ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ Admin. Friday, Septemberի 11, 2009 9:04 - 2 քննարկում
Ազգը պետք է ունենա արժանապատվություն, ազգը պետք է ունենա հպարտություն, մնացածը դատարկ և անցողիկ են
Ազգը պետք է ունենա արժանապատվություն, ազգը պետք է ունենա հպարտություն, մնացածը դատարկ և անցողիկ են
Աղբյուրը՝ ArmAr.am, 09.09.2009թ.
ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին խնդրեցինք անդրադառնալ օգոոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև` «դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» ստորագրված արձանագրությունների առավել վիճահարույց կետերին:
- Արձանագրությունների համաձայն Հայաստանը և Թուրքիան ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա չի՞ նշանակում իրավական հիմք չունեցող քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովուրդին պարտադրված Կարսի պայմանագրի վավերացում և հրաժարում Արևմտյան Հայաստանից:
- Ես քաղաքագետ չեմ, ես հայ մարդ եմ, խոսում եմ հայ մարդու պես, և անկախ այն ամենից, թե ինչ է գրված այդ արձանագրություններում, ես մի բանում համոզված եմ. եթե հայ ժողովուրդը, հայ մարդը հրաժարվում է ցեղասպանությունից, մոռանում և ներում է ցեղասպանին, եթե հայ մարդը, հայ ժողովուրդը հրաժարվում է Արարատ լեռից, եթե հայ ժողովուրդը հրաժարվում է իր պատմական հայրենիքից, ուրեմն այդ ժողովուրդը կորցրել է իր արժանապատվությունը, և ինչպես Թումանյանն է ասում` ոչ թե ժողովուրդ է, այլ խալխ: Դրանից հետո, այդ ժողովուրդը կլինի այս աշխարհում, թե չի լինի` ոչ մի նշանակություն չունի: Հպարտությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդը ոչ մեկին պետք չէ:
- Արժանապատվության կորուստ չէ՞ նաև ազատագրված տարածքների վերադարձի շուրջ ընթացող խոսակցությունները:
- Մենք դարեր շարունակ տվել ու տվել ենք, մեզանից խլել ու խլել են: Ազատագրված տարածքները մեր հայրենիքի մի մասն են, մենք ազատագրել ենք դրա չնչին մի տոկոսը, Նախիջևանն ու Գանձան էլ են մերը, մենք տալու ոչինչ չունենք, հանցագործություն է այդ մասին մտածելն անգամ: Նման համաձայնության տակ ստորագրելը ազգային դավաճանություն է: Մենք մեր հարևաններին տալու ոչինչ չունենք, ընդհակառակը, նրանք պետք է վերադարձնեն մեզանից բռնազավթած տարածքները:
-Պարոն Սարգսյան, մեզանում մի անհասկանալի վստահություն է ձևավորվել, թե ժամանակակից Թուրքիան այլևս նախկինը չէ ու հասցրել է քաղաքակրթվել, ուրեմն կարելի է այդ երկրի հետ կարգավորել հարաբերությունները:
-Ես մի բան կասեմ. թուրքերի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել չի կարելի: Դիվանագիտությունը նրանց զենքն է, այդ զենքը նրանք հասցրել են կատարելության, ուզածդ մարդու կխաբեն, մանավանդ հայերի նման միամիտ ժողովրդին հազար անգամ խաբել են: Իբրև բարեկամ ներկայանալով` երիտթուրքերը հայերի հետ գրկախառնվում, կենացներ էին խմում, բայց նույն ընթացքում Ադանայում 30.000 հայեր էին սպանում: Երևում է` պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել, անգամ Եղեռնից հետո: Բայց չէ՞ որ նրանց նպատակը հայ ժողովրդին վերացնելն էր, ինչը, սակայն, կիսատ մնաց, այդ պահին դա թուրքին չհաջողվեց: Սակայն դա չի նշանակում, թե նրանք այդ մտքից հրաժարվել են: Այնպես որ, մենք պարտավոր ենք մինչև որոշում կայացնելը շատ խորը մտածել:
Ադրբեջանն այսօր միլիոններ է ծախսում աշխարհով մեկ հայերին վարկաբեկելու համար, և դա արվում է Թուրքիայի հետ համաձայնեցված: Թուրքիան Ադրբեջանին պահում է որպես իր պահապան շունը, հարձակվող շունը: Հրանտ Դինքը, Գուրգեն Մարգարյանը սպանվեցին, քանի որ հայեր էին: Բոլոր փաստերը հաստատում են, որ, իհարկե, Թուրքիան ամենևին չի փոխվել և դա չի էլ թաքցնում:
- Այս ամենից հետո ի՞նչ եք կարծում` կբացվի՞ արդյոք հայ-թուրքական սահմանը:
-Ես կարծում եմ, որ սա աշխարհի դեմ Թուրքիայի կողմից սարքվող հերթական որոգայթն է: Թուրքիային շատ ձեռնտու է նման իրավիճակը. իբր թե բանակցում ենք, համագործակցում ենք, բարեկամանում ենք… Թուրքիային անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ, թե ինքը լավն է, ունի բարի նպատակներ: Կարծում եմ, որ սահման բացելու շուրջ ընթացող այս խոսակցությունները դեռ կշարունակվեն տարիներ. Թուրքիայի նպատակն է` սրանով ընդհատել աշխարհով մեկ ծավալվող ցեղասպանության ընդունման փաստը: Օրինակ` Ամերիկային «ասում են»` մի ասա ընկեր Օբամա, որ Ցեղասպանություն է եղել:
Սահմանը բացելը և բարեկամություն հաստատելը թուրքերին է պետք, բայց ոչ մեզ: Ուրեմն իրենք պետք է գան մեր դուռը, ոչ թե մենք գնանք իրենց դուռը: Մեր նախագահը ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում չպետք է գնա Թուրքիա մասնակցելու այդ ֆուտբոլային խաղին, այլ պետք է ասի` ձեզ պետք է սահմանը բացե՞լ, բացեք, պետք է բարեկամություն անե՞լ, արեք, բայց մի պայմանով. պայմաններ թելադրողը Հայաստանն է լինելու: Թուրքերը կարող են խոսել սահմանը բացելու մասին միայն մեկ դեպքում, եթե ընդունեն Եղեռնի փաստը, որը ինչ-որ չափով կապահովի մեր անվտանգությունը:
-Ակտիվացել են խոսակցությունները նաև Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային համագործակցության շուրջ: Նախատեսվում է, որ հայ գրողների գործերը կթարգմանվեն թուրքերեն, իսկ թուրքերեն գրականությունը` հայերեն:
-Այստեղ մի շատ մեծ վտանգ կա: Մեծերից մեկն ասել է` ժողովուրդը, երբ կորցնում է իր մայրենի լեզուն, դեռ կորած չէ, ժողովուրդը կորած է այն դեպքում, երբ մոռանում է իր ազգային երգը, իր դիմագիծը: Սրանում շատ խորը իմաստ կա: Սովորաբար օտարներն ինչպե՞ս են վարվում. խլում են մշակույթը և դու մոռանում ես քո երաժշտությունը, քո ազգայինը, սկսում ես օտարի երաժշտություն երգել, և դառնում ես այն ազգի մշակույթի կրողը, ում երգը երգում ես: Այսինքն, եթե թուրքերեն ես երգում, թուրք ես դառնում: Նույն կերպ կոմունիստները ռուսացնում էին Խորհրդային Միության բոլոր ազգերին:
Մենք շատ բան ենք կորցնում մեր ազգային դաշտում, այսօր մենք շատ քիչ ենք խոսում մեր ազգային արժեքների մասին, ես վաղուց հեռուստաեթերով չեմ լսել Սասնա ծռեր էպոսի մասին հաղորդումներ: Իսկ այդ էպոսը մեր կյանքն է, մեր պատմությունը, մեր ինքնությունը, մեր ամեն ինչն է: Իսկ դուք դիտեք մեր հեռուստահաղորդումները, տեսեք, թե ինչի՞ մասին են խոսում. հայկականը եթերում շատ հազվադեպ է երևում: Այսօր գրականություն են թարգմանում, վաղն էլ թուրքական երգերը կերգեն, հատկապես, երբ թուրքերը չեն դադարում կրկնել, թե հայկական երգերն իրենցն են. վախենամ, որ մի օր մեզ դրանում էլ կհամոզեն: Պետք է հստակ հասկանանք, որ շրջապատված ենք խարդախ հարևաններով: Թե թուրքին, թե վրացուն պետք է ասել, որ մեզ հետ վարվում եք ինչպես խարդախներ, բայց այլևս չեք կարող, քանի որ էլ թույլ չենք տալու:
