ԱՆՑՈՒԴԱՐՁ - Հեղինակ՝ Admin. Tuesday, Decemberի 9, 2008 2:00 - չքննարկված
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ ԱՆԱՎԱՐՏ Է ՄՆԱՑԵԼ
-

Կոնվենցիայի 60-ամյակի առիթով
1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված եւ 1951թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան միջազգային-իրավական այն հիմնարար փաստաթղթերից է, որի դրույթները այսօր էլ պահպանում են իրենց արդիականությունը։
Փաստաթղթի արդիական հնչեղությունը էլ ավելի է մեծանում վերջին տասնամյակում աշխարհի մի շարք երկրներում կրկնված «ցեղասպանություն» հանցագործության համար պատժի կիրառման աշխատակարգերի շարունակվող փնտրտուքի պատճառով։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1919-1920թթ. Կ.Պոլսում (Ստամբուլ) տեղի ունեցած երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության պարագլուխների դատավարությունը (այն կազմակերպել էր սուլթանական կառավարությունը՝ Անտանտի երկրների անմիջական ճնշման տակ), հանդիսացել է պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված հանցագործությունները պատժելու ազգային պրակտիկայի առաջին խոշոր դրսեւորումներից մեկը նախքան «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ նրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունումը։
Այդ դատավարությունը մահվան դատապարտեց ինչպես երիտթուրքերի կուսակցության, այնպես էլ կառավարության կենտրոնական ու տեղական մարմինների ղեկավարներին՝ հիմնվելով հենց թուրքական պետության փաստաթղթերի վրա, որոնք ապացուցում էին կատարված հանցագործությունների կանխամտածվածությունն ու ծրագրված բնույթը։ Այսինքն՝ նախքան գերմանական Նյուրնբերգը, եղել է թուրքական Նյուրնբերգ, որը, սակայն, կիսատ է մնացել՝ անգլիացիների կողմից հանցագործների մի մասին Մալթա աքսորելու եւ ապա քեմալական շարժման ծավալման հետեւանքով։
Այս երկու դատավարությունների միջազգային-իրավական նույն հիմքերի վրա իրականացվելու փաստի ապացույցներն այնքան շատ են, որ լիովին հերքում են «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունումը սոսկ Նյուրնբերգյան դատավարության անմիջական հետեւանք դիտարկելու փորձերը։ Անժխտելի է, որ 1945-1946թթ. Նյուրնբերգի դատավարությունում Միացյալ Նահանգների մեղադրողի խորհրդականի դերում հանդես եկած հրեական ծագումով լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը մինչ այդ իրադարձությունը «ցեղասպանություն» հանցագործությանը տված իր գիտական գնահատականները հիմնել է հայոց Մեծ եղեռնի ուսումնասիրության հիմքի վրա։
Այսինքն՝ որպեսզի ապացուցի, որ տվյալ պահին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում, տեղի է ունենում հրեաների եւ այլ ժողովուրդների ցեղասպանություն, հայտնի իրավաբանը առարկայորեն ցույց է տվել, որ իր ժամանակ տեղի ունեցող գործողությունները ճշգրտորեն կրկնում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի հանդեպ իրականացված հանցագործությունները։
Սակայն դա 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հանդեպ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կիրառումը իբր հետադարձ ուժ չունենալու մասին հայտնի պնդումը հերքող գիտական, բայց ոչ իրավական հիմնավորում է։ Ի տարբերություն գիտական հիմնավորման, որը կառուցվում է այս երկու իրադարձությունների նույնականությունն ապացուցող պատմական փաստերի վրա, իրավական հիմնավորումը կարող է եւ պետք է կառուցվի Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ որոշակի գործողություններ իրականացրած կոնկրետ հանցագործների դատավարությունների իրավական բովանդակության նույնականության վրա։
Եւ այդ համեմատությունը թույլ է տալիս եզրակացնել, որ բովանդակային առումով Կ.Պոլսի (Ստամբուլ) 1919-1920թթ. եւ Նյուրնբերգի 1945-1946թթ. զույգ դատավարությունները նպատակ են ունեցել լուծել նույն խնդիրները, սակայն դրանցից առաջինը կիսատ է մնացել սոսկ քաղաքական, բայց ոչ իրավական պատճառներով։ Այսինքն՝ առաջին պարագայում դատավարությունը ապահովել է անհատ հանցագործների, մասամբ նաեւ վարչակարգի, բայց ոչ պետության պատասխանատվության խնդրի լուծումը։
Իրավական առումով «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան ճիշտ այնքան հետադարձ ուժ ունի Հոլոքոստի հանդեպ, որքան Հայոց ցեղասպանության հանդեպ, քանի որ հավասարապես հաջորդել եւ ոչ թե նախորդել է դրանց։ Եւ ողջ խնդիրը ոչ թե 1948 թվականի համեմատ այս երկու ողբերգությունների ունեցած տարբեր «ժամանակային պատուհանների» մեջ է, այլ Հայոց ցեղասպանության համար պատժի իրավա-քաղաքական գործընթացի անավարտության։ Այսինքն՝ սուլթանական Թուրքիան 1919-1920թթ. սկսել, բայց կիսատ է թողել թուրքական Նյուրնբերգը, ինչը հետագայում՝ 1939 թվականին, հիմք է տվել Ադոլֆ Հիտլերին, առաջադրելու նույն հանցագործությունը շարունակելու հայտնի ծրագիրը։
Սա դարձել է նաեւ անպատժելիության նախադեպ աշխարհում տեղի ունեցած հաջորդ ցեղասպանությունների ծրագրավորման ու գործադրման փորձերի համար։
Հետեւաբար մեր առջեւ կանգնած բուն խնդիրը, այսինքն՝ տեղի ունեցածին իրավական գնահատական տալու առաջադրանքը, պահանջում է, որ թուրքական ներկա պետությունը, որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ, շարունակի սուլթանական կառավարության նախաձեռնած 1919-1920թթ. Կ.Պոլսի (Ստամբուլի) դատավարությունը, իսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նրան այդ քայլին դրդած տերություններն իրենք պահանջեն նման պարտավորության կատարումը։
- ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ Պատմական գիտ. դոկտոր
Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։
- Сталина отравил Каганович. Полторанин у Караулова
- -Ցույց տվեք այն դատարանը, որը կընդունի հայց ընդդեմ վարչապետի…
- Չքավորները կողոպտում են միմյանց, դատավորների բիզնեսը եռում է՝ ամիսը տարվա տեղ են ծախում, իսկ հարուստները մնացել են զարմացած… Երանի Երանուհի Սողունյանին:
- ԵՐԿՆԱՅԻՆ ՆՇԱՆ. 70 տարի անց Ղարաբաղի քամին Ղարաբաղը անջատեց Ադրբեջանից…
- Экс-премьер Турции: “Весь мир сейчас находится под контролем сионистов”
- ՍՐԲԱԶԱՆ ԹԱԼԱՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ…(TV, part-2)
- Περὶ Ἰουδαίων an apology for the Jews (Schürer, l.c. pp. 532 et seq.).
- ՍՐԲԱԶԱՆ ԹԱԼԱՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ… (TV, part-1)
- Բժիշկ, որը սովորեց սերունդներին ամլացնել, անպտուղ դարձնել:
- П. Гольбах “Галерея святых”. Կարդացեք ֆրանսիացի (ծագումով գերմանացի 18-րդ դար) գրող Պոլ Գոլբախի «Սրբերի պատկերասրահը» գիրքը:
- քրիստոնեական միֆի բացահայտումը:
- Կարեն, փորձեք դուրս գալ սիոնիստական ռեւանշիզմից եւ պատմություն սովորել
- Աստվածների պատերազմ:Բանավեճի հետքերով:
- Թուրք հասարակության 4 ֆոբիաների մասին
- Բաթումի Նավահանգիստը առնելուց հետո, Թուրքիան անցել է Վրաստանի արտադրական Ռազմավարական կառույցներին: Իսկ մերոնք դեռ քնած են էշի ականջում:
- ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՔՍԻ ԿԱՊԻՏԱԼԸ… (part-2)
- Մի խառնեք, ԱՍՏՎԱԾ, ՀԱՎԱՏՔ եւ ԿՐՈՆ հասկացությունները:
- Սերը Սիմլեյում՝ փոշու մեջ ընկած ծաղիկը…
- ՀՌԱԿ-ի փոխատենապետը մեկնաբանում է…
- ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՔՍԻ ԿԱՊԻՏԱԼԸ…
- Коррупция в России непобедима…
- Հարցազրույց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ
- Իսրալեական ՄՈՍՍԱԴ-ը թույն և հայատյացություն սրսկեց ադրբեջանցիներին, որից հետո Ադրբեջանը հայտնվեց Իսրաելի ճանկերում…
- Աքիլեսյան սինդրոմ կամ ինչու հայերը չեն սիրում իրենց հայրենիքը
- ՀՀՇԱԿԱՆ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՃԿՈՒՆ ԳՈՐԾԻՉԸ:
- «Նաիրիտ» գործարանի ներկայիս ողբերգական իրավիճակի շուրջ
- Քուրդ գյուղացի.«1000 տարի հետո էլ որ գաք,սա ձերն է»
- Դոդի Գագոյից կոգեշնչվի Գադյան Դոդովը…
- ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- Համշենցիներ…,մոռացված ժառանգություն
- Национальная идеология Азербайджана. “Кто мы, от кого произошли и куда идем?”
