ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ Admin. Saturday, Februaryի 6, 2010 0:24 - չքննարկված
Առերեսվել են մի կուշտ խնդալու Հայաստանի արդարադատության վրա
ԱՌԵՐԵՍՎԵԼ ԵՆ
-

Երեկ ՀՔԾ-ում առերես հարցաքննվել են ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն ու Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը: Զադոյանին բերեց շտապօգնությունը: ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող եւ 2009թ. հոկտեմբերի 5-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրգործի նախաքննությունը, ըստ ամենայնի, մոտենում է ավարտին: Հիշեցնենք, որ այդ միջադեպի ‘գլխավոր հերոսները’ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանն էր եւ Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը, որի ուղղությամբ պատգամավորը իր մոտ եղած ‘Բրաունինգ’ տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր, ու դա բացատրել էր անհրաժեշտ ինքնապաշտպանությամբ: Երեկ առավոտյան Կ. Կարապետյանն ու Ա. Զադոյանը հրավիրվել էին ՀՔԾ՝ առերես հարցաքննության: Այդ փաստը ‘Առավոտի’ հետ զրույցում հաստատեցին ե՛ւ պատգամավորի ներկայացուցիչը, ե՛ւ Ա. Զադոյանը, որին ՀՔԾ հարցաքննության էին բերել շտապօգնության մեքենայով. միջադեպից հետո հրազենային վնասվածք ստացած նրա ոտքը դեռ չի ապաքինվել: Զադոյանի ասելով, իր մասնակցությամբ դա առաջին առերեսումն էր: Ընդ որում, Զադոյանի հետ երեկ առերեսվել են ոչ միայն Կ. Կարապետյանը, այլեւ Կարապետյանի վարորդ Օնիկ Հովհաննիսյանն ու պատգամավորի եղբայրը՝ Մասիսի ոստիկանության աշխատակից Սիմոն Կարապետյանը, որը Զադոյանի ասելով՝ միջադեպի ժամանակ իրեն հրազենային վնասվածքից ուշագնաց եղած վիճակում աքացիներով հարվածել էր: Մեկ ավելորդ անգամ հիշեցնենք, որ առերեսում կոչված քննչական գործողությունը, որպես կանոն, անհրաժեշտ է դառնում, երբ քրգործում ներգրավվածների ցուցմունքների միջեւ էական հակասություններ են ի հայտ գալիս: Ասել է թե՝ այդպիսի հակասություններ առաջացել էին մի կողմից՝ Ա. Զադոյանի, մյուս կողմից՝ Կ. Կարապետյանի, նրա եղբոր եւ վարորդի կողմից նախկինում տված ցուցմունքներում: Պատգամավորի ներկայացուցչի մատուցմամբ, առերեսման ժամանակ եղել են պահեր, երբ Զադոյանն ընդունել է իր հետ առերեսվողների որոշ հայտարարությունները, Զադոյանի որոշ ցուցմունքների հետ էլ համաձայնել էր Կ. Կարապետյանը: ‘Առավոտը’ դիմեց նաեւ Ա. Զադոյանին: Վերջինս նախ՝ հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ բուն միջադեպին եւ կրակոցներին առնչվող հարցում իրենցից ամեն մեկն իր նախկինում ասած տարբերակն է պնդել, բայց հետո հիշեց, որ մի հարցում ինքն ու Կ. Կարապետյանը, այնուամենայնիվ, հայտարարի եկել են. երկուսն էլ ընդունել են, որ մինչեւ միջադեպը իրենք միասին գնացել են Էջմիածին քաղաք՝ ‘C’ դասի ‘Մերսեդես’ մեքենա տեսնել-գնելու համար: Մեր այն հարցին, թե՝ ուղիղ 5 ամիս առաջ տեղի ունեցած միջադեպից եւ քրգործի նախաքննությունից հետո հնարավո՞ր է, որ կողմերը՝ Կ. Կարապետյանն ու Ա. Զադոյանը, այնուամենայնիվ, հաշտություն կնքեն, պատգամավորի ներկայացուցիչն ասաց, թե չի կարծում, որ Կ. Կարապետյանը հակված է դրան, համենայնդեպս՝ այնքան ժամանակ, քանի դեռ Զադոյանը նրա 57 հազար դոլարի պարտքը չի վերադարձրել: Հաշտության հակված չէր նաեւ 57 հազարի պարտքի գոյությունը բազմիցս ժխտած Ա. Զադոյանը, թեեւ դեռ մեր նախկին զրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ ՀՔԾ-ում, թերեւս, այդ տարբերակն ավելի նախընտրելի կարող է լինել՝ նկատի ունենալով Կ. Կարապետյանի դիրքը: Ա. Զադոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, իր տպավորությամբ, երեկվա առերեսումներն առաջինն ու վերջինն էին, որովհետեւ նախաքննությունը հիմնականում կատարված է եւ մոտենում է ավարտին: Իսկ առերեսումների մասին էլ, չբացելով նախաքննական գաղտնիքները, ասաց, թե ինքն ու իր հետ առերեսվողները մնացել էին իրենց կարծիքին եւ պնդել էին իրենց նախաքննական նախկին ցուցմունքները, ‘թեեւ նրանց ասածներում շատ մեծ անճշտություններ կային’: Պարզվեց նաեւ, որ առերեսման ժամանակ պատգամավոր Կարապետյանը նաեւ մի հայտարարություն էր արել, որը տարակուսանք ու նույնիսկ ծիծաղ էր առաջացրել քննչական գործողության մասնակիցների շրջանում: Ա. Զադոյանի ասելով, Կարոն քննիչին հայտարարել էր, թե Ա. Զադոյանը Իսպանիայից մեքենայով ապօրինաբար Ավստրալիա է մտել: Կ. Կարապետյանի ներկայացուցիչն էլ հարկ համարեց շեշտել, որ Զադոյանն ամենեւին էլ վատառողջ չէ, ու նրա՝ շտապօգնության մեքենայով դատախազություն գալը ընդամենը ցուցադրություն է եղել՝ պատասխանատվությունից խուսափելու առիթ գտնելու եւ համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար: – ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ
Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։
- Աստվածների պատերազմ:Բանավեճի հետքերով:
- Թուրք հասարակության 4 ֆոբիաների մասին
- Բաթումի Նավահանգիստը առնելուց հետո, Թուրքիան անցել է Վրաստանի արտադրական Ռազմավարական կառույցներին: Իսկ մերոնք դեռ քնած են էշի ականջում:
- ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՔՍԻ ԿԱՊԻՏԱԼԸ… (part-2)
- Մի խառնեք, ԱՍՏՎԱԾ, ՀԱՎԱՏՔ եւ ԿՐՈՆ հասկացությունները:
- Սերը Սիմլեյում՝ փոշու մեջ ընկած ծաղիկը…
- ՀՌԱԿ-ի փոխատենապետը մեկնաբանում է…
- ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՔՍԻ ԿԱՊԻՏԱԼԸ…
- Коррупция в России непобедима…
- Հարցազրույց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ
- Իսրալեական ՄՈՍՍԱԴ-ը թույն և հայատյացություն սրսկեց ադրբեջանցիներին, որից հետո Ադրբեջանը հայտնվեց Իսրաելի ճանկերում…
- Աքիլեսյան սինդրոմ կամ ինչու հայերը չեն սիրում իրենց հայրենիքը
- ՀՀՇԱԿԱՆ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՃԿՈՒՆ ԳՈՐԾԻՉԸ:
- «Նաիրիտ» գործարանի ներկայիս ողբերգական իրավիճակի շուրջ
- Քուրդ գյուղացի.«1000 տարի հետո էլ որ գաք,սա ձերն է»
- Դոդի Գագոյից կոգեշնչվի Գադյան Դոդովը…
- ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- Համշենցիներ…,մոռացված ժառանգություն
- Национальная идеология Азербайджана. “Кто мы, от кого произошли и куда идем?”
- Միջազգային իրավունքի համաձայն առաջնությունը տրվում է բնիկ ժողովրդին
- Այս տարի Հայաստանում 5480 աշակերտ դուրս է մնացել հանրակրթական դպրոցներից
- Haysoft.org – բազմաթիվ հայացված ծրագրեր
- Հայաստանի Հանրապետության դատական համակարգը սատարում է Հայոց ցեղասպանության ժխտմանը
- БОЛЬШОЙ БЛИЖНИЙ ВОСТОК:
- 23 АВГУСТА – ДЕНЬ ГЕНОЦИДА ТАЛЫШСКОГО НАРОДА
- Սկանդալ Իսրայելում. հայ ապօրինի ներգաղթյալը Բենյամին Նեթանյահուի թիկնապահն է եղել
- Նավարկություն առանց մակընթացության
- «Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»
- • Գրաբարը Հայոց քաղաքակրթության ամբողջականության ստեղծարար առանցքն է …
- ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ…. ԻՆՉՊԵ՞Ս ՔԱՆԴԵԼ: (part-2)
- Պետական անվտանգության դիլետանտ ու Էշի ականջին քնած աշխատակիցները տասներկու տարի ուշացումով հայտանգործություն են արել:
- Բաքվում Հայկական հետազոտությունների գիտական կենտրոն է գործելու
- ԱՄՆ-ում գտնվող «Yerevan Travel»-ի աշխատակիցը հափշտակել է տասնյակ ամերիկաբնակ հայերի գումարներն ու փախել
- ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ.... ԻՆՉՊԵ՞Ս ՔԱՆԴԵԼ: (part-2)
- Ռուբեն Հախվերդյանի "օյաղ" վիճակում տված հարցազրույցը...
- ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՔՍԻ ԿԱՊԻՏԱԼԸ...
- ԱՆՈՐՈՇ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ...
- «Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»
- ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- Արշալույսները Հայաստանում խաղաղ չեն...
- Ճախրանք` «Լենինյան Գվարդիայից» մինչև «Տիգրան Մեծ», «Մարտական Խաչ» ու «Ոսկե արծիվ» շքանշաններ...
- Նավարկություն առանց մակընթացության
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃԱՆԿԵՐՈՒՄ
- ՏԱՂԱՎԱՐ՝ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԻՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՊԱՅՄԱՆՆ Է. ՈՏԱԲՈԲԻԿ՝ ԿԱՄԱՐԻ ՏԱԿՈՎ... (part-4)
- Նախագահ որն անվերապահորեն ծառայում է իր ժողովրդին
- Ո՞ւմ է պետք «Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարան»-ը, ո՞ւմ է ձեռնատու նրա գոյությունը...
- ԹՈՐԳՈՄ ՎԵՀԱՊԵՏՅԱՆ. «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԱՅԸ ԵՎ ԻՐ ՍԹԱՓԵՑՆՈՂ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ: (part-1)
- Պատմությունը մեզ վերջնաժամկետ է ներկայացրել
- ՄԻԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌՅՈՒԾԻՆ ԴԱՐՁՐԻՆ ԿԱՏՈՒ…
Արխիվ
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Sep 2, 2010 20:13 - 1 քննարկում
Մի խառնեք, ԱՍՏՎԱԾ, ՀԱՎԱՏՔ եւ ԿՐՈՆ հասկացությունները:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Коррупция в России непобедима…
- ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- ՄԻԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌՅՈՒԾԻՆ ԴԱՐՁՐԻՆ ԿԱՏՈՒ…
- ԿԱՐԾՈՒՄ ԵՄ …
- Սիոնիստները սիրում են դանդաղ կ…. Հայաստանի քամակը:
ՀԱՅԱՍՏԱՆ - Sep 2, 2010 14:21 - չքննարկված
ՀՌԱԿ-ի փոխատենապետը մեկնաբանում է…
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Հարցազրույց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ
- Իսրալեական ՄՈՍՍԱԴ-ը թույն և հայատյացություն սրսկեց ադրբեջանցիներին, որից հետո Ադրբեջանը հայտնվեց Իսրաելի ճանկերում…
- Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-ԱՄՆ «հակասությունները», ընդամենը մեծ խաղ է…
- «Լենին-Աթաթուրք»-ի նոր տարբերակ…
- «Ծառայող» (kurva) ծիտիկները բարձրավոլտ լրահոսքի վրա… երկու սպիտակ ագռավներով հանդերձ:
ԱՄԵՆՕՐՅԱ ԼՐԱՀՈՍՔ, ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Sep 3, 2010 10:46 - 1 քննարկում
Աստվածների պատերազմ:Բանավեճի հետքերով:
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աքիլեսյան սինդրոմ կամ ինչու հայերը չեն սիրում իրենց հայրենիքը
- Месроп Маштоц и Албанский алфавит
- Երբ «Հանրային Խորհուրդ» (ՀԽ) կոչեցյալը համագործակցում է իշխանությունում ծվարած խավարիչներին, ծնվում է « ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ»…
- Հարություն Առաքելյան. ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐԻ ՇՈՒՐՋ
- Ինչո՞ւ է ՀՌԱԿ-ը կարևորում Ազգային Գաղափարախոսությունը ի մի բերելու հարցը:

Գրեք Ձեր կարծիքը
Մինչ գրառում կատարելը, կարդացեք քննարկումների կանոնադրությունը։