Էս աշխարհում ամեն մի ժողովուրդ իր ճակատագիրն ինքը պիտի գրի, ինքը պիտի տնօրինի, ոչ թե մեկ ուրիշը: Մինչև հիմա ով չի ալարել` մեր ճակատին գիր է գրել է` էսպես ապրեք, էնպես արեք, բայց հիմի եկել է ժամանակը, որ ձերբազատվենք դրանից, եկել է անկախանալու ժամանակը: Մենք մտքով անկախ չենք, և դա մեզ խանգարում է: Ազգը պետք է ունենա արժանապատվություն, ազգը պետք է ունենա հպարտություն, մնացածը` դատարկ և անցողիկ են:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ
2 քննարկումներ
Արտակ
Մի ամգամ մետրոից դուրս եի գալիս և հանկարծ լսեցի մի անտունիի փիլիսոփայական կանչը… “Ասեք, ում ք**քն ա ավելի լավ՞ Ում ք**քից հոտ չի գալիս՞ “: Երևի ավելի գրական ձևով պիտի ասեր Ինչի պիտի ուրիշ մեկին հարգեմ՞… որ լավ գործի համար՞ ՊԵՏՔ է ՀԱՐԳԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ՛
Գրեք Ձեր կարծիքը
Մինչ գրառում կատարելը, կարդացեք քննարկումների կանոնադրությունը։
Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։
- Сталина отравил Каганович. Полторанин у Караулова
- -Ցույց տվեք այն դատարանը, որը կընդունի հայց ընդդեմ վարչապետի…
- Չքավորները կողոպտում են միմյանց, դատավորների բիզնեսը եռում է՝ ամիսը տարվա տեղ են ծախում, իսկ հարուստները մնացել են զարմացած… Երանի Երանուհի Սողունյանին:
- ԵՐԿՆԱՅԻՆ ՆՇԱՆ. 70 տարի անց Ղարաբաղի քամին Ղարաբաղը անջատեց Ադրբեջանից…
- Экс-премьер Турции: “Весь мир сейчас находится под контролем сионистов”
- ՍՐԲԱԶԱՆ ԹԱԼԱՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ…(TV, part-2)
- Περὶ Ἰουδαίων an apology for the Jews (Schürer, l.c. pp. 532 et seq.).
- ՍՐԲԱԶԱՆ ԹԱԼԱՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ… (TV, part-1)
- Բժիշկ, որը սովորեց սերունդներին ամլացնել, անպտուղ դարձնել:
- П. Гольбах “Галерея святых”. Կարդացեք ֆրանսիացի (ծագումով գերմանացի 18-րդ դար) գրող Պոլ Գոլբախի «Սրբերի պատկերասրահը» գիրքը:
- քրիստոնեական միֆի բացահայտումը:
- Կարեն, փորձեք դուրս գալ սիոնիստական ռեւանշիզմից եւ պատմություն սովորել
- Աստվածների պատերազմ:Բանավեճի հետքերով:
- Թուրք հասարակության 4 ֆոբիաների մասին
- Բաթումի Նավահանգիստը առնելուց հետո, Թուրքիան անցել է Վրաստանի արտադրական Ռազմավարական կառույցներին: Իսկ մերոնք դեռ քնած են էշի ականջում:
- ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՔՍԻ ԿԱՊԻՏԱԼԸ… (part-2)
- Մի խառնեք, ԱՍՏՎԱԾ, ՀԱՎԱՏՔ եւ ԿՐՈՆ հասկացությունները:
- Սերը Սիմլեյում՝ փոշու մեջ ընկած ծաղիկը…
- ՀՌԱԿ-ի փոխատենապետը մեկնաբանում է…
- ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՔՍԻ ԿԱՊԻՏԱԼԸ…
- Коррупция в России непобедима…
- Հարցազրույց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ
- Իսրալեական ՄՈՍՍԱԴ-ը թույն և հայատյացություն սրսկեց ադրբեջանցիներին, որից հետո Ադրբեջանը հայտնվեց Իսրաելի ճանկերում…
- Աքիլեսյան սինդրոմ կամ ինչու հայերը չեն սիրում իրենց հայրենիքը
- ՀՀՇԱԿԱՆ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՃԿՈՒՆ ԳՈՐԾԻՉԸ:
- «Նաիրիտ» գործարանի ներկայիս ողբերգական իրավիճակի շուրջ
- Քուրդ գյուղացի.«1000 տարի հետո էլ որ գաք,սա ձերն է»
- Դոդի Գագոյից կոգեշնչվի Գադյան Դոդովը…
- ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- Համշենցիներ…,մոռացված ժառանգություն
- Национальная идеология Азербайджана. “Кто мы, от кого произошли и куда идем?”
- Միջազգային իրավունքի համաձայն առաջնությունը տրվում է բնիկ ժողովրդին
- Այս տարի Հայաստանում 5480 աշակերտ դուրս է մնացել հանրակրթական դպրոցներից
- Աստվածների պատերազմ:Բանավեճի հետքերով:
- ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ.... ԻՆՉՊԵ՞Ս ՔԱՆԴԵԼ: (part-2)
- Ռուբեն Հախվերդյանի "օյաղ" վիճակում տված հարցազրույցը...
- ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՔՍԻ ԿԱՊԻՏԱԼԸ...
- ՍՐԲԱԶԱՆ ԹԱԼԱՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ... (TV, part-1)
- ԱՆՈՐՈՇ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ...
- «Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»
- ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- Արշալույսները Հայաստանում խաղաղ չեն...
- ՍՐԲԱԶԱՆ ԹԱԼԱՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ...(TV, part-2)
- Նավարկություն առանց մակընթացության
- Περὶ Ἰουδαίων an apology for the Jews (Schürer, l.c. pp. 532 et seq.).
- ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԻՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՊԱՅՄԱՆՆ Է. ՈՏԱԲՈԲԻԿ՝ ԿԱՄԱՐԻ ՏԱԿՈՎ... (part-4)
- Նախագահ որն անվերապահորեն ծառայում է իր ժողովրդին
- Կարեն, փորձեք դուրս գալ սիոնիստական ռեւանշիզմից եւ պատմություն սովորել
- Ո՞ւմ է պետք «Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարան»-ը, ո՞ւմ է ձեռնատու նրա գոյությունը...
- ԹՈՐԳՈՄ ՎԵՀԱՊԵՏՅԱՆ. «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԱՅԸ ԵՎ ԻՐ ՍԹԱՓԵՑՆՈՂ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ: (part-1)
Արխիվ
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Sep 4, 2010 19:01 - 10 քննարկում
Περὶ Ἰουδαίων an apology for the Jews (Schürer, l.c. pp. 532 et seq.).
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Կարեն, փորձեք դուրս գալ սիոնիստական ռեւանշիզմից եւ պատմություն սովորել
- Մի խառնեք, ԱՍՏՎԱԾ, ՀԱՎԱՏՔ եւ ԿՐՈՆ հասկացությունները:
- Коррупция в России непобедима…
- ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- ՄԻԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌՅՈՒԾԻՆ ԴԱՐՁՐԻՆ ԿԱՏՈՒ…
ՀԱՅԱՍՏԱՆ - Sep 7, 2010 0:04 - չքննարկված
-Ցույց տվեք այն դատարանը, որը կընդունի հայց ընդդեմ վարչապետի…
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Չքավորները կողոպտում են միմյանց, դատավորների բիզնեսը եռում է՝ ամիսը տարվա տեղ են ծախում, իսկ հարուստները մնացել են զարմացած… Երանի Երանուհի Սողունյանին:
- ՀՌԱԿ-ի փոխատենապետը մեկնաբանում է…
- Հարցազրույց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ
- Իսրալեական ՄՈՍՍԱԴ-ը թույն և հայատյացություն սրսկեց ադրբեջանցիներին, որից հետո Ադրբեջանը հայտնվեց Իսրաելի ճանկերում…
- Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-ԱՄՆ «հակասությունները», ընդամենը մեծ խաղ է…
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Sep 3, 2010 10:46 - 37 քննարկում
Աստվածների պատերազմ:Բանավեճի հետքերով:
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աքիլեսյան սինդրոմ կամ ինչու հայերը չեն սիրում իրենց հայրենիքը
- Месроп Маштоц и Албанский алфавит
- Երբ «Հանրային Խորհուրդ» (ՀԽ) կոչեցյալը համագործակցում է իշխանությունում ծվարած խավարիչներին, ծնվում է « ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ»…
- Հարություն Առաքելյան. ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐԻ ՇՈՒՐՋ
- Ինչո՞ւ է ՀՌԱԿ-ը կարևորում Ազգային Գաղափարախոսությունը ի մի բերելու հարցը:

Պետք է առանց վախենալու կամ էլ ամաչելու ճիշտ քայլեր կամ գործողություններ անել: Գործել ինչպես մի հմուտ քանդակագօրծ և կերտել հայի կերպարը մեր հնավուրց քարից: Եթե ուրիշ այսպես ասած ազդեցիկ օտարականներ համոզում են որիշ բան անել պետք չէ լսել բնավ… Պետք է անել ճիշտը՛ Հետո միայն խոսքեր… և ուրիշ ոչինչ: