - 13 քննարկում

Ալան Դալեսից մինչև… մարտի 1-ը:

ԱԼԱՆ ԴԱԼԵՍԻ ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը

Ներկայացվել է Ալան Դալեսի կողմից Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թվականի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Հ. Տրումենը, ֆինանսների նախարար Հ. Մորգենթաուն, Բ. Բարուխը:
Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի:Եվ մենք, մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք` ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու ռեսուրսները:
Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության:Այնտեղ քաոս սերմանելով, մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին:Ինչպես:Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում:
Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման իր ծավալով մեծագույն ողբերգությունը, իր ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: Գրականությունից և արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը:Գրականությունը, թատրոնը, կինոն – կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել և մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով` ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը:
Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը:
Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց – այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու:
Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք… Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք:

Ծանոթագրություն
1. Հիշենք, համաշխարհային կառավարման գնացող կայսրության մասին Արաբացին 1919թ. ասում էր. Բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով, որպես այդպիսիք: Ասել է թե,Երկրորդ համաշխարհային պատերազմով ավարտվեց բնական հարստություններով՚ զբաղվելու փուլը: Ալան Դալեսը 1945-ին ներկայացնում է երկրորդ փուլի, ժողովուրդներով զբաղվելու ծրագիրը:Դա գործողության մեջ է առ այսօր:Հիմնական հաջողությունները գրանցվել են ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայի երկրներում:Այս ծրագիրը, ըստ էության, ՄԱԿ-ի 1948թ. Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի բացասումն է:
2. Ամբողջական ծրագրի այս հատվածը թարգմանվել է ռուսերենից. տես, “Ïðàâäà”, 11.03.1994ã. ÏÙ Î. À. Ïëàòîíîâ, Òåðíîâûé âåíåö Ðîññèè, Ì., 2000ã., 431-432: Սույն հրատակությամբ ներկայացված է փաստաթղթի ճշգրիտ թարգմանությունը, որը տրամադրել է սովետական հետախուզության ամենահին աշխատակիցներից մեկը: Այս խորհրդակցության սղագրությունը Ստալինին է տրամադրվել դեռևս 1945 թվականի ապրիլ-մայիսին, բայց գտնվել է ՙհույժ գաղտնի՚ նշումի տակ, չբացահայտելու համար այն մարդկանց, ովքեր այս հրեշավոր փաստաթուղթը փոխանցեցին Կրեմլին:Սովետական հետախուզության վերոհիշյալ աշխատակիցը պատմում էր նաև, որ Լ. Բերիայի օգնական Լյուդվիգովի խոսքերով, այդ սղագրությունը խորապես վրդովվեցրել է Ստալինին, որովհետև Միջազգային հարաբերությունների խորհրդի թշնամական ծրագրերը Սովետական Միության հանդեպ մշակվում էր գրեթե այն օրերին, երբ ընթանում էր Յալթայի խորհրդաժողովը, որտեղ ԱՄՆ-ը խոսում էր Սովետական Միության հետ իր բարեկամության մասին:
3. Արևմտյան հայտնի բլեֆ է. Ռուսաստան հասկացողության տակ փորձել ներառել մի ամբողջ տարածաշրջան, իր ժողովուրդներով ու երկրներով:Իրականում պետք է հասկանալ Արևելյան Եվրոպայի երկրները, Խորհրդային Միության հանրապետությունները, այդ թվում Խորհրդային Ռուսաստանը…



13 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

miksinan
Mar 3, 2010 1:35

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՔԱՆԴԵՆ ՄԵՐ ՄԻԱՄԻՏ ՈՒ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ՈՐԻ ՆԱԽԱԴԵՊԸ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ , ԱՅՆ ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐՏՅԱՆ ՀԱՅՏՆԻ ԲՈԼՈՐԻՍ ԴԵՊՔԵՐԻՑ ԱՌԱՋ .
ԱՅՆՊԵՈ ՈՐ ՎՏԱՆԳԸ ԱՐԴԵՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ.
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՊԻՏԻ ՏԱՐՎԻ .
ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ……………..

