Հակոբ ԳԵՎՈՐԳՅԱՆ - Հեղինակ՝ admin. Շաբաթ, Դեկտեմբերի 13, 2008 21:33 - չքննարկված

Մածուկային իրավիճակ

There are three tomatoes, Papa Tomato, Mama Tomato and Baby Tomato. Baby Tomato drags behind, so Papa Tomato becomes angry and squishes him and says: “Ketchup!” – Pulp Fiction.

Հայր լոլիկը, մայր լոլիկն ու լոլիկ բալիկը ճանապարհորդում էին մի տեղ։ Հանկարծ լոլիկ բալիկը դանդաղեցնելով ընթացքը ետ է մնում ծնողներից, որին էլ հաջորդում է այս զավեշտալի վիճակը. հայր լոլիկը զայրացած ճզմելով բալիկ լոլիկին ասում է,–”Ketchup!” (Անգլերենից թարգմանաբար նշանակում է Տոմատի մածուկ, ինչպես նաեւ առաջադիմություն)։

Փորձեմ փոխարինել հայր լոլիկին ընդդիմության, մայր լոլիկին ժողովրդի, իսկ լոլիկ բալիկին էլ մեր պետության՝ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ։ ԵՎ արդյունքում կստանանք այն պատկերը, որին ականատես ենք բոլորս, ՀՀ դեմ վարվող ներկա, թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին քաղաքականության մեջ։

Ժողովուրդը՝ որը ծնեց ՀՀ–ը լուռ կնոջ նման մի կողմ քաշված թույլ է տալիս ընդդիմությանը զբաղվել դաստիարակչական աշխատանքներով։ Ընդդիմությունն էլ իր հերթին իմանալով դաստիարակչության մարտավարությունը օգտագործում է նորածնի դեմ՝ ստեղծելով մածուկային իրավիճակ։ Իսկ մածուկ դարձած պետությունից էլ ի՞նչ ես կարող սպասել։

Պարզապես ժամանակն է հասկանալ, որ այսպիսի պահածոյացված վիճակի մեջ պահելով մեր պետությանը, մենք ինքներս հրաժարվում ենք նրա իրական արժեքավոր հնարավորություններից եւ հույսներս դնում սպառման ենթակա պահածոյացմանը։

Սակայն կա նաեւ այլ տեսակետ։ Միգուցե ժողովուրդը այդքան էլ չէր ցանկանում ծնել ՀՀը։ Միգուցե հայրը՝ ընդդիմությունը, կասկածնե՞ր ունի իր զավակի զտարյունության մեջ։ Հարց է ծագում, թե ո՞վ էր շինում մորը՝ ժողովրդին, այն ժամանակ, երբ հայրը՝ ընդդիմությունը, շինում էր ազգին։

Բավականին դժվար կացության մեջ եմ։ Հարց է ծագում, թե ովքե՞ր են շինողները, որոնք շինեցին մեր հորն ու մորը. ա՜խ ես դրանց տիրու՛ մե՛րը…



Գրեք Ձեր կարծիքը

Ձեր կարծիքը միմիայն բուն թեմայի վերաբերյալ։
Մի գրեք Ձեր կարծիքը ի պատասխան այլ կարծիքի։
Մի գրեք Ձեր կարծիքը լատինատառ «հայերենով»։ Mi grek dzer kartsiq@ latinatar hayerenov.
Մի գրեք «Լինքեր». ցանկացած այլ կայքէջի հասցե, որը դուրս է գտնվում Լույս Աշխարհ կայքի տիրույթից, կարող է պատճառ լինել Ձեզ «spam» ցուցակում գցելու, կամ ընդհանրապես արգելափակելու գործում։
Թեմայից դուրս նյութեր տրամադրելու համար օգտագործեք Հետադարձ Կապի միջոցը։
Ձեր գրառումները կհրատարկվեն այն ժամանակ, երբ մեզ հարմար է։
Եթե չեք ցանկանում այստեղ գրառումներ կատարել, ապա Ձեր իսկ կամքով գտեք մեկ այլ գրառելու վայր՝ Ֆորում, Մատյան եւ այլն, եւ կատարեք Ձեր գրառումները այնտեղ։

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։

  • Այս պահին այստեղ այս գրվածքից բացի մեկ այլ բան չկա։

Արխիվ

Մարտ 2010
M T W F S S
« Feb «-»  
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  


ԱԶԱՏ ԽՈՍՔ - Mar 10, 2010 5:35 - 1 քննարկում

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ:

More In ԱԶԱՏ ԽՈՍՔ


ԱՆՑՈՒԴԱՐՁ - Mar 10, 2010 20:07 - 2 քննարկում

Ռուսական ակվարիումային շնաձկները մուժիկի եղանից չեն վախենում…

More In ԱՆՑՈՒԴԱՐՁ


ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Mar 6, 2010 22:16 - 6 քննարկում

Ինչո՞ւ է ՀՌԱԿ-ը կարևորում Ազգային Գաղափարախոսությունը ի մի բերելու հարցը: (Ցանկալի է նաև մյուս կուսակցությունները, հատկապես դասականները, մասնակցեն քննարկումներին:: Լույս Աշխարհ-ը տրամադրում է իր հնարավորությունները):

More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Powered by eShop v.4