ԱՆՑՈՒԴԱՐՁ - Հեղինակ՝ Admin. Sunday, Juneի 21, 2009 23:26 - չքննարկված

Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ պատ, հաղթեց ԵԽ-կը:

Ընդդիմադիր գործիչներին ազատ արձակեցին դատարանի դահլիճից

Հայաստան — Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի դատավարությունը, արխիվ

22.06.2009
Իրինա Հովհաննիսյան, Հովհաննես Շողիկյան, Կարինե Սիմոնյան

Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիման վրա, երկուշաբթի առավոտյան դատարանի դահլիճից ազատ արձակվեցին 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ մեղադրվող ընդդիմադիր 4 գործիչներ` Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը:

2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ այս ընդդիմադիր գործիչներին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» համար: Ազատ արձակված ընդդիմադիրները աջակիցների ուղեկցությամբ գնացին մարտի 1-2-ի իրադարձությունների վայրը` Մյասնիկյանի արձանի մոտ, հայտարարելով, որ ժամը 18:00-ին նախատեսում են հավաք Սարյանի արձանի մոտ:

Արզումանյանը խուսափեց հարցազրույց տալ հավաքված լրագրողներին, միայն հայտարարելով. – «Պայքարը նոր է սկսվելու»:

Իր հերթին, Սուրեն Սիրունյանը նշեց, որ իրենք բավարարված չեն դատարանի վճռով եւ պատրաստվում են բողոքարկել այն, քանի որ իրենց նկատմամբ պետք է կայացվեր արդարացման դատավճիռ:

Դատարանի վճիռը հնարավոր է բողոքարկել 1 ամսվա ընթացքում:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստում Ալեքսանդր Արզումանյանը եւ Սուրեն Սիրունյանը մեղավոր ճանաչվեցին Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեջ: Արզումանյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման, Սիրունյանը` 4: Համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում անցած ուրբաթ ընդունված որոշման համաձայն երկու ընդդիմադիր գործիչները ազատվեցին պատիժը կրելուց եւ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

ԱԺ-ի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, առանձին կայացած դատական նիստում, մեղավոր ճանաչվեց 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» համար, սակայն արդարացվեց առաջադրված մեկ այլ մեղադրանքի մասով` Քրեական օրենսգրքի 38-316 հոդվածի 2-րդ մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Մալխասյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:

Հակոբ Հակոբյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեջ:

Նախկին արտգործնախարար, 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սուրեն Սիրունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը անցած տարվա մարտի 1-2-ի իրադարձություններից հետո կալանավորված 50-ից ավելի ընդդիմադիրներից են, ում ընդդիմությունը համարում է քաղբանտարկյալներ, իսկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ նրանց առնվազն մի մասի նկատմամբ ներկայացված մեղադրանքները, հնարավոր է, որ որոշակի քաղաքական բնույթ են կրել:

Այսօր տեղի կունենա ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու է Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ-ի ընդունած 1643 բանաձեւի կատարման ընթացքը: Այս բանաձեւով, մասնավորապես, մտահոգություն էր հայտնվել Հայաստանում անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների առնչությամբ:



Գրեք Ձեր կարծիքը

Մինչ գրառում կատարելը, կարդացեք քննարկումների կանոնադրությունը։

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։

Արխիվ

September 2010
M T W T F S S
« Aug «-»  
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930