MELIQ Karen
Mar 3, 2010 1:59

все золото всю материальную мощь на оболванивание и одурачивание людей!=
ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք` ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու ռեսուրսները:
мощь–բառը սխալ թարգմանվել է օգնություն

–ճիշտ է Ամերիկան կամ ՑՌՈՒ– ՀԱՍԵԼ Է ԻՐ նպատակին ,տիրող քաոսը դրա ապացույցն է
երեվակայի ՍՕՐՕՍ ն ել Դալեսի աշակերտն է,ու ամեն գնով փորձում է մտնել նոր ԳԵՕՊՕԼԻՏԻԿ ԱՇԽԱՐՀՆԵՐ,
ՀԵՐԹԸ ՄԵՐՆ Է–ՁԵԶ ՊԻՆԴ ՊԱՀԵՔ– ՀԱՅ ԺՈՂՕՎՈՒՐԴ
ՊՌՈՎՈԿԱՑԻԱՆԵՐԻ ՉԳՆԱՔ(կոզմօպօլիտ,եվրոպական արժեքներ,գունավոր հեղափոխություններ,նօր մշակույթ, նոր պատմություն,վարկեր ……)

MELIQ Karen
Mar 3, 2010 11:31

Что такое “план Даллеса”?
http://www.sakva.ru/Nick/DullPlan.html
ցանկացողները կարող են «խորը» ուսումնասիրեն

MELIQ Karen
Mar 3, 2010 13:15

Что такое “план Даллеса”?
http://www.sakva.ru/Nick/DullPlan.html
Теперь берем II том романа Иванова “Вечный зов”.
Выписываем высказывания Лахновского.
Подчеркнутый текст – дословно совпадает с текстом из “из Даллеса”

“- Как сказать, как сказать: – покачал головой Лахновский …. Потому что голова у тебя не тем заполнена, чем, скажем, у меня. О будущем ты не задумывался. Окончится война – все как-то утрясется, устроится. И мы бросим все, что имеем, чем располагаем: все золото, всю материальную мощь на оболванивание и одурачивание людей! Человеческий мозг, сознание людей способно к изменению. Посеяв там хаос, мы незаметно подменим их ценности на фальшивые и заставим их в эти фальшивые ценности поверить! Как, спрашиваешь? Как?!
Лахновский по мере того, как говорил, начал опять, в который уж раз, возбуждаться, бегать по комнате.
- Мы найдем своих единомышленников: своих союзников и помощников в самой России! – срываясь, выкрикнул Лахновский.

v.a=301
Mar 3, 2010 16:39

Լիանա
Mar 3, 2010 17:40

Հարգելի Կարեն, ես Դալեսի ծրագիրը կարդացել եմ, այնտեղ ամեն ինչ շատ փափուկ է գրված, բայց «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով այսպիսի արդյունքի է բերել կիրառողներին …
Սրա մասին էլ եմ կարդացել՝
Основная статья: План Даллеса
Начиная с 1990-х годов в российских СМИ иногда упоминается так называемый «План Даллеса» — текст на русском языке, излагающий общие принципы подчинения СССР через идеологическое развращение населения, весьма откровенный по формулировкам. По одной версии, этот доклад был произнесён им в Конгрессе США в 1945 г., по другой — это отрывок из его книги, опубликованной то ли в 1945 [5], то ли в 1953 [6] году. Оригинальный английский текст «доклада» никогда не был опубликован, а русский текст содержит целые группы фраз из романа Анатолия Иванова «Вечный зов». В романе их произносит один из отрицательных героев — бывший белогвардеец на службе у нацистов[7][8][9].

Иногда источником «Плана Даллеса» называют [10] меморандум 20/1 СНБ США от 18 августа 1948, представляющий из себя подготовленный по запросу министра обороны Джеймса Форрестола аналитический документ о долгосрочных целях политики США в отношении СССР[11]. Однако этот меморандум, являясь подлинным, не имеет отношения ни к Даллесу, ни к ЦРУ, ни к тому тексту, который имеет в России хождение как «план даллеса».

Մեր շուրջը տիրող իրավիճակը հեղինակներ ու կատարողներ ունի, այս պահին անուններն այդքան կարեւոր չեն, կարեւոր է ստեղծված վտանգավոր իրավիճակից դուրս գալու սթափ ծրագրեր մշակելն ու կիրառելը…
Դալեսը ձեր նման պաշտպանների կարիքը չունի ու չի ունեցել, դուք մեր երկրիրը հյուծող ծրագրերից ազատելու առաջարկներով հանդես եկեք…
Ինչու՞ ոչ մեկդ կարծիք ու խորհուրդ չի գրում Արթուր Արմինի ջանքերով ձեւավորվող ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ՝ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ թեմայի տակ:

Արամ Մկրտչյան
Mar 4, 2010 4:26

Լիանաին

Ինչու՞ ոչ մեկդ կարծիք ու խորհուրդ չի գրում Արթուր Արմինի ջանքերով ձեւավորվող ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ՝ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ թեմայի տակ:

Շատ լավ կլինի ,որ հարգելի Արթուրը համագործակցի Վարպետյանի հետ:

MELIQ Karen
Mar 4, 2010 7:07

հարգելի Լիաննա խոսքը ոչ թէ ,ով ինչ է կարդացել և ինչքան է կարդացել ,ի սեր ԱՍՏծու, այլ ինտեռնետում ինչքան շատ իրարամերժ հոդվածներ կան որ երբեմն մենք ստիպված ենք կարդալ ,խորանալ– հետո փոշմանել մեր կորցրած -ժամանակի համար
թէ չէ Դալլեսը ով դառավ ,որ ես ել նրան պաշտպանեմ,
այ Հ.Մորգենթաուն ուրիշ, հետաքրքիր է նա ինչ դիրք է բռնել ես ելույթից հետո ,եթէ դա իրոք տեղի է ունեցել
Իսկ Ա.ԱՐՄԻՆԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ թեմաի տակ երկու անգամ գրել եմ ,բայց երեվի տեխնիկական պատճառներով չի հրատարակվել, այլ պատճառ չեմ գտնում,
նորից ասեմ ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՅՈՒԹԱԿԱՆը պետք է երկրորդ պլան մղել (ախքատ ու հարուստ ՀԱՅի բաժանել -նույնն է ինչ որ լավ ու վատ,անել-խելացի ու հիմար ի բաժանել ԱԶԳը)
իմ կարծիքով 20րդ Հարցին պետք է պատասխանել իրոք մի պատասխան ,որ մինչև հիմա չի կիռարվել -դա ԱՐՏԻ ՕՐԵՆՔԻՑ Է
,,ԱՐտի օրենքից,,<>
ՀԱՅ լինել արդեն պատասխանատու գօրծ է
գրել եմ , բայց վստահ չեմ ,որ կպահպանվի կոճակը սեղմելուց հետո:

MELIQ Karen
Mar 4, 2010 7:09

,,ԱՐտի օրենքից,,<>

MELIQ Karen
Mar 4, 2010 7:17

Լիանա
Mar 4, 2010 17:35

Հարգելի Կարեն, ես էլ մի անգամ մեջբերում արեցի նման չակերտներով՝ ծրագիրն ավտոմատ ջնջեց միջի գրածը. հիմա Ձեզ մոտ էլ ջնջված է…
Հարգելի Արամ Մկրտչյան , համաձայն եմ Ձեզ հետ… Բացի այդ, վերջերս Վարպետյանին Լույս Աշխարհը հանդիպում էր առաջարկել, բայց երեւի չի ստացվել:
Մարդիկ մի տեսակ կասկածամիտ են դարձել ու վախենում են իրենց մտավոր կարողություններով կիսվելուց, երեւի:
Դրա համար էի ասում, որ մտավորականներն էլ պետք է առատաձեռն լինեն, որպեսզի առողջ հասարակություն ունենանք:

Արամ Մկրտչյան
Mar 5, 2010 2:30

Լիանաին
Բացի այդ, վերջերս Վարպետյանին Լույս Աշխարհը հանդիպում էր առաջարկել, բայց երեւի չի ստացվել:
Մարդիկ մի տեսակ կասկածամիտ են դարձել ու վախենում են իրենց մտավոր կարողություններով կիսվելուց, երեւի:
Դրա համար էի ասում, որ մտավորականներն էլ պետք է առատաձեռն լինեն, որպեսզի առողջ հասարակություն ունենանք:

Իսկ դուք համոզված եք ,որ Լույս Աշխարհը Վարպետյանին հրավիրել է:
Ինչ է նշանակում «Փնտրվում է Վարպետյանը » սա հրավերի նոր տեսակ է՞:

Davtyan
Mar 8, 2010 23:17

Այդ մարտի 1-ը դարձրել եք մատի փաթաթան
Հարցազրույց դերասան Կարեն Ջանիբեկյանի հետ

- Պարոն Ջանիբեկյան, ինչպե՞ս եք` մայրաքաղաքի այս թոհուբոհից հեռու, Գառնիի Ձեր տանը:

- Ես մայրաքաղաքից հեռու չեմ, որովհետեւ ես արվեստի մարդ եմ, եւ եթե արվեստում ինչ-որ իրադարձություն է կատարվում, ես այնտեղ եմ: 4 տղա ունեմ, որոնցից 3-ը Երեւանում են, 1-ը` Մոսկվայում, դերասան է: Դե, ամեն մեկն իր ընտանիքն է կազմել, ես Գառնիում մնացել եմ մենակ` իմ Արջուկ շան հետ:

- Ի՞նչը ստիպեց Ձեզ տեղափոխվել:

- Պարզապես ես փոքրուց սիրել եմ հողը, ծառը, եկել եմ, իմ սիրած գործն եմ անում: Դա է, թե չէ` փախչել հասարակությունից, նույնն է, որ փախչես ինքդ քեզնից: Իսկ ինքդ քեզնից ո՞ւր կփախչես, այս նույն ազգի խմորումն ես, այս նույն ազգի զավակն ես, հայրն ես, եղբայրն ես, ամեն ինչն ես:

- Իսկ մայրաքաղաքից դուրս մարդկային փոխհարաբերություններն ա՞յլ են` ավելի մաքուր:

- Գիտե՞ք ինչ, արվեստի բնագավառում, քաղաքականության մեջ, թե ընդհանրապես ուրիշ ոլորտներում նույնն է, որովհետեւ մենք հայ ենք: Մենք իրար չենք սիրում, մենք աշխատում ենք մեկս մյուսի տակը քանդել, մեկս մյուսին պախարակել: Ոչ մի լավ բան չենք տեսնում: Ցավոք սրտի, դա մենք ենք: Դրա համար պատճառներ չկան, դա գենետիկ երեւույթ է: Էս ենք մենք: Մենք մեզ չենք կարող փոխել: Մենք կարող ենք փոխվել, երբ որ սկսենք քաղաքակիրթ երկրների հետ ինչ-որ շփումների մեջ մտնել, եթե դառնանք Եվրամիության անդամ: Մենք ահավոր հետամնաց ազգ ենք, մենք շատ ենք գոռգոռում, խոսում եւ այլն, բայց մի հատ նայեք մեր այսօրվա կեցվածքը, մեր այսօրվա քաղաքացու վիճակը, երբ գյուղացին եկել է քաղաք եւ դարձել է քաղաքացի, բայց մի բռի թրիքի հոտ է գալիս վրայից, ջիփ էլ քշում է: Դա չի նշանակում, որ նա քաղաքակիրթ է կամ գյուղացին է քաղաքակիրթ: Չէ: Դա ազգի ցավն է, մենք այնքան ենք հետ մնացել, որ էլ ասելու չէ: Մենք չենք կարողանում ժպտալ, իրար դեմքի նայել: Մենք չենք սիրում իրար: Ցավում եմ, որ մենք այդպիսին ենք: Հին ազգ ենք մենք, մենք երեւի պետք է վերանանք կամ խառնվենք, որ մի քիչ թարմանա մեր արյունը: Մի քիչ թող լինենք պրիմիտիվ, բայց ապրելու հավես ունենանք: Հավեսով ապրենք, ոչ թե մտածենք` այս մարդը այսքան փող ունի կամ լավ է ապրում: Լավ է ապրում, ուրախացիր: Սա է, որովհետեւ դու էլ կարող ես լավ ապրել: Այն օրլիգարխը, որ գնում է Եվրոպա կամ Սաուդյան Արաբիա, հո չի՞ փոխվել: Իրեն թվում է, թե ինքը ապրում է: Նա էլ է ապրում, էն վատ ապրողն էլ: Բայց վատ ապրողն ապրում է երջանիկ, որովհետեւ ինքն ազնիվ է: Ախր, ապրելը այն է, որ հասկանաս` ինչ ես տեսնում, որ մարդու հետ խոսես, տեսնես նրա մեջ ինչ հոգի կա: Այդ շփումներն են ապրելը: Ապրելը ծառի, հողի, արեւի լույսի ու աստղերի հետ ապրելն է:

- Պարոն Ջանիբեկյան, մի առիթով ասել էիք, որ ոչ մի այլ գործում չեք կարողացել հաջողության հասնել. Ձեզ միշտ խաբել են, դուք էլ` խաբվել: Դերասանությունն, ասում էիք, ազնիվ գործ է: Իսկ այսօր սուտը, անարդարությունը, կեղծիքը ի՞նչ տեղ ունեն մեր իրականության այս կամ այն ոլորտում:

- Կեղծիքը դժվարություններ է արտադրում մարդու համար: Կեղծիքը մի թշնամի է, որը պետք է վերացնել իսպառ, եթե ուզում ես ազգդ բարգավաճի: Մեր կյանքում դրանք, իհարկե, շատ են: Հավատն է վերացել: Ցավոք սրտի, Լեւոն Տեր-Պետրոսյանը կոտրեց ժողովրդի հավատը: Այն ժամանակվանից կոտրվեց եւ այդպես շարունակվեց:

- Բայց, համենայնդեպս, այսօր կարելի է ասել վերականգնված է նրա հանդեպ այդ հավատը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հասարակությունն ավելի շատ է վստահում, քան գործող իշխանությանը:

-Չէ~, սխալ ես, Լեւոնին հավատում է 10 տոկոսը, այն էլ ավելացրած թվեր են: Ալան-թալանը, խաբեբայությունը սկսվեց իր օրոք: Ինքը շրջապատեց իրեն այդպիսի մարդկանցով: Կարող է ինքը ազնիվ էր, բայց ուրեմն պրեզիդենտ չէր, եթե ինքը ազնիվ էր ու չգիտեր` շուրջը ինչ է կատարվում:

- Իսկ այսօրվա իշխանությունների մասին ի՞նչ կասեք:

- Շատ բարձր կարծիք ունեմ այսօրվա իշխանությունների մասին, որովհետեւ այն երկուսը, նաեւ Ռոբերտ Քոչարյանին նկատի ունեմ, ամեն ինչ փչացրին, հիմա այս մեկը պետք է այդ ամենը մաքրի, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր: Հիմա ինչքանով կարող է, թող մաքրի: Իր խնդիրը դա է, որովհետեւ ազգը կործանման եզրին է:

- Կարծում եք` 2 տարին քի՞չ ժամանակ է` որեւէ արդյունքի հասնելու համար:

- Իհարկե, շատ քիչ, մինիմում 70 տարի է պետք, որ մեր ազգը ազգ դառնա:

- Արյունով, Մարտի 1-ի միջով իշխանության եկած մարդը կարո՞ղ է մաքրել ինչ-որ բան, կարգավորել երկիրը:

- Չէ, չէ, չէ, մենք ազգովի ենք անցել Մարտի 1-ի միջով: Հետո՞ ինչ: Դա ի՞նչ ասելու բան է: Այդ Մարտի 1-ը դարձրել եք մատի փաթաթան: Ինչու, քի՞չ երկրներ կան, որտեղ այդպիսի բաներ են տեղի ունենում, քի՞չ հայեր կան, որ գնացին նահատակ եղան: Ինչո՞ւ դրա մասին չեք խոսում: Այդ Մարտի 1-ի զոհերը երկու պրեզիդենտների զոհերն են: Սերժին ինչո՞ւ եք կապում դրա հետ: Մենք պարզապես ստախոս, գող ազգ ենք, եկեք այլեւս չխոսենք բարձր մատերիաների մասին: Սա´ ենք մենք:

- Պարոն Ջանիբեկյան, դառնալով մշակույթին` մեր թատրոններում այսօրվա իրականությունն արտացոլող ներկայացումներ չկան կամ գրեթե չկան, Ձեր կարծիքով` ինչո՞ւ է այդպես:

- Մենք նույն ժամանակի մեջ ենք ապրում` թե´ թատրոնը, թե´ կինոն, թե´ արվեստի բոլոր բնագավառները: Հիմա արվեստը դառնում են հեռուստասերիալները, տարբեր հումորներ, որոնք «պլինտուսից» ցածր մակարդակ ունեն: Հիմա ինչ, ես բողոքե՞մ դրա դեմ: Ազգովի է այդ վիճակը: Եթե 70 տարվա ընթացքում Սունդուկյանի անվան թատրոնը հասավ այնպիսի բարձունքների, որ կարող էր մրցել ցանկացած համաշխարհային թատրոնի հետ, հիմա մեր թատրոնը «Արմենիա» TV-ի «Yere1»-ն է` էն գալուբոյ-մալուբոյը: Դա է մեր այսօրվա թատրոնը, եւ ժողովուրդը դա է նայում: Ժողովրդի մակարդակն իջեցրին, հասցրին 1-ից բարձր: Լավ է 0-ից չի իջել, մինուս չէ:

Գրեք Ձեր կարծիքը

Մինչ գրառում կատարելը, կարդացեք քննարկումների կանոնադրությունը։

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։

Արխիվ

July 2010
M T W T F S S
« Jun «-»  
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031