Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, December 12, 2008 11:22 - 5 քննարկում

«ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է

«ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է

ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լեզվաբանության տեսանկյունից «ցուրտ և մութ» տարիներ արտահայտությունը ստացավ դարձվածքային միավորի արժեք, որն ասոցացվում է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների հետ: Կան արտահայտություններ, որոնք, չնայած չարչրկվածությունը, չեն դադարում կենսունակ լինել և շարունակում են հիմնավորվել ժողովրդի լեզվամտածողության մեջ:
Էներգետիկ ճգնաժամը, անշուշտ, մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի հոգեբանության վրա, սակայն ասել, որ միայն վատ կենսակերպն էր «մութ ու ցուրտ» արտահայտության ծնունդ դառել` սխալված կլինենք: Արցախյան պատերազմը, որն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով, մութ ու ցուրտ տրամադրությունները չվանեց ժողովրդի գիտակցությունից, և այդ տարիները չգիտակցվեցին որպես հաղթանակի տարիներ:
Ցանկացած հաղթանակ ժողովրդին տալիս է բարոյական վերելք ու լավատեսություն, սակայն Արցախյան պատերազմից հետո երկրում խորացավ անվստահությունը, և քաղաքական վերնախավի լկտի պահվածքն արժեզրկեց ամեն ինչ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ցուրտ ու մութ արտահայտությունն ընդգրկում է ոչ միայն 1992-94 թվականները, այլև` Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ողջ ժամանակահատվածը: Ավելին` այն Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ կա:
Պատահական չէ, որ երբ նա փորձում էր վերադարձնել նախագահի պաշտոնը, ստիպված եղավ հաշվի նստել ցուրտ ու մութ տարիների հետ: 2007-ի նոյեմբերի 16-ի հանրահավաքում հարկ համարեց իրեն պաշտպանել «ցուրտ ու մութ» տարիների մեղադրանքներից` դրանք որակելով իշխանությունների կողմից շահարկվող: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը լավ հասկանում է, որ նույնիսկ իր կողմնակիցներն այդ տարիներին «ցուրտ ու մութ» որակումն են տալիս, և հանրահավաքին մասնակցող յուրաքանչյուր ոք լավ գիտի, թե այն ինչ է ներկայացնում իրենից: Լևոն Տեր-Պետրոսյանն ստիպված էր հաշվի նստել ժողովրդի հիշողության հետ և փորձել ապացուցել իր անմեղսունակությունը: Նա նշում էր, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ցուրտ ու մութ էր Անգլիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և պատերազմում ներքաշված մնացյալ բոլոր երկրներում, սակայն ոչ մի երկրում այդ տարիները չորակվեցին ցուրտ ու մութ և ինչու՞ մեզանում չգիտակցվեցին որպես հաղթանակի տարիներ: Այս հռետորական հարցադրումը հենց պետք է տալ Լևոն Տեր-Պետրոսյանին, և պետք է տային հենց այն մարդիկ, ովքեր այդ օրը Տեր-Պետրոսյանի անմիջական ունկնդիրներն էին:
Համընդհանուր վատ կենսակերպը չի կարող վատ բնութագրիչների առիթ դառնալ, եթե երկրում տիրի արդարության մթնոլորտ և չաղավաղվեն ազգային նպատակներն ու գաղափարները: Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա համարող նախագահի երկրում, երբ քաղցած, լավագույն դեպքում` կիսաքաղց ժողովրդի աչքի առջև լատինամերիկյան սերիալների կասանդրաներն էին հրավիրվում Հայաստան և վավաշոտ ցանկասիրությամբ տասնյակ հազարավոր դոլարներ ծախսվում նրանց վրա, ապա բնական է, որ ցուրտն ու մութն ավելի կթանձրանային մարդկանց սրտում:
Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ փորձում է պաշտպանվել ցուրտ ու մութ տարիները հեղինակելու պատասխանատվությունից, ապա պետք է ասի, թե ինչու՞ իր երկրի քաղաքացիներին բնութագրելիս մեջտեղ էր հանում իր ճկույթի չափը, թե ինչու՞ իր ընդդիմադիրները, եթե անգամ ունենային ժողովրդի 100 տոկոս աջակցությունը, չէին կարող իշխանության գալ և ինչու՞ իր թիմի շահերը գերադասելի էին ժողովրդի շահերից: Այս հարցերը պատասխաններ չունեն, բայց նման հարցադրումները շարունակում են շատանալ, երբ հայտնվում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը կարողանում է ժողովրդի՝ իրեն չսատարող հատվածին որակել տականքներ, իսկ ովքեր համամիտ են այս խոսքերին և «կուտը կերել են»` ցուրտ ու խավարի ևս մի չափաբաժին են ավելացնում:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

gvg
Dec 14, 2008 21:45