ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ - Հեղինակ՝ Ադմին. Sunday, Decemberի 28, 2008 23:22 - 1 քննարկում
ԼԵՌՆԵՐԻ ՀՈՎԻՎԸ (Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ)
Լեռնե՜ր… բարձր ու կանաչ լեռներ, դուք հայրենիքն ու գահը զով զեփյուռների, անուշաբույր ծաղիկների, սուրբ ցողերի ու շաղերի, անմահական սառն աղբյուրների, սև-սև ամպերի, հրեղեն կայծակների, ջրեղեն տարափների… Դո՜ւք — մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին, վեհ ու վեհապանծ լեռներ…
Եվ ո՞վ է հողեղեններից այնքան ձեզ նման հպարտ, հզոր, վեհանձն ու մաքուր, որքան ձեր հարազատ որդեգիրը, ձեր մրրիկների ու զեփյուռների, ծաղիկների ու կայծակների ծնունդը, ձեր պահած ու փայփայած հովիվը:
Լեռների հովի՜վը. անծանոթ ու, խորթ կյանքի սրտամաշ հառաչանքներին, գետնաքարշ արարքներին, հացկատակ խաղերին ու տաղերին, հպարտ ու զվարթ, որպես այդ ձեր վայրենի ծաղիկները:
Բայց ձեր վայրենի ծաղիկներն էլ իրանց բույրով հրապույրով ընկնում են ծանր ու կոպիտ ոտների տակ և ապականվում, ցեխ դառնում:
Քաղաքում, բարձրահարկ տան բակում` յուր սրինգն ածում ու պար էր գալիս մի բարձրահասակ, թիկնավետ երիտասարդ: Նրա հագին բազմատարազ շորերի ցնցոտիներ էին, գլխին` ծանր քրդի քոլոզ:
Զվարթ էր նրա հովվական սրնգի ձայնը, ուրախ էր պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև: Նրանք երբեմնակի նայում էին վերև, երևի տեսնելու, թե օքմի՞ն կա պատշգամբներում, թե չէ. նայում էին, սակայն չէին աղերսում…
Տխուր էր և նրա առնական դեմքը յուր շիկասև նորածիլ շրջանակի մեջ, ուր նշանավոր էին արծվի քիթն և ուռած շրթունքները: Եվ նա ինքն ամբողջ մի մարմնացած վայրենի վիշտ էր, բայց յուր սրինգն ածում ու պար էր գալիս:
Նրա հնամաշ շորերի ձորձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ծիծաղաշարժ տեսարան, որ սաստիկ վիրավորում էր նրա հզոր կերպարանքն ու դառն տխրությունը:
— Քո՛ւրդը, քո՛ւրդը…— աղաղակեցին երեխաները, և տանըցիք նոր ճաշերն ավարտած, թմփթմփալով սրնգի ձայնին դուրս եկան պատշգամբը, նայելու աղքատ քուրդին:
Ավելի ոգևորված՝ քուրդը կրկնապատկեց եռանդը, աշխատում էր ցույց տալ յուր բոլոր շնորհքը զանազան ծամածռություններ ու խեղկատակություններ անելով… Եվ նա հասնում էր յուր նպատակին, վերևից հրճվում, ուրախ կրկչում էին:
Բայց նբանցից ոչ ոք չէր մտածում, թե ինչու ինքը՝ պարողը չի ուրախանում, ինչու մենակ նա է տխուր…
Եվ ի՞նչ կավելանար աղքատ քրդին, եթե մեկն այդ հարցներ: Նրան մի քանի կոպեկ սև փող էր հարկավոր, առավ դուրս եկավ:
Մտավ ուրիշ բակ:
Պատրաստվում էր դարձյալ յուր պարն սկսելու, երբ մեկր հարցրեց.
— Ո՞րտեղացի ես, տղա՛:
— Սասունիցն, աղա:
— Հապա ո՞ւր ես եկել:
— Ես չոբան էի, աղա. թուրքեր մեր գեղ քանդեցին… իմ ոչխար լե թալլեցին…
Նա բաց արավ կռան տակը, որտեղ երևում էր խանչալի տված լայն վերքի սպին, քոլոզը վերցրեց, ցույց տվեց գկխի պատռվածը, երևի դրանով ուզում էր ասել, թե հեշտ չի տեղի տվել թշնամուն, և դարձյալ ծածկելով` սկսեց յուր սրինգն ածել ու պարել:
— Где это Сасун, папа?,— հորը փարելով հարցրեց օրիորդը:
— Это там,… далеко, — ձեռը թափ տալով, իբրև պատասխանեց հայրը և շարունակեց «ղնջռտալով» նայել աղքատ սրնգահարին, որ, զանազան ոստումներ ու ծամածռություններ անելով, պար էր գալիս ներքև` բակում:
Զվարթ էր նրա սրնգի ձայնը, պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին նրա թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև…
Եվ այսպես պար էր գալիս հայրենիքից հալածված, ոչխարը խլած Սասունի լեռների հովիվը: Նրա հնամաշ շորերի ձերձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ցավալի տեսարան:
1894
Source: http://www.armenianhouse.org
1 քննարկում
Գրեք Ձեր կարծիքը
Մինչ գրառում կատարելը, կարդացեք քննարկումների կանոնադրությունը։
Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։
- ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ:
- ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒՄՆԵՐ…
- ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենքից:
- Մեջբերում Протоколы сионских мудрецов-ից
- Վա՜յ հայագետների շարասյուն՝ ծակ փիլիսոփա Համլետ Գևորգյան և չփտող Բաբկեն Հարությունյան…
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃԱՆԿԵՐՈՒՄ
- ՏԱՂԱՎԱՐ. Հին օրերի «երգեր»…
- Կարծիք և մեկնաբանում…
- ԶՐՈՒՑԱՐԱՆ
- Բարձր փիլիսոփայություն հանրության համար, դաս օլիգարխների և պաշտոնյաների համար:
- Արթուր Մեսչյանը այսօրվա մասին
- Նոր բլոգեր, նոր հայտնություն:Հայ միտքը կենդանի է: Հայ Մտքին չես սպանի:
- Ազգայինից է ծնվում համազգայինը
- ԳԱՂՏՆԱԳՐՎԱԾ ԶՐՈՒՑԱՐԱՆ
- Ռուսական նրբագույն պոեզիա՜ն և լկտի, անկիրթ, անդաստիարակ, նագլի-չբացվող բուտիլկան…
- …Եվ նաև քաջ տղամարդ նախագահ…
- Ղարաբաղի բախտը բերեց՝ խելոք նախագահ ունի…
- Համաշխարհայնացումը խառնեց նաև շան ու կատվի հաշիվները…
- Comedy Club-ի փակվելու արդյունքում Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը երկրորդ տեղից հայտնվել են պոչում…
- Դաունյան Վարչապետը օղու «գրադուսը» տոկոսից չի տարբերում…
- Անմեղ հոգու շող՝ նյութի աշխարհում…
- Հարություն Առաքելյան. «Կամազուրկ վարչակազմ ունենք»
- Կարեն Դեմիրճյանի չկարդացած, հին, սեզոնային մաղթանքները Ծաղկաձորում…
- ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑԻՆ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ:
- ԱՄՈԹ ՈՒ ՆԶՈՎՔ ՁԵԶ …
- Այո, եկեղեցին հստակ դիրքորոշում չունի…
- Զարդուշտ Ալիզադեն խելքի մոտ բաներ է խոսում:
- Ղարաբաղի ժողովուրդը դուրս է գալիս հանրահավաքի
- Հաագայի դատարանը ձեռք է մեկնել Ղարաբաղին
- Մկնիկ Աբրահամյանը թակարդի մե՞ջ…անհավանական է:
- Դավութօղլուն բղավել է ու հարվածել…
- ՀԵՏԵՎԸ ՍՈՒՐ , ԱՌԱՋԸ ՋՈՒՐ…
- Սարգսյանից ու Քոչարյանից պահանջում է 10 մլն դոլար
- 7-ՕՐ ԷԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀՈՒՄ:
- ՀԱՐԱՎ-ԱՖՐԻԿԱԿԱՆ ԽՈԶԻ ՓՈՐԼՈՒԾ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ (FIFA)
- Մեր պատմության հայելին - 2
- ՎԻՃԱԲԱՆՈՂ ԿԱՆԱՆՑԻՑ Ո՞ՒՄ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿԱՊՏԱԿԵԻՔ...
- Ինչու՞ կոտոշ չի աճում Վարդան Հարությունյանի գլխին, երբ նրան դավաճանում է ՀՀ նախագահը... Ըստ Հիլարի Քլինթոնի «հաստատ կալցիումի պակաս ունի»:
- Ինչո՞ւ և ինչպե՞ս կասեցվեց Իրանի զարգացման ուղին...
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃԱՆԿԵՐՈՒՄ
- Մեր պատմության հայելին (հեղինակի հետ հարցազրույցը վաղը՝ ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ-ՀՌԱԿ հեռուստակամուրջով):
- ՀԻՇԵ՛Ք, ԸՍՏ ՀՌՉԱԿԱԳՐԻ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ժՈՂՈՎՐԴԻՆ
- ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑԻՆ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ:
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ:
- ՄԵՐ ՕՐԵՐԻ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿՆ ԱՅՐՎԵՑ...
- ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԲՈԼՈՐԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ, ԲԱՑԻ ԻՐԱՐԻՑ..
- ՍԵՐ, ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆՏԱՆԻՔ (part-2)
- Բարձր փիլիսոփայություն հանրության համար, դաս օլիգարխների և պաշտոնյաների համար:
- Aleksandr Dugin on Azerbaijan, Nagorno Karabakh War, Russia and Turkey
- Նախագահն իր վարչակազմով վախվորած ընդունեց տիկին Քլինթոնին:
Արխիվ
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Jul 28, 2010 19:09 - 1 քննարկում
ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենքից:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Մեջբերում Протоколы сионских мудрецов-ից
- Կարծիք և մեկնաբանում…
- ԱՄՈԹ ՈՒ ՆԶՈՎՔ ՁԵԶ …
- Իսկ ո՞վ է կաթողիկոսին անելու…
- Կարճ ասաց՝ կաթողիկոս ու նախագահ ձեռք-ձոռքի տուած՝ լծուել են Հայաստանի կործանման «ազգանուէր» ու «Աստուածահաճոյ» առաքելութեանը:
ԱՆՑՈՒԴԱՐՁ - Jul 25, 2010 2:28 - չքննարկված
Ռուսական նրբագույն պոեզիա՜ն և լկտի, անկիրթ, անդաստիարակ, նագլի-չբացվող բուտիլկան…
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- …Եվ նաև քաջ տղամարդ նախագահ…
- Համաշխարհայնացումը խառնեց նաև շան ու կատվի հաշիվները…
- Դաունյան Վարչապետը օղու «գրադուսը» տոկոսից չի տարբերում…
- Հարություն Առաքելյան. «Կամազուրկ վարչակազմ ունենք»
- Կարեն Դեմիրճյանի չկարդացած, հին, սեզոնային մաղթանքները Ծաղկաձորում…
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Jul 18, 2010 21:51 - 1 քննարկում
Երբ «Հանրային Խորհուրդ» (ՀԽ) կոչեցյալը համագործակցում է իշխանությունում ծվարած խավարիչներին, ծնվում է « ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ»…
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հարություն Առաքելյան. ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐԻ ՇՈՒՐՋ
- Ինչո՞ւ է ՀՌԱԿ-ը կարևորում Ազգային Գաղափարախոսությունը ի մի բերելու հարցը:
- Битва за коридоры
- ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ՝ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
- ՀԱՅԿԱԿԱՆ «ԲՈՒՐԲՈՆՆԵՐԸ». ինչու՞ չստացվեց իշխանափոխությունը

Շնորհավոր ԱՄԱՆՈՐ եւ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիդ գալիք տարին եւ մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ մաղթում եմ խաղաղ երկինք, առողջություն եւ ամենայն բարիք:
20009 թ.- ը ԱԶԳԻՍ համար թո՛ղ լինի քաղաքական հաջողությունների եւ ազգային մտքի, հոգու ԶԱՐԴՈՆՔԻ տարի :
Նոր տարվա առթիվ ձեր ընտանիքներին սիրով մաղթում եմ տոնական տիամադրություն՝
http://www.youtube.com/watch?v=_oIQMkpp8XE&feature=related
http://www.youtube.com/watch?v=0QW3KH1NG3w&NR=1
http://www.youtube.com/watch?v=CLBSgQJIZNk&NR=1
http://www.youtube.com/watch?v=EV96iux9esw&feature=related
http://www.youtube.com/watch?v=F64I-YwS310&feature=related
http://www.youtube.com/watch?v=aDJlFgO5Q0M&feature=related
ՄԵԾԱՐԳՈ պարոն Քիրեմիջյանի ԼՈՒՅՍԸ բոլորիս: