ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ Admin. Thursday, Januaryի 28, 2010 4:23 - չքննարկված

ՔԵՄԲՐԻՋԸ՝ ԼՐՏԵՍՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑ

ՔԵՄԲՐԻՋԸ՝ ԼՐՏԵՍՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑ


Քեմբրիջի համալսարանի գրադարանում մինչև այս տարվա հուլիսի 3-ը բաց կլինի երկրագնդի երկրորդ ամենահին մասնագիտությանը վերաբերող փաստաթղթերի և հրատարակությունների ցուցահանդես:

«Քեմբրիջի համալսարանը դաստիարակել և ուսուցանել է «հայրենիքի դավաճան», բոլոր ժամանակների հինգ ամենահայտնի խարդախներին, որոնք Սառը պատերազմի թեժ տարիներին Արևմուտքի գաղտնիքները հայտնեցին կոմունիստական ԽՍՀՄ-ին և փախան Մոսկվա»,- գրում է իտալական La Repubblica թերթը:

Այս ոչ պատվաբեր փաստը մոռանալու կամ թաքցնելու փոխարեն Քեմբրիջում արել են  հակառակը. համալսարանի գրադարանում բացվել է «Քողարկված. փաստեր լրտեսների մասին» (Under cover: documenting spies) խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են փաստաթղթեր, որոնք պատմում են լրտեսության մասին՝ սկսած Հին Կտակարանից:

Ցուցահանդեսի ամենահետաքրքիր մասը 20-րդ դարի հետախուզության և լրտեսության պատմությանը նվիրված փաստաթղթերի և նյութերի բաժինն է, որտեղ հատուկ տեղ է հատկացված այսպես կոչված «քեմբրիջյան հնգյակին» (Քիմ Ֆիբլի, Գայ Բերջես, Դոնալդ Մաքլին, Էնթոնի Բլանտ և Ջոն Քենքրոս. նրանք բոլորն էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել բրիտանական հետախուզությունում կամ դիվանագիտական կառույցներում): Երբ գործը բացահայտվեց, նրանցից երեքը փախան ԽՍՀՄ:

Քեմբրիջի համալսարանը, եթե կարելի է այդպես ասել, լրտեսական կադրերի «դարբնոց» է. նախքան համալսարանն ավարտելը հաջողակ և արտասովոր (աչքի ընկած) ուսանողին դեկանը սովորաբար առաջարկում է աշխատել հայրենիքի համար:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև այլ հետաքրքիր փաստաթղթեր, ինչպիսին են, ասենք, Մեծ Բրիտանիան զավթելու ֆաշիստների ծրագրերը կամ Անգլիայի խորհրդային քարտեզները՝ պատրաստված այն օրվա համար, երբ պրոլետարական հեղափոխությունը սպառնում էր տարածվել ողջ Եվրոպայում:

«Գրադարանում լրտեսությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելը կարող է տարօրինակ թվալ, սակայն հարյուրամյակների ընթացքում լրտեսներն օգտագործել են թուղթը՝ կոդերի վերծանման, հաղորդագրություններ փոխանակելու և քարտեզներ կրկնօրինակելու համար»,- ասել է լրտեսների պատմությամբ մասնագիտացած պատմաբան Նիկոլաս Հայլին:

Երևում է՝ Քեմբրիջի համալսարանի գրադարանում դեռևս զգում են Քիմ Ֆիբլիի և նրա ընկերների հոգիների ներկայությունը:



Գրեք Ձեր կարծիքը

Մինչ գրառում կատարելը, կարդացեք քննարկումների կանոնադրությունը։

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։

Արխիվ

September 2010
M T W T F S S
« Aug «-»  
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930