- Միջազգային իրավունքի համաձայն առաջնությունը տրվում է բնիկ ժողովրդին
- Այս տարի Հայաստանում 5480 աշակերտ դուրս է մնացել հանրակրթական դպրոցներից
- Աստվածների պատերազմ:Բանավեճի հետքերով:
- ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ.... ԻՆՉՊԵ՞Ս ՔԱՆԴԵԼ: (part-2)
- Ռուբեն Հախվերդյանի "օյաղ" վիճակում տված հարցազրույցը...
- ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՔՍԻ ԿԱՊԻՏԱԼԸ...
- ՍՐԲԱԶԱՆ ԹԱԼԱՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ... (TV, part-1)
- ԱՆՈՐՈՇ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ...
- «Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»
- ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- Արշալույսները Հայաստանում խաղաղ չեն...
- ՍՐԲԱԶԱՆ ԹԱԼԱՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ...(TV, part-2)
- Նավարկություն առանց մակընթացության
- Περὶ Ἰουδαίων an apology for the Jews (Schürer, l.c. pp. 532 et seq.).
- ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԻՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՊԱՅՄԱՆՆ Է. ՈՏԱԲՈԲԻԿ՝ ԿԱՄԱՐԻ ՏԱԿՈՎ... (part-4)
- Նախագահ որն անվերապահորեն ծառայում է իր ժողովրդին
- Կարեն, փորձեք դուրս գալ սիոնիստական ռեւանշիզմից եւ պատմություն սովորել
- Ո՞ւմ է պետք «Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարան»-ը, ո՞ւմ է ձեռնատու նրա գոյությունը...
- ԹՈՐԳՈՄ ՎԵՀԱՊԵՏՅԱՆ. «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԱՅԸ ԵՎ ԻՐ ՍԹԱՓԵՑՆՈՂ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ: (part-1)
Արխիվ
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Sep 4, 2010 19:01 - 10 քննարկում
Περὶ Ἰουδαίων an apology for the Jews (Schürer, l.c. pp. 532 et seq.).
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Կարեն, փորձեք դուրս գալ սիոնիստական ռեւանշիզմից եւ պատմություն սովորել
- Մի խառնեք, ԱՍՏՎԱԾ, ՀԱՎԱՏՔ եւ ԿՐՈՆ հասկացությունները:
- Коррупция в России непобедима…
- ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- ՄԻԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌՅՈՒԾԻՆ ԴԱՐՁՐԻՆ ԿԱՏՈՒ…
ՀԱՅԱՍՏԱՆ - Sep 7, 2010 0:04 - չքննարկված
-Ցույց տվեք այն դատարանը, որը կընդունի հայց ընդդեմ վարչապետի…
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Չքավորները կողոպտում են միմյանց, դատավորների բիզնեսը եռում է՝ ամիսը տարվա տեղ են ծախում, իսկ հարուստները մնացել են զարմացած… Երանի Երանուհի Սողունյանին:
- ՀՌԱԿ-ի փոխատենապետը մեկնաբանում է…
- Հարցազրույց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ
- Իսրալեական ՄՈՍՍԱԴ-ը թույն և հայատյացություն սրսկեց ադրբեջանցիներին, որից հետո Ադրբեջանը հայտնվեց Իսրաելի ճանկերում…
- Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-ԱՄՆ «հակասությունները», ընդամենը մեծ խաղ է…
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Sep 3, 2010 10:46 - 37 քննարկում
Աստվածների պատերազմ:Բանավեճի հետքերով:
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աքիլեսյան սինդրոմ կամ ինչու հայերը չեն սիրում իրենց հայրենիքը
- Месроп Маштоц и Албанский алфавит
- Երբ «Հանրային Խորհուրդ» (ՀԽ) կոչեցյալը համագործակցում է իշխանությունում ծվարած խավարիչներին, ծնվում է « ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ»…
- Հարություն Առաքելյան. ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐԻ ՇՈՒՐՋ
- Ինչո՞ւ է ՀՌԱԿ-ը կարևորում Ազգային Գաղափարախոսությունը ի մի բերելու հարցը:

Գրեք Ձեր կարծիքը
Մինչ գրառում կատարելը, կարդացեք քննարկումների կանոնադրությունը։