ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Հեղինակ՝ Admin. Saturday, Februaryի 27, 2010 20:22 - 7 քննարկում

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ՝ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ՝ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Լիանա
Mar 1, 2010 0:59

Հարգելի Արթուր Արմին, բոլոր կետերն էլ առողջ հայության նկարագիրն էին ամբողջացնում. արժեքավոր աշխատանք եք կատարել:
Եթե կարելի է վերցնեմ ու իմ էջում էլ տեղադրեմ այս հիմունքները…
Նաեւ մի միտք եմ փորձել ձեւակերպել, եթե իմաստը օգտակար գտնեք՝ կներառե՞ք հիմնադրույթների մեջ…
ԱՀԱ՝
Ազգը առողջ է այն ժամանակ, երբ իր երեք մասնիկները ճիշտ են գործում…
Ազգը կազմված է
1. ավագ սերնդից,
2. երիտասարդ սերնդից,
3. մատաղ սերնդից:
1. ԱՎԱԳ սերունդը ազգի ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ բունն է…Նրան պետք է պատկանի վերահսկելու ու կառավարելու ձեռնարկը…
2.ԵՐԻՏԱՍԱՐԴ սերունդը ազգի ՆԵՐԿԱՆ է… Նրան է պատկանում աճելու ու բնից ստացած ուժերը ճիշտ կիրառելու ձեռնարկը…
3.ՄԱՏԱՂ սերունդը ազգի ԱՊԱԳԱՆ է ու պետք է չափավոր ու առողջ սնունդ ստանա, որ ազգի անմահությունն ապահովված լինի…
Ուզում եմ ասել որ օրինաչափություններ կան , որոնց խախտումը հիվանդածին վիճակ է առաջ բերում: Օրինակ եթե մեծահասակները տարվում են երիտասարդ մնալու մոլուծքով ու կորցնում իմաստության ճանապարհը կամ թերի պատկերացումների պատճառով անարգվում են՝ երիտասարդների հնարավորություններն ուռճանում են…Գոյանում է անբավարար ինսուլին արտադրող օրգանիզմ:
կամ երեխաները այլանդակ տպավորությունների զոհ գնալով՝ դառնում են անորոշ ապագայի լաբիրինթում հյուծվող շարունակություն…
Երիտասարդները բոցավառվող ճյուղերի նման կպչան են, բայց ջերմություն ստեղծելու համար մեծերի հաստ գերանների նման մտքի կտորների այրում ու անընդհատ ներկայություն է պետք…

Arthur Armin
Mar 1, 2010 3:08

Հարգելի Լիանա, ձեր մոտոեցումն անշուշտ հետաքրքիր է:
Արթուր Արմին

MELIQ Karen
Mar 2, 2010 7:16

ԵՍ 20-րդ հարցին այլ պատասխան կտամ:
,,ԱՐտի օրենքից,,< Ընտանիքի,> Տոհմի,> Ազգի, >Ցեղի և> Արայի առաջ:>>
ՄԻ ՔԻՉ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Շահի մասին կարիք չկա Ազգային գաղափարախօսության մեջ զրույց բացել ,եթէ
ՀԱՐԳԵԼԻ ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆԸ ի նկատի ունի աղքատ հայ ասելով ԿԱՐԻՔԻ ՄԵՋ գտնվող ՀԱՅրենակցին ,երբեք չպետք է հարուստ ՀԱՅերը գերադասվեն աղքատ ՀԱՅից, Մենք հավասար ենք:
Մեզ պետք է ՀԱՅ տեսակին պատկանալու պատասխանատվություն ,
ԿՈՉՎԵԼՈՎ ՀԱՅ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆներ ՈՒՆԵՍ ––Ընտանիքի ,Տոհմի,Ազգի,Ցեղի, Հայրենիքի ու ՀԱՅրենակցի առաջ :

