ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, Januaryի 5, 2009 0:20 - 15 քննարկում

Երևան-Խորվիրապ-Երևան՝ աստղաթիռով



15 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Hrayr
Jan 5, 2009 4:33

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե’մ, կմնա’մ այսպես:
Համո Սահյան

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Jan 5, 2009 7:26

ԻՄ ԹԱՆԿ ՕՐԵՐԸ
————————————————————–
Սառը հայացքով, տխուր, մտածկոտ
Ժպիտն է ասես մարել իմ դեմքին,
Քայլում եմ դանդաղ, ինքնամփոփ, թաղծկոտ.
Խռովքն է նիրհում իմ զույգ աչքերին:
Քայլում եմ մոլոր, հոգսաշատ ու լուռ
Իմ մեջ է ասես քաոսն աշխարհի.
Մի´ք փորձեք դուք ինձ սփոփել իզուր.
Սրտիս վերքերը գեթ չեք ամոքի:
Աստծո պարգևած մի հատիկ կյանքը
Վատնում եմ, մաշում հենց այնպես, անմիտ.
Քամուն եմ տալիս իմ թանկ օրերը,
Ասես ավազում կորած մարգարիտ.
Այսպես անիմաստ օրերս են թռչում
ՈՒ չեմ հասկանում այս կյանքից ոչինչ.
Ինչու՞ եմ եկել և ու՞ր եմ գնում
Այս հարցն է իմ մեջ հնչում ավերիչ…
Բրյուսել

Ավետիս
Jan 5, 2009 13:28

Բարև ձեզ
Հարգարժան պ. Քիրեմիջյան շնորհակալություն Ձեր կազմակերպած ցանկալի ուղևորության համար:

ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ

Դու մեր երկիր, սուրբ հայրենիք,
Կարօտից ծնվել, տուն ես դարձել,
Մեր նախնեաց ձեռքով արարւել,
Դարերով քայլել, մեզ ես հասել:

Քեզ համար, կեանքիդ համար,
Որդիքդ քար դարձան,
Որ ապրես հավէտ ու կոչւես
Ազատ Հայաստան:

Սիրուց սնւած մեր հայրենիք,
Երազից ծնւել, յույս ես դարձել,
Մեր որդոց ձեռքով կ՝արարւես,
Դարերով կ՝անցնես, յաւետ կ՝ապրես:

Քեզ համար, կեանքիդ համար, …

Հեղինակ Ստեփան Լուսիկեան

Անտրոպոս
Jan 5, 2009 16:15

Պրն. Քիրեմիջյան

Չի լինի՞ Նախիջևանի պետությանը խռովացնել Բաքվի իշխանությունների հետ, հրեաբար, և հետո առանձնացնել Ադրբեջանից հեղաշջման միջոցով։

Vahe
Jan 5, 2009 16:21

Hi Անտրոպոս
I like this idea.
Thanks

Liana
Jan 6, 2009 1:40

Հարգելի Անտրոպոս ու Վահե ,հուսով եմ կատակում եք, որովհետեւ նման միտքն անգամ պղծում է հային ու դնում սատանայի ճանապարհի վրա, բայց ոչ թե նպատակին հասնելու այլ սատանայի բոլոր մեղքերը մեզ լղոզելով՝ վարկաբեկելու համար…
Նման գայթակղություններից զգուշացեք. մեր բարեծին հոգին նման քայլերից վարկաբեկվում է ,գայթակղության պարանները բռնած հայերը ակամայից տնաքանդ խամաճիկներ դառնալու վտանգի տակ են…
Ազատվեք գաղտնածին կազմակերպություններից, «մեծահոգի բարեգործների» նվիրատվություններից ու նրանց արհեստածին հոգիներից…
Օտար մարմինը անընդունելի է օրգանիզմին , ցավի ու թուլության պատճառ դառնալուց հետո թարախակալման պատճառ է դառնում ու վերջապես դուրս մղվում…
Հետեւենք մեր հայ հոգու հիգիենային ու ամբողջ աշխարհի հանրությանը ներկայացնենք անզուգական ու կենարար հայ հոգին…
Հարգելի Արման Տեր-Հակոբյան, որպեսզի խոսքերս ջուր ծեծոցիի նման չլինեն օգնեք կյանքի կոչենք այն սցենարը, որի հեղինակը բոլոր հայերը՝ Հայք Հայաստանյան անունով կլինեն…Որպեսզի չշտապեմ ու թերություններով չտեղադրեմ Լույս աշխարհում խնդրում եմ գրեք ինձ այս հասցեով ՝arlianeha@gmail.com եւ ես ձեզ/ ԲՈԼՈրԻԴ՝ ՍԻրԵԼԻ ՀԱՅԵր/ կուղարկեմ սցեմարի տարբերակները, իսկ մշակելուց հետո, եթե հարգարժան Քիրեմիջյանն ու ադմինիստրատորը համաձայնվեն՝ կտեղադրենք Լույս Աշխարհում …

Ավետիս
Jan 6, 2009 7:58

Ողջույն հայրենակիցներիս

ՊԻՏԻ ԳՆԱՆՔ

Ախ, էն երկրի հողին մատաղ, պիտի գնանք վաղ թէ ուշ,
Սիրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թէ ուշ,
Արարատի գլխին դրօշ պիտի դնենք վաղ թէ ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի գնանք վաղ թէ ուշ:

Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացավ,
Բահ ու գրիչ շատ սիրելուց զէնք բռնելը մոռացավ,
Յույսը միայն Աստծոյ վրայ սրի դերը ուրացավ,
Խաչով լինի, գրչով լինի պիտի գնանք վաղ թէ ուշ:

Դրա համար պայքար է պէտք, ուրիշ ճամբայ չեմ տեսնում,

Սրով խլված հողը սիրով տիրոջը չեն նվիրում,
ՈՒժն է հարգի, լա՝վ իմացէք, թույլ ազգերին չեն սիրում,
Սիրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թէ ուշ:

Հայկազունն եմ չեմ վախենում մարդկութեան նենգ դավերից,
Հալածանքից, բռնութիւնից, Աստծոյ տւած ցավերից,
Թէկուզ անանց պարիսպներով մեզ բաժանեն մեր երկրից,
Հրով լինի, պիտի գնանք վաղ թէ ուշ:

ԳԱԳԻԿ ՆԱԶԱՐԵԱՆ

Vahe
Jan 6, 2009 11:39

Dear Fellow Armenians
There is something that worries me and I wanted to talk about that. There are some experts who connect restart of hostilities in Karabakh with Azerbaijan oil revenues for example Magdalena Frichova
she says “By about 2012 – after which Azerbaijan’s oil revenue is expected to decline – a military adventure may be a good way for Baku to distract citizens from economic disappointment and government failures.” It seems time has moved faster and instead of 2012 we see the same situation now.
I am not sure if these connections between Azerbaijan oil revenues and restart of war is correct or not. However, it is obvious that there is always risk of war restart . Recently Azerbaijan has adopted its military doctrine where Armenia explicitly is named as an hostile country. Considering also time to time their president and high ranking officials threats I think we must be extremely cautious.

In following lines I have tried to predict possible course of war. At the beginning I should say that I served in military of Iran for 2 years as a lieutenant so I will appreciate comments from more professional people may be in this way we can have our own louysworld military doctrine which will serve to protect our all motherland.
During my service I was thought that there are 2 ways of defense against attacks of enemy one way is the way that Iran used during its war with Iraq I mean using human resources and stopping enemies attack by sacrificing your soldiers and not giving any territories , the other way is allowing the enemy to come forward and entering your territory but in this way you should control enemies progress by allowing them to advance to the places that you want in other words to put them in a trap. I think Armenians used second way during Karabakh war. By this I do not mean the assault of Azerbaijan in 1992 which is also called “Goranboy Operation” during this attack our north front collapsed and we just managed to stop Azeri’s tanks by the help of helicopter gunships. However, in 1994 after Azeri’s attack to Kelbajar when they crossed the Omar, Armenians managed to surround them and Azeri’s suffered huge casualties and it was at this point that they gave up and a cease fire was declared.
In the future war Turks will try to get to Stepanaket as soon as possible and they will try to do this by surprising us like the one in Krajina or Kuwait when Iraq attacked it in both cases the assault were done mainly by tanks and armored vehicles, if they use air force as start of an assault , they will lose the war because the key point in their success is to get to Stepanakert as soon as possible and if we manage to withstand for some while then we have won the war. According to maps we are really in good geographical position . If they attack from Martakert our counter attack can be from Kelbajar and Aghdam. If they attack Kelbajar direction again thy will face a disaster. If they attack Martuni our response can be from Fizuli ,Aghdam and Stepanaket ….
We should make roads in a way that will give us the opportunity of our fast reaction, also will not allow Azeries to reach Stepanakert in half an hour. We must consider security of Stepanakert in making the north to south highway. However, by this I do not mean that this road should not be built I just mean we should take some measures that organization of our army wont collapse even if Turks got to Stepanakert. May be we can move the administration centre of Karabakh to Shushi or, increasing the integration of Karabakh and Armenian armies.
Be sure according to current geographical map if Turks attack and we just avoid organizational collapse then not only we will recapture lost territories but also this time we might go to Baku

Narek
Jan 6, 2009 13:52

Անտրոպոսին,
Հարգելի Անտրոպոս, ցավում էմ որ ձեր մասին ժամանակից շուտ կարծիք կազմեցի, սխալ կարծիք.
ուրախ էմ որ սխալվել էի, դուք այն չեք ինչ ես շտապեցի ձեր մասին մտածել, ներեություն էմ խնթրում որ կասկածեցի ձեր մաքուր լինելու վրա. Անչափ ուրախ կըլինեյ եթե ընթունեիք իմ ներեղւթյւնը.

Narek
Jan 6, 2009 14:15

Անտրոպոս
Jan 6, 2009 20:57

Հարգելի Նարեկ՝

Ինձ համար պարզ և հասկանալի է Ձեր եղած բարկությունը իմ հանդեպ։ Իմ անզուսպութունն ու անփութությունն էին պատճառ դարձել Դեկտեմբերի 20-ից 22-ը եղած թեժ իրավիճակին այս կայքում. նախ պարտավոր էի ինձ ներկայացնել և հետո հարցերս «կրակեի», և ոչ հակառակը։

Անտրոպոս
Jan 6, 2009 21:48

Հարգելի Լիանա՝

Ես նման հարցերը փորձում եմ նայել նյութական տեսակետից. եթե ազգային հոգին մաքուր պահելու հարց է առաջանում՝ ապա նման պիղծ ծրագիր բավարար է որ իրականացնի միայն մեկ մարդ, կրելով իր վրա բոլոր մեղքերը և պատասխանատվությունը, և այսպիսով չլղոզել ողջ հայոց բարեծին հոգին։
Ես նույնպես մտածել եմ որ կարելի է կիրառել Ադրբեջանի իր պատմությունը կեղծելու փորձերը իսկ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Կարելի է հակասություններ ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, բաժանել, առանձնացել նրանց. ճիշտ ոնց որ հիմա փորձում են ղարաբաղցիներին բաժանել հայաստանցիներից։ Վրաստանի մասին էլ եմ մտածել, միանքամուց ասեմ չար մտքեր չեն, բայց քանի որ մոտակայում իրականալու բան չէ՝ իմաստ չունի Վրաստանի մասին հիմա խոսալ։

Liana
Jan 6, 2009 22:27

Հարգելի Ավետիս , ԳԱԳԻԿ ՆԱԶԱՐԵԱՆի ստեղծագործությունը հիանալի է, բայց այսօր նման պարզագույն զենքերով արդարության հասնել փորձողներին տեղեկատվական ճահճի գարշահոտությամբ վարակված հասարակությունը ահաբեկիչներ համարելով բռնադատում է ու երկիրը գցում քաոսային ինքնաքայքայման վտանգի տակ:

Մենք հին ու նոր սպառազինություններով պատրաստ լինելով պարտավոր ենք պայքարը սկսենք տեղեկատվական դաշտից, բայց իսկական հային բնորոշ հայելային հոգով պետք է պայքարի ելնենք, որպեսզի ոչ թե վարակվենք այլ մեր արարչական ինքնատիպությամբ հոգեմաշ եղած հասարակությանը դարձի բերենք ճահճային գարշահոտությունից…
Ես առաջարկել էի միանանք ու խելք-խելքի տալով տեղեկատվական հակաթույներ ստեղծենք…
Միթե չի երեւում, որ այս թունավորված հասարակության մեջ արդարության հասնելն անհնար է, քանզի ամեն ինչ ներծծվել է վախով ու դրանից բխող կեղծիքով. հիվանդ օրգանիզմում գլուխ են բարձրացնում չարորակ ուռուցքներն ու բացիլները:
Հոգեւոր հիգիենայի կուլտուրայի հակաթույնը ներարկելու միջոցներ եմ առաջարկում, դրա համար էլ խնդրել էի գրել ու օգնել / հասցես տվել եմ վերեւում/…

Liana
Jan 7, 2009 0:21

Հարգելի Անտրոպոս, աքիլեսյան գարշապարը վաղ թե ուշ խոցվում է, մենք Աքիլեսի մոր պես թերանալու իրավունք չունենք…
Համոզված եմ , որ տարբեր կարծիքները մեզ ճիշտ կողմնորոշվելու ավելի մեծ հնարավորություններ են տալիս, դրա համար էլ, հարկ եմ համարում , իմ դիտարկումների զգուշությամբ Ձեզ զինել …
Չարիքից փոխառած զենքով չարիքի դեմ պայքարում հաղթել անհնար է , քանզի այդ զենքը ստեղծողը իր մոտ ունի գաղտնի կոճակ ու ամենապատասխանատու պահի կարող է ծունկի բերել իր մեխանիզմից օգտվող ցանկացածի:
Ցավոք ժամանկս սուղ է եւ չեմ հասցնի փնտրել ու Ձեզ տրամադրել տարբեր աղբյուրներ, որոնք կապացուցեն , որ մեր թագավորների , իշխանների, կազմակերպությունների թուլությունը մի քանի դյուրահավատ հայերի վարակից է սկսվել:
Սթափ ու զգայուն լինել ստացվում է կաղապարող դոգմաների թակարդները շրջանցողների մոտ…
Գտեք ու ծանոթացեք Սադամ Հուսեինի կենսագրությանը , որպեսզի հասկանաք ,թե ինչպես են արհեստականորեն ծնվում բռնակալները ու ինչպես են կործանվելով իրենց հետ կործանում ամենանվիրականը…
Կամ ինչ բացիլներով են վարակում ապագա մահապարտերին, ովքեր հետագայում իր սիրելի երկրի սիրտը լավագույն դեպքում կաթվածի մեջ են գցում՝ ակամայից :

Այս համաշխարհային մղձավանջից ազատվելու համար ոչ թե գլխապատառ նրա մեջ մխրճվել այլ արթնանալով ՝ արթնացնել է պետք…
Առաջարկում եմ տեղեկատվական միջոցների աշխատակիցներին ներգրավել մեր քննարկումների ու նախագծերի մեջ, կինոարտադրող հայերի հայտնի ընկերություններ կան Ռուսաստանում, եթե ճանաչում եք այդպիսի մարդկանց հակաթույն սցենարներ առաջարկենք ու գործի անցնենք, որովհետեւ աշխարհի էներգետիկ դաշտը վտանգված է հոռետեսական , չար ու այլասերող ֆիլմերով, ծրագրերով ու նախաձեռնություններով, որոնք կաթվածահար են անում մարդկային բանականությունն ու կամքի ուժը…

masis54
Jan 7, 2009 8:21

Գոյություն ունեն բազմաթիվ բառարմատներ. նախածանցներ եւ վերջածանցներ, որոնք լայն տարածում ունեն ինչպես հայոց բանավոր խոսքի եւ տեղանունների մեջ, նույնպես տարածված են այլ հնդեւրոպական լեզուների ուղագրության մեջ , ինչպիսին են՝ ԱՐ, ՐԱ, ԿԱ, ԱԿ, ՄԱ, ԱՄ, ԴԱ, ԱԴ, ՏԻ, ԻՏ, ԱԲ, ԲԱ, ՄԱՆ, ԱՍՏ, ՍԱՏ, ԻՆ, ՆԻ, ՈՒՐ, ՐՈՒ, ԼԱ, ԱԼ, ՆԱ, ԱՆ, ԿԱՐ, ԱՐԿ, ՇՈՒ, ԻՐ, ՐԻ, ԵՄ, ՄԵ. եւ………

ԲԱ-ՐԱ-ԲԱ=3-33-3=3-6-3 այս բառը կամ հայտնի անձնանունը ավելի շուտ գաղտնագիր է որը խորհրդանշում է Քրիստոսի խաչելիությունը, որտեղ՝ 33 թիվը խորհրդանշում է Քրիստոսին, միաժամանակ ԱՐ=ՐԱ=33=6, 33 թիվը նաեւ խորհրդանշերից է՝ մասոնական կազմակերպության առանձին վերցրած մեկ խմբավորման, իսկ 3 թիվը հողածին մեղավոր էակին, ծնունդը եւ վերածնունդը:

Այժմ փորձենք թվայնացնել մի շարք հայեցի եւ այլալեզու բառեր, տեղանուններ, եւ անձանուններ, որից հետո եզրակացությունները թողնում եմ ընթերցողին:

ՄԱ-ՇՈՒ=3-3 ՄԱ-ՍԻՍ=3-6 ՇՈՒ-ՄԵՐ-ԻԱ=3-3-3 ՄԱ-ՆԻ=3-6 ԿԱՐ-ՄԱ=3-3 ԱՐ-ԱՐ-ԱԾ=6-6-6 ՄԱ-ՀԱԴ-ՄԱ=3-3-3 ԻՆ-ԴԻ-ՐԱ=6-6-6

ԳԱՆ-ԴԻ=8-6 ՄԱ-ՐԻ-ԱՄ=3-7-3

Բազմաթիվ անձնանուններ եւ տեղանուններ ունեն միստիկ նշանակություն, որոնք՝ ավելի շուտ գաղտնագրեր են եւ ընտրված են ոչ պատահական:

ԽԱ-ՎԱՐ-ի համար, մշտապես սարսափելի է ԼՈՒՅՍ-ը: ԽԱ-ՎԱՐ=5-5 ՀՈՒ-ԴԱ=5-5 ՍԱ-ՏԱ-ՆԱ=3-5-5
Տիեզերակառույցում 5-րդ ԱՍՏ-իճանի վրա գտնվող բանսարկուն(իգական) մշտապես հակասության մեջ է գտնվում իրենից 6-րդ(արական) ԱՍՏ-իճանի վրա գտնվող Արիականության հետ: մաթեմաթիկորեն՝ 8>7>6>5 իսկ տիեզերկառույցում հազարամյակներ շարունակ 5-րրդը համառորեն փորձում է խախտել տիեզերակառույցում տիրող այդ հավասարակշռված վիճակը եւ տխմարաբար փորձում է ավելի բարձր երեվալ, սակայն ապարդյուն… Համատիեզերական եւ բնության օրենքները ամենուրեք թելադրում են իրենց գերակայությունը, իգականությունը մշտապես պետք է խոնարհ լինի արիականությանը, հակառակ դեպքում՝ տիեզերքին եւ աշխարհին տիրելու է քաոսը

http://www.crystalinks.com/33.html
http://www.youtube.com/watch?v=8SZFCgzlpWw

Գրեք Ձեր կարծիքը

Մինչ գրառում կատարելը, կարդացեք քննարկումների կանոնադրությունը։

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։

Արխիվ

September 2010
M T W T F S S
« Aug «-»  
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930