ԱՐՄԵՆ Բ.
Mar 4, 2010 9:20

Հարց 21…..ավելացում ….ամեն ոք ինքնակրթմամբ պետք է հասնի ինքնաճանաչողության,որը և կբերի ինքնամաքրման ազգի կեղտից,ազգի տականքից:Կարեվոր է մեր անհատականության կատարելագործումը:
Հարցեր 2 , 7 …..ավելացում….Ճանաչելով այլ ազգերի և քաղաքակրթություների,կարող ես ճիշտ վերագնահատել քո սեփական ազգը(ԵՍը) Ազգն ու ԵՍը անբաժան են.ԵՍԵՐԻՑ ամբողջանում է ԱԶԳը: Հարգել ԵՍը նշանակում է ԱԶԳը:Չշփոթել եսասիրության հետ,եսասերը չի ընդունում իր սխալները,իր վատ կողմերը,չի հարգում դիմացինին,անկախ ազգային պատկանելիությունից: Բարձր ճանաչողությամբ օժտված ԵՍը չի կարող լինել ֆաշիստ,ազգայնամոլ:
Հարց 20…..ավելացում…..գաղափարախոսությունում չպետք է տեղ գրավի «անձի իրավունքները»հասկացողությունը:Նույն ցեղի մեջ իշխում է հարգանք և սեր ցեղակցի հանդեպ:«Անձի իրավունքները» փոխարինել ԱՆՁԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ հակացողությամբ:
Հարգանքներով Արմեն Բաղդասարյան :

Թամար Գրիգորյան1968
Mar 4, 2010 9:36

Որպեսզի ազգը լինի ուժեղ և կարողանա հարատևել, Ձեր նշումները պետք է ամրագրվեն օրենքով և կիրառվեն պետական հովանավորչությամբ:
Հարկավոր է մշակել մեխանիզմներ, պետական գործչի ու հասարակության մեջ
պաշտոնական անջրպետների վերացման, կամ առավելագույնս պարզեցման:
Մարդ-մարդ հարաբերության մեջ բոլորը իրար հավասար են պարտքի և պատասխանատվության գործոնով: Այսինքն, ամեն ոք՛ իր տեղի և դերի մեջ
ունի պարտք՛ և պատասխանատվություն՛ ազգի, հասարակության, մարդկության առաջ:
Որևէ դիրք զբաղեցնող մարդը, պաշտոնյան, ազգի ներկայացուցիչ է, հասարակության անդամ, հետո նոր պաշտոնյա, որ կոչվում է պաշտպանելու ազգի, հասարակության, մարդկության շահերը ի պաշտոնե:
Հասարակությունը այն հավաքական ուժն ու մոդելն է, որ ի վիճակի է պահպանել
իրեն, եթե համակարգված է ըստ իրեն բնորոշ առանձնահատկությունների ու որակների:
1)Լեզու
2)Ազգային հոգեբանություն
3)Մշակույթ
4)Կրթություն
5)Գիտություն
Չկա պետություն առանց ժողովրդի: Ուրեմն ուժեղ է այն պետությունը որ գնահատում, պահպանում ու զարգացնում է իր ժողովրդի մարդկային տեսակը, ինչպես և՛ դուք նշում եք:Բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ընտրվեն բացառապես ազգանվեր մարդկանցից:Այս հարցում երևի կարիք ունենք ինչ որ դպրոցի,կամ ինստիտուտի հիմնադրման: Ի վերջո Ճապոնիան էլ իր օրինակով դա ապացուցել է աշխարհին:
Թեև մերօրյ կուռքը փողն է, իսկ աստվածները՛ բնական հանածոները, սակայն
մարդու մտքի և հոգու հնարավորությունների հատակը ոչ՛ մի չափով դեռ չի չափվել:
Ուստի հենվելով մեր ազգային արմատների ու տեսակի մտավոր պոտենցիալի վրա
մենք էլ ելքեր պիտի գտնենք, եթե ուզում ենք ապրել:Իսկ ապրել անպայմաան
ուզում ենք:
Շնորհակալություն Ձեր թափած ջանքերի համար:

Arthur Armin
Mar 4, 2010 14:01

Արմեն Բ-ի հարցերին մոտեցման ձեւը ճիշտ է: Այսինքն արտահայտվել այս կամ այն կետի մասին, առաջարկով կամ նոր առաջադրույթով:
Հարգելի Արմեն Բ., շատ ճիշտ եք, երբ դնում եք «ես»-ի հարցը: Սա կարեւոր անկյուն է եւ անհրաժեշտ: Հիմա, անձի «ես»-ը չի կարելի բացառել, մարդն ունի անձնականություն, իսկ ոմանք ավելին՝ անհատականություն: Անձի «ես»-ը եւ հավաքական ազգային «ԵՍ»-ը իրարից բխող եւ իրար լրացնող պետք է լինեն: Եթե ճշտվում է անձի իսկական «ես»-ը, ապա ճիշտ է ըմբռնվում ազգի հավաքական «ԵՍ»-ը: Սակայն, այսօրվա էզոտերիկ դպրոցները, լինելով Լոնդոնի «գաղտնի հասարակության» շահերը պաշտպանող գործակալություններ, առաջ են մղում միայն անձի «ես»-ը, եւ այն էլ՝ կեղծ հայելու մեջ: Ներկայցվում է, թե իբր «ԱԶԳ», «ազգայնակություն» եւ այլն, ցածր կատեգորիաներ են, եւ կարեւորը անձն է: Դեռեւս Հելլենա Բլավատսկայի ժամանակներից, հիմնվելով իբր հնդ-արիական էզոտերիկ դպրոցի հեղինակության վրա, Եվրոպա ներմուծվեց՝
1.ԱՍՏՎԱԾ – 2.ՄԱՐԴ բանաձեւը, որը նոր բան չէր, այլ միջնադարյան քրիստոնեության գաղափարների նոր դրսեւորում, որն անտեսում է բնության մեջ ԱԶԳ-ի՝ տեսակի, կարեւորագույն հիմնադրույթը: Սրանց ժամանակին Գարեգին Նժդեհը հակադարձեց՝ 1.ԱՍՏՎԱԾ – ԱԶԳ – ՄԱՐԴ բանաձեւով: Պարզից պարզ է, որ վերահսկողության եւ ծառայության մեջ գտնվող մեզ հայտնի «էզոտերիկ» դպրոցներն ու հեղինակները միտված են նպաստելու համաշխարհային կայսրություն կառուցելու գաղափարին, որի անունը ձեզ ծանոթ՝ ԳԼՈԲԱԼԻԶՄ է կոչվում: Իրական ազնվական, արիական էզոթերիկ դպրոցնի մոտեցումները՝ ոչ թե բացառում, այլ կարեւորում են տեսակի՝ ԱԶԳ-ի հիմնադրույթը:
Հարգելի հայրենակիցներ, հարգելի Արմեն Բ., ինչպես տեսնում եք, վերեւում ձեր ուշադրությանը ներկայացված հիմնադրութների տակ գրված է՝ շարունակելի: Դուք կարող եք անել ձեր իսկ առաջարկները:
Հարգանքներով, Արթուր Արմին

vardan manukyan
Mar 4, 2010 19:11

Հարգելի Արթուր Արմին միանգամայն համաձայն եմ ձեր առաջարկած ազգային գաղափարախոսության ուրվագծերի բոլոր դրույթների հետ:
Միաժամանակ ունեմ մի քանի առաջարկություններ որոնք շարադրում եմ ներքո:

Ամենաառջինն ու ամենակարեւորը համարում եմ հայ մարդու արիական ոգու վերականգնումը, եվ կայացումը, որը թուլացել էր վերջին երկու հազարամյակների ընթացքում, ընդունելով դա սակայն պետք է չմռանալ նաեւ արիական գենի եւ ոգու անմահության փաստի առկայության հետ, որի գոյության եւ շարունակման հոյակապ բացատրությունը տվել եք դուք ձեր, ազգային գաղափարախոսություն ուրվագծերի մեջ :

Ինչ է արիական ոգին?:

Այս հարցին պատասխանելու համար հայ անհատը եւ ինչու ոչ նաեւ ժամանակակից հայկական պետականությունը , իրենց համար պետք է պարզաբանեն մի քանի ենթահարցեր , որոնք հայկական ոգու եւ հայկական պետության կայացման կարեւոր նախապայմաններն են:

1 Աստված
2 Անհատ
3 Պարտականություն
4 Իրավունք

Սկսենք առաջինից:

Ինչ է ժամանակակից աշխարհասփյուռ հայ ազգի համար աստված?:

Ոմանց համար դա քրիստոնեական կրոնն է իր տարատեսակների մեջ, ոմանց համար մահմեդականությունն է եւ այլն:Շեշտում եմ սրանք բոլորը կրոններ են:
Հետադարձ հայացք գցելով կրոնների առաջացման եւ զարգացման վրա վստահելիորեն կարելի է ասել որ կրոնները բոլորը անխտիր ծառայել են մի նպատակի համար բաժանել թշնամացնել ազգերին, պիտակավորել նրանց հավատացյալ եւ ոչ հավատացյալ ազգ պիտակով կաշկանդել նրանց ազգամիջյան պատերազմներով եւ ի վերջո տիրել, չնայած որ իրենց էությամբ այդ կրոնները արարիչ աստծուց շատ հեռու կանգնած քաղաքական ծրագրեր են:Այսպիսով օգնել են ժամանակի տիրաններին պատերազմների հրահրման եւ համաշխարհային տիրակալության հասնելու նրանց նկրտումներին, միաժամանակ ոչնչացրել են արարիչ աստծո գիտականորեն հիմնված արիական տիեզերզկան գաղափարախոսությունը :Ստեղծվել է մի արհեստական անջրպետ աստված անհատ պետություն արիական հարաբերությունների մեջ, կտրվել է նրանց միջեւ գոյություն ոնեցող երկկողմանի ներդաշնակ կապը:Իսկ փոխարնը մեզ արի հայերիս աստծո առաջնեկ զավակին (հայտարարում եմ սա առանց մի որեւէ նախապաշարումի ու հպարտությամբ ) հրամցրել եվ կրթել են հուդեյա քրիստոնեական սահմանափակ տասսը պատվիրաններով, չնայած որ շատ թէ քիչ կրթված յուրաքանչյուր անձի էլ հայտնի է որ լավ բարի արիացի մարդ լինելու համար տասսը պատվիրանները շատ քիչ էն:

Հայ մարդը պետք է ճանաչի ինքն իրեն:
Հայ մարդը պետք է վերագտնի իր արարիչ աստվածը :Պետք չէ վախենալ հեթանոս պիտակից, այլ ընդհակառակը պետք է համարել պատիվ այն կրելը,նամանավանդ որ այժմ համաշհխարային մակարդակի հայ եւ ոչ հայ շատ գիտնականներ ստուգաբանում են հեթանոս բառը որպես հայ էթնոս, այսինքն հայ ազգ, միթե դրանից առավել գեղեցիկ ու արժանավայել բան կա հայ մարդու համար:
Հայ մարդը աստծուն պետք է ընդունի այնպես ինչպես ընդունում է որ երկիրը կլոր է եւ պտտվում է կենարար արեգակի շուրջը, չնայած որ խավարամոլները արդեն տասնյոթ դար շարունակ ավերել, արգելել եւ յոթ փակի տակ էին պահել մեր ազգին հայտնի դեռ անտիկ ժամանակներից գիտությունները, որը շռայլորեն մեզ նվիրված է եղել արարիչ աստծո կողմից դրա վառ օրինակն է հանդիսանում մեր արիական աստվածաշնչի Սասնա Ծռեր Էպոսի խեղաթյուրելը:
Աստված պետք է հասկանալ այնպես ինչպես մեկին գումարած մեկ հավասար է երկուսի, այնպես ինչպես կամաց կամաց վերագտնում եւ հասկանում ենք բնության տիեզրքի գախտնիքները, առանց ծայրահեղությունների, եւ գիտականորեն հիմնավորված:

Եւ վերջում
Կվերագտնենք արդյոք աստվածային ի վերո մեզ տրված արիական շնորհը?:

Կգտնենք ուրեմն ի վիճակի կլինենք կյանքի կոչելու պարտավորություն եւ իրավունք հասկացողությոնները որոնց երկուսի գոմարելիների հասկացողութունը հավասար է պետության: Որը կլինի ազնիվ, արդար,արդար հայերի նկատմամբ արդար մեր հարեւանների եւ աշխարհի բոլոր ժողովրդների նկատմամբ արիական պետականություն:

Առայժմ այսքանը
Հարգանքներով Վարդան Մանուկյան

Գրեք Ձեր կարծիքը

Մինչ գրառում կատարելը, կարդացեք քննարկումների կանոնադրությունը։

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։

Արխիվ

July 2010
M T W T F S S
« Jun «-»